Էռնո Քիշ

(Վերահղված է Կիշից)

Էռնո Քիշ կամ Էրնե Օգոստինոսի Կիշյան նաև Գիշ, Կիշ (հնագույն տոհմանունը՝ Ագոնց) (գերմ.՝ Ernst Kiss von Ellemér und Ittebe, հունգ.՝ Kiss Ernő, իսկական ազգանունը՝ Քեշիշյան) (1799 թ. հունիսի 13 - 1849 թ. հոկտեմբերի 6, Արադ (Ռումինիա)), հունգարահայ սպա, Արադի նահատակներից մեկը։

Էռնո Քիշ
Kiss Ernő.jpg
Ծնվել էհունիսի 13, 1799(1799-06-13)
ԾննդավայրՏիմիշոարա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհոկտեմբերի 6, 1849(1849-10-06) (50 տարեկանում)
Մահվան վայրԱրադ (Ռումինիա), Ռումինիա
ՔաղաքացիությունFlag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն
Մասնագիտությունհեղափոխական և քաղաքական գործիչ
Ernő Kiss Վիքիպահեստում
Էռնո Քիշի հուշատախտակը Բուդապեշտում

1817 թվականից եղել է զինվորական ծառայության մեջ։ 1842 թվականին նշանակվել է Հաննովերյան հեծելազորային գնդի հրամանատար։ Հունգարիայի հեղափոխության սկզբից միացել է հեղափոխական զորքերին՝ հեղափոխության տրամադրության տակ դնելով իր գերդաստանի հարստությունը (մոտ 6-7 միլիոն ֆորինտ)։ Բանակում սերբական հակահեղփոխական զորքերի ջախջախման ժամանակ դրսևորած մարտական հմտության համար ստացել է գեներալի աստիճան, նշանակվել հեղափոխական բանակի հարավային ուժերի ընդհանուր հրամանատար։

Երբ բռնկվեց 1848 թ. հեղափոխությունը, Քիշն իր գնդի հետ անցավ հունգարական կառավարության կողմը և գործում էր ընդդեմ սերբերի։ 1848 թ. դեկտեմբերին Քիշը նշանակվեց հարավային Հունգարիայի հրամանատար. կապիտուլացվել է Վիլագոշում և հանձնվել Պասկևիչինի։ Ռազմական դատարանը դատապարտել է նրան գնդակահարության։

Ազատագրել է մի շարք քաղաքներ, մերժել կայսերական բանակի կողմն անցնելու առաջարկը։ Հեղափոխության պարտությունից հետո, 1849 թվականի սեպտեմբերի 21 թվականին, Կիշը ձերբակալվել է և 12 այլ զորապետերի հետ (այդ թվում՝ Վիլմոշ Լազարը) գնդակահարվել։ Կիշը կապված է եղել հունգարահայ գաղութին և օժանդակել նրան։

Նադպեչկերեկում (Հարավսլավիա) կանգնեցվել է Կիշի հուշարձանը (1906), իսկ Արաղում՝ հուշակոթող՝ ի պատիվ 13 հերոսների։ Կիշի անվամբ փողոցներ են կոչվել Բուդապեշտում, Սեգեդում և այլուր։

Պարգևատրվել է Հունգարիայի հեղափոխության շքանշանով։

ԱղբյուրներԽմբագրել

  • «Ով ով է Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա, Երևան 2005

ԾանոթագրություններԽմբագրել