Կլեման Էտլի

բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի վարչապետ (1945-1951)

Կլեմենտ Ռիչարդ Էտլի[7] (անգլ.՝ Clement Richard Attlee, հունվարի 3, 1883(1883-01-03)[3][4], Putney, Wandsworth, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] - հոկտեմբերի 8, 1967(1967-10-08)[5][6], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), բրիտանացի քաղաքական գործիչ, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ, Էտլիի առաջին կոմս, 1945-1951 թվականներին զբաղեցրել է Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը[8]։ 1940 թվականին Չեմբեռլենի պաշտոնազրկումից հետո ընդգրկվել է Ուինսթոն Չերչիլի գլխավորած կոալիցիոն գրասենյակում։ Զբաղեցրել է Խորհրդի Լորդ-նախագահի կոմիտեյի (որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատասխանատու է եղել քաղաքացիական հարցերի համար) նախագահի պաշտոնը։ Չերչիլից հետո եղել է «Ռազմական գրասենյակի» երկրորդ մարդը։ Զբաղեցրել է դոմինիոնների քարտուղարի (1942-1943), վարչապետի տեղակալի (1942-1945) և Խորհրդի լորդ-նախագահի պաշտոնները։ Համարվում է Չերչիլի կառավարության միակ անդամը, ով անդընդհատաբար ընդգրկվել է կառավարության կազմի մեջ։

Կլեման Էտլի
անգլ.՝ Clement Attlee
 
Կուսակցություն՝ Լեյբորիստական կուսակցություն[1]
Կրթություն՝ Համալսարանի քոլեջ, Սիթիի իրավաբանական դպրոց և Haileybury and Imperial Service College?[2]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և պրոֆեսոր
Դավանանք ագնոստիցիզմ
Ծննդյան օր հունվարի 3, 1883(1883-01-03)[3][4]
Ծննդավայր Putney, Wandsworth, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]
Վախճանի օր հոկտեմբերի 8, 1967(1967-10-08)[5][6] (84 տարեկան)
Վախճանի վայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]
Թաղված Վեստմինստերյան աբբայություն[5]
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
Ի ծնե անուն անգլ.՝ Clement Richard Attlee[1]
Հայր Henry Attlee?[2]
Մայր Ellen Bravery Watson?[6]
Ամուսին Violet Attlee, Countess Attlee?
Զավակներ Janet Attlee?[6], Lady Felicity Attlee?[6], Martin Attlee, 2nd Earl Attlee?[6] և Lady Alison Davis?[6]
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Լոնդոնում՝ փաստաբանի ընտանիքում։ 1904 թվականին ավարտել է Օքսֆորդի համալսարանը։ Որոշ ժամանակ նաց Էտլին ստացել է նաև իրավաբանական կրթություն։ Աշխատելով աշխատանքային դասարանի երեխաների հետ, Էտլին փոխել է իր հայացքները՝ պահպանողականից դառնալով սոցիալիստ և որպես հետևանք, 1908 թվականին համալրել է Անկախ լեյբորալիստական կուսակցության շարքերը։ 1909 թվականին կարճ ժամանակով զբաղեցրել է Բեատրիս Ուեբի քարտուղարի պաշտոնը։ 1911 թվականին Միացյալ Թագավորության կառավարությունից առաջադրանք ստանալով շրջել է ողջ երկրով մեկ և պարզաբանել է գանձարանի կանցլեր Դեյվիդ Լլոյդ Ջորջի նախաձեռնությամբ մշակված ազգային ապահովագրության մասին օրենքը։ 1912 թվականին դասավանդել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Հարավլանքաշիրյան գնդի կապիտան և իր մասնակցությունն է ունեցել Դարդանելի օպերացիայի ժամանակ։ Մասնակցել է նաև միջագետքյան պատերազմին, որի ժամանակ ոտքից վիրավորում է ստացել։ 1917 թվականին ստացել է մայորի կոչում։ Պատերազմի վերջին ամիսները անցկացրել է Արևմտյան ռազմաճակատում։

Պատերազմից հետո կրկին դասավանդել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում և վերադարձել է քաղաքականություն։ 1919 թվականին ընտրվել է Լոնդոնի Սթեփնի շրջանի քաղաքապետ։

Պատգամավորի պաշտոնում

խմբագրել

1922 թվականի ընտրությունների ժամանակկ Էտլին ընտրվել է Համայնքային պալատի անդամ[8]։ 1922 թվականին եղել է Ջեյմս Մաքդոնալդի քարտուղարը։ 1924 թվականին առաջին անգամ պաշտոնավարել է կառավարությունում՝ ստանձնելով ռազմական նախարարի տեղակալի պաշտոնը։ 1926 թվականին չի աջակցել պետության պատմության մեջ ամենամեծ համընդհանուր գործադուլին։ 1927 թվականին ընդգրկվել է Ջոն Սայմոնի սահմանադրական հանձնաժողովում, որի գործառույթը կայանում էր Հնդկաստանի դիրքը ուսումնասիրելու և վերջինիս ինքնակառավարման հնարավորություն ընձեռելու մեջ։

1930 թվականին զբաղեցրել է Լանքասթերի դքսության կանցլերի պաշտոնը։ 1931 թվականի ճգնաժամի ժամանակ զբաղեցրել է փոստի նախարարության նախարարի պաշտոնը։

Որպես լեյբորիստականների առաջնորդ

խմբագրել

1935-1955 թվականներին Էտլին եղել է լեյբորիստականների առաջնորդ։

1935 թվականի հոկտեմբերի 25-ին Էտլին նշանակվել է լեյբորիստականների կուսակցության ժամանակավոր առաջնորդ իսկ սույն թվականի նոյեմբերի 26-ին կայացած ներկուսակցական ընտրությունների արդյունքում պաշտոնապես ստանձնել է կուսակցության առաջնորդի պաշտոնը։

Ի սկզբանե Էտլին թերագնահատել է նացիստական Գերմանիայի զավթողական տրամադրվածությունը և դեմ է արտահայտվել Միացյալ Թագավորության վերազինման գործողություններին։ Այնուամենայնիվ Երրորդ Ռեյխի կողմից ցուցաբերվող սպառանալիքներին զուգընթաց լեյբորիստական կուսակցությունը հրաժարվել է իր խաղարար քաղաքականությունից, որի կողմնակիցն է եղել է վարչապետ Նևիլ Չեմբեռլենը։

1940 թվականին Էտլին տեղ է գտել պահպանողականներից, լեյբորիստականներից և լիբերալներից կազմված Չերչիլի կառավարությունում[8]։ 1942 թվականի փետրվարից սկսած զբաղեցրել է վարչապետի տեղակալի պաշտոնը։ Որոշ ժամանակով զբաղեցրել է դոմինիոնների գործով պետական քարտուղարի պաշտոնը։

Վարչապետի պաշտոնում

խմբագրել
 
Գեորգ VI թագավորը Կլեման Էտլիի հետ

1945 թվականի հուլիսի 26-ին հայտարարված խորհրդարանական ընտրությունների արդյունքում լեյբորիստականները հաղթանակ են տարել և առաջին անգամ Համայնքների պալատում բացարձական մեծամասնություն են կազմել։ Այդ նույն օրը Էտլին փոխարինել է Չերչիլին Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում իսկ հուլիսի 28-ին՝ Պոտսդամի կոնֆերանսում[8]։

Էտլիի պաշտոնավարման տարիները համընկել են հետպատերազմյան վերականգնման և սառը պատերազմի սկսվելու տարիների հետ։ Նրա պաշտոնավարման ներքո Միացյալ Թագավորության արտաքին քաղաքականությունը հինականում կենտոնացած է եղել ԱՄՆ-ի շուրջ և որպես հետևանք Միացյալ Թագավորությունը մասնակցել է Մարշալի պլանի իրագործման գործում։ Միաժամանակ, Հնդկաստանին անկախություն ընձեռելով, Էտլին կատարել է Բրիտանական կայսրությունը Ազգերի համագործակցության վերածելու առաջին և ամենակարևոր քայլը։

 
Էտլին, Թրումենը և Ստալինը, 1945 թվականի օգոստոսի 1

Ներքին քաղաքականությունում բանվոր դասակարգի կենսամակարդակի բարձացման նպատակով իրականացվել է մի շարք սոցիալական բարեփոխումներ․ պատերազմից հետո նրանց ապահովել են աշխատատեղերով, ազգայնացվել են բրիտանական տնտեսության մի շարք բնագավառներ (պողպատաձուլական և գազային արդյունաբերությունը, քաղաքացիական ավիացիան, էլեկտրոէներգետիկան, կոմունալ տնտեսությունը, Անգլիայի բանկը և այլն)։

Ընդհանուր առմամբ Էտլիի պաշտոնավարման օրոք սոցիալական պաշտպանությանը ուղղված պետական ծախսերը ավելացել են 2,5 անգամ։ Ընդունվել է անապահով մարդկանց օգնություն, տարեցներին և հաշմանդամներին թոշակով ապահովելու և այլ պետական օգնություններ տրամադրելու մասին օրենք։ Ուշադրության է առնվել դպրոցական համակարգը վերակազմակերպելու որոշումը և կառուցվել են համընդհանուր անվճար միջնակարգ դպրոցներ։ Լայնածավալ բնակարանաշինության շրջանակներում կառուցվել է շուրջ 1 միլիոն բնակելի շենք։ Բացի այդ կրճատվել են համայնքների պալատի անդամների քանակը։

1948 թվականին ծրագրած է եղել կասեցնել Լորդերի պալատի աշխատանքը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Эттли, Клемент Ричард (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Jenkins R. Encyclopædia Britannica
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Lundy D. R. The Peerage
  7. Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 39.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Эттли, Клемент Ричард» — статья в Малой советской энциклопедии; 2 издание; 1937—1947 гг.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Smith Raymond, Zametica John (1985). «The Cold Warrior: Clement Attlee Reconsidered, 1945-7». International Affairs. 61 (2): 237–252. doi:10.2307/2617482. JSTOR 2617482.
  • Drawing of Clement Attlee in the UK Parliamentary Collections(անգլ.)