Ռազմական բժշկագիտություն

Ռազմական բժշկագիտություն, գիտական իմացության և պրակտիկ գործունեության համակարգ, որի նպատակն է զորքի անձնակազմի առողջության ամրապնդումը, մարտական ախտահարումների ու հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը։ Ռազմական բժշկության դրությունը խաղաղ և պատերազմական պայմաններում, նրա զարգացման ձևերը կախված են հասարակության տնտեսական ու քաղաքական կառուցվածքից, զինված ուժերի կազմակերպումից, ռազմական արվեստի և բժշկագիտության մակարդակից։

Ռազմական բժշկագիտություն

Հին Հնդկաստանում վիրավորներին դուրս էին բերում մարտի դաշտից և բժշկական օգնություն ցույց տալիս հատուկ վրաններում, իսկ Հունաստանում բժիշկները ծառայում էին բանակում որպես մարտիկներ և մարտի ընթացքում կատարում բժշկական պարտականություններ։ Հռոմեական կայսրության բանակում արդեն կային բժիշկներ։ Կիլիկյան Հայաստանի զինված ուժերն սպասարկող անձնակազմի մեջ մտել են զինվորական բժիշկներ։

Ռազմական բժշկությունը որպես ինքնուրույն բնագավառ, ծագեց կենտրոնացված պետության ի հայտ գալու հետ։ Զինված ուժերի կազմում ստեղծվեցին մասնագիաացված բժշկության կազմակերպություններ, որոնք իրագործում էին բուժկանխարգելիչ միջոց առումներ։ XX դարում ռազմական բժշկությունը արմատականորեն վերակառուցվեց։ ՍՍՀՄ և մյուս սոց երկրների զինված ուժերի ռազմաբժշկական ապահովումը բժշկական ծառայության միջոցառումների միասնություն է, որն ուղղված է բանակի նձնակազմի առողջության պահպանմանը, վիրավորներին և հիվանդներին ժամանակին բժշկական օգնություն ցույց տալուն և մարտունակության արագ վերականգնմանը։ Ռազմական բժշկության առաջ նորդվում է սոցիալական առողջապահության միասնական սկզբունքներով։ Զորամասերի բժշկական ապահովման առանձնահատկությունները կախված են մարտական իրադրությունից, ռազմական ախտաբանության յուրօրինակությունից և ռագմաբժշկական ծառայության գործունեության պայմաններից։ Ռազմական բժշկության զարգացոււհւ ընթանում է տարբերակման ճանապարհով, որի հետևանքով առանձնացել են ռազմական բժշկության բնագավառներ՝ վիրաբուժություն և ռազմադաշտային թերապիա, որոնք մշակում են ռազմական ուժերի բժշկության ապահովման տեսական և գործնական որոշակի հարցեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

sac h2co3/povirone laserdavid abdelmoshen