Կլարա Աուտերի
Կլարա Աուտերի (իտալ.՝ Clara Auteri), ամուսնությունից հետո Կլարա Աուտերի Պեպե (իտալ.՝ Clara Auteri Pepe), մայիսի 19, 1918[1], Կալտաջիրոնե, Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն - հունիսի 16, 2018, Միլան, Իտալիա[2]), թատրոնի և կինոյի իտալացի դերասանուհի։
Կլարա Աուտերի իտալ.՝ Clara Auteri Pepe | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1918[1] |
Ծննդավայր | Կալտաջիրոնե, Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | հունիսի 16, 2018 (100 տարեկան) |
Մահվան վայր | Միլան, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն և Իտալիա |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ժանրեր | թատրոն և Կինեմատոգրաֆիա |
Կենսագրություն և կարիերա
խմբագրելԿլարա Աուտերին իր կարիերան սկսել է թատրոնում՝ խաղալով ոչ մեծ դեր։ 1937 թվականին ծանոթանում է դերասան Նիկո Պեպեի հետ, որի հետ ավելի ուշ ամուսնանում է։ Ամուսնությունից հետո փոխում է կուսական ազգանունը և վերցնում ամուսնունը։
Միաժամանակ Կլարան նկարահանվել է ամսագրերում, մասնակցել է ռադիոբեմադրություններին։ Հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին շատ էր նկարահանվում ֆիլմերում։ Հենց այդ տարիներին էլ փայլուն խաղալով երկրորդական դերեր՝ արժանացավ հանդիսատեսի և քննադատների համակրանքին։
Կլարա Աուտերին խաղացել է Վիտորիո Դե Սիկայի «Ուրբաթ Թերեզան» ֆիլմում՝ 1941 թվականին։ Հաջորդ տարի դերասանուհին նկարահանվում է նույն ռեժիսորի «Գարիբալդիականը մենաստանում» ֆիլմում։ Ակտիվ մասնակցել է վոդևիլների ներկայացումներին Տոտոյի և Աննա Մանյանիի հետ։ Դերասանուհու կարապի երգը ֆիլմում դարձավ Ալբինո Պրինչիպեի «Օր, կյանք» ֆիլմը՝ 1970 թվականին։
Հատընտիր ֆիլմեր
խմբագրելԹվական | Ֆիլմ | Ռեժիսոր | Դեր |
---|---|---|---|
1941 | «Ուրբաթ Թերեզան»
իտալ.՝ Teresa Venerdì |
Վիտտորիո դե Սիկա | Ջուզեպինա |
1942 | «Կոմսուհի Կաստիլիոնե»
իտալ.՝ La contessa Castiglione |
Ֆլավիո Կալցավարա | Մարտինա |
«Փոքրիկ ուսուցչուհին»
իտալ.՝ La maestrina |
Ջորջո Բիանկի | ուսուցչուհի | |
«Գարիբալդիականը մենաստանում»
իտալ.՝ Un garibaldino al convento |
Վիտորիո Դե Սիկա | Ջելտրուդե Կորբետի |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Clara Auteri Pepe
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարա Աուտերի» հոդվածին։ |