Կլաուս Կարլ Շիլլինգ (գերմ.՝ Claus Schilling, հուլիսի 5, 1871(1871-07-05)[1], Մյունխեն, Բավարիա - մայիսի 28, 1946(1946-05-28)[1], Լեխի Լանդսբերգ), գերմանացի բժիշկ, Դախաու համակենտրոնացման ճամբարում զբաղվել է կալանավորների վրա փորձարկումներ կատարելով։ Նացիստական Գերմանիայի պարտությունից հետո դատապարտվել և 1946 թվականին մահապատժի է ենթարկվել։

Կլաուս Շիլլինգ
գերմ.՝ Claus Schilling
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 5, 1871(1871-07-05)[1]
ԾննդավայրՄյունխեն, Բավարիա
Մահացել էմայիսի 28, 1946(1946-05-28)[1] (74 տարեկան)
Մահվան վայրԼեխի Լանդսբերգ
ՔաղաքացիությունԳերմանիա
Մասնագիտությունռազմական բժիշկ, համակենտրոնացման ճամբարի պահակ և պրոֆեսոր
ԱշխատավայրՌոբերտ Կոխի անվան ինստիտուտ[2] և Դախաու[3]
 Klaus Karl Schilling Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կլաուս Շիլլինգը ծնվել է 1871 թվականի հուլիսի 5-ին Մյունխենում։ Հենց այդ քաղաքում բժշկություն է ուսանել։ 1895 թվականին ստացել է դոկտորության կոչում։ Գերմանական կայսրության աֆրիկյան գաղութներում զբաղվել է բժշկական պրակտիկայով։ Որպես արևադարձային հիվանդությունների մասնագետ 1905 թվականին հրավիրվել է Ռոբերտ Կոխի ինստիտուտ։

1936 թվականին Կլաուս Շիլլինգը տեղափոխվել է Իտալիա։ Այդտեղ, Իտալիայի կառավարության հրամանով, ուսումնասիրել է պատվաստանյութը, որը կիրառվել է Իտալո-Եթովպիական երկրորդ պատերազմի ժամանակ բռնկված մալարիայի ժամանակ։ Շիլլինգին հնարավորություն են տվել բժշկական փորձարկումներ կատարել Վոլտերրայի և Սան Նիկոլլո դի Սիենայի հոգեբուժարանների հիվանդների վրա[4]։ Գերմանիայի կառավարությունը մասամբ ֆինանսավորել է նրա հետազոտությունները[4]։

1941 թվականին վերադարձել է Գերմանիա։ 1942 թվականի սկզբին Շիլլինգը Հայնրիխ Հիմլերի հրամանով ուղարկվում է Դախաու համակենտրոնացման ճամբարի լաբորատորիա՝ մալարիա հիվանդությունն ուսումնասիրելու նպատակով[4]։ Բժիշկը մոտ հազար մարդու վրա է կատարել փորձարկումներ, որոնցից մահացել են 300-ից 400 կալանավոր[4]։

Պատերազմից հետո կալանավորվել է։ 1945 թվականի հոկտեմբերի 13-ին դատապարտվել է մահվան։ Կախաղան է բարձրացվել 1946 թվականի մայիսի 28-ին Լանդսբերգի բանտում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. Nuremberg Trials Project — 2016.
  3. Nuremberg Trials Project — 2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Hulverscheidt, Marion. «German Malariology Experiments with Humans, Supported by the DFG Until 1945». Man, Medicine, and the State: The Human Body as an Object of Government Sponsored Medical Research in the 20th Century, Beiträge zur Geschichte der Deutschen Forschungsgemeinschaft Volume 2. Ed. Wolfgang Uwe Eckhart. Stuttgart: Franz Steiner Verlag, 2006. ISBN 3-515-08794-X, ISBN 978-3-515-08794-0. Pp. 221—236.

Գրականություն խմբագրել

  • Ernst Klee: Das Personenlexikon zum Dritten Reich – Wer war was vor und nach 1945. 2. Auflage. Fischer-Taschenbuch-Verlag, Frankfurt am Main 2007, S. 535.
  • Ernst Klee: Auschwitz, die NS-Medizin und ihre Opfer. 3. Auflage. Fischer-Taschenbuch-Verlag, Frankfurt am Main 1997, ISBN 3-596-14906-1.
  • Holger Lessing: Der erste Dachauer Prozess (1945/46). Nomos, Baden-Baden 1993, ISBN 3-7890-2933-5.
  • Case No. 000-50-2 (US vs. Martin Gottfried Weiss et al.) Tried 13 Dec. 45 (PDF-Datei; 39,0 MB; englisch).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուս Շիլլինգ» հոդվածին։