Ելենա Կլարա Անտոնիա Կառարա Մաֆֆեի կամ Կյարինա Մաֆֆեի (իտալ.՝ Clara Maffei, մարտի 13, 1814(1814-03-13)[1][2], Բերգամո, Լոմբարդիա[2] - հուլիսի 13, 1886(1886-07-13)[3][2], Միլան, Իտալիայի թագավորություն[2]), իտալացի կոմսուհի, աշխարհիկ տիկին, գրական սալոնի սիրուհի:

Կլարա Մաֆֆեի
իտալ.՝ Clara Maffei
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1814(1814-03-13)[1][2]
ԾննդավայրԲերգամո, Լոմբարդիա[2]
Մահացել էհուլիսի 13, 1886(1886-07-13)[3][2] (72 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիայի թագավորություն[2]
ԳերեզմանՄիլանի մոնումենտալ գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունգրական սալոնի տեր
ԱմուսինAndrea Maffei?
Ծնողներհայր՝ Giambattista Carrara Spinelli?[4]
Clara Maffei Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

17 տարեկանում Կլարան ամուսնացել է բանաստեղծ և լիբրետիստ Անդրեա Մաֆֆեիի հետ: 1846 թվականին զույգը բաժանվել է փոխադարձ համաձայնությամբ: Կլարան երկար ժամանակ սերտ կապեր է ունեցել քննադատ Կարլո Թենկի հետ:

 
Կոմսուհի Կ. Մաֆֆեին ծեր հասակում
 
Հուշատախտակը այն դղյակում, որտեղ եղել է «Salotto Maffei»-ը

Եղել է նշանավոր գեղեցկուհի: Լավ կրթված երիտասարդ կինն իր շուրջն է հավաքել աշխարհիկ մարդկանց: Նա հովանավորել է գրողներին, արվեստագետներին և երաժիշտներին, որոնք ակտիվորեն մասնակցել են երկրի մշակութային կյանքին:

1834 թվականից նա Միլանում գտնվող «Salotto Maffei» սալոնի տիրուհի էր, որի հյուրերն էին Ռիսորջիմենտոյի, իտալական մշակույթի և գիտության բազմաթիվ գործիչներ, այդ թվում՝ Ալեսանդրո Մանձոնին, Անտոնիո Ռոզմինի-Սերբատին, Վինչենցո Մոնտին, Ջովաննի Պրատին, Մարիո Ռապիսարդին, Ֆրանչեսկո Հայեցը (որը նկարել է Կլարայի դիմանկարը): Սրահի հյուրերից են եղել Ֆերենց Լիստը և Ստենդալը:

Բալզակը նրան նվիրել է իր «Երևակայական սիրուհի» պատմվածքը: Կ.Մաֆֆեին ընկերություն է արել շատ նշանակալի մարդկանց հետ, հատկապես Ջուզեպպե Վերդիի, որի հետ նույն հայացքներն է ունեցել Իտալիայի ապագայի վերաբերյալ, և բանաստեղծուհի Ջանինա Միլլիի:

Եղեկ է կրքոտ հայրենասեր, որը կապեր է ունեցել կարբոնարների և հեղափոխականների հետ: Նրա սալոնը ոչ միայն գրական և երաժշտական ​​էր, այլև քաղաքական:

Մրցակցել է կոմսուհի Յուլիա Սամոյլովայի հետ` Կառլ Բրյուլովի հետ սերտ մտերմության համար:

Մահացել է մենինգիտից:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 https://www.digitalarchivioricordi.com/it/people/display/9116 — 1808.
  3. 3,0 3,1 3,2 AA.VV. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960.
  4. 4,0 4,1 http://www.url.it/donnestoria/testi/trame/maffeia.htm

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել