Վիլմոշ Լազար

հունգարացի գեներալ
1rightarrow blue.svgԱյս հոդվածը Վիլմոշ Լազարի (Լազարյան) մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Լազարյան (այլ կիրառումներ)։

Վիլմոշ Հովհաննեսի Լազար կամ Լազարյան, Ղազարյան (հոկտեմբերի 24, 1817(1817-10-24), Զրենյանին, Central Banat District, Վոյեվոդինա, Սերբիա - հոկտեմբերի 6, 1849(1849-10-06), Արադ (Ռումինիա), Ռումինիա), հունգարական հեղափոխության (1848-1849) հերոս էր, հայազգի զորապետ։

Վիլմոշ Լազար
Վիլմոշ Հովհաննեսի Լազարյան
Lázár Vilmos Szamossy.jpg
հունգարական հեղափոխության հերոս
հայազգի զորապետ
Ծնվել էհոկտեմբերի 6 1815
ԾննդավայրՆադպեչկերեկ, Բանատ
(այժմ Սերբիա)
Մահացել էհոկտեմբերի 6 1849
Մահվան վայրԱրադ, (Ռումինիա) Ռումինիա
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
Մասնագիտությունզինվոր և քաղաքական գործիչ
Vilmos Lázár Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Լազարի նախնիները Բանատ են տեղափոխվել Եղիսաբեթուպոլսից և ստացել ազնվականության տիտղոս։ Մինչև 1844 թ. Լազարը ծառայության մեջ է եղել ավստրո-հունգարական կայսերական բանակում։ 1848-1849 թթ. հունգարական հեղափոխության հենց սկզբից անցել է հեղափոխական բանակի կողմը՝ հրաժարվելով զինվորական նախկին աստիճանից։ Գլխավորել է IX հեծելազորային գումարտակը, մասնակցել Սենյի, Տիմիշվարի, Կարանսեբեշի, Օրշովայի մարտերին, ղեկավարել Լուգոժի պաշտպանությունը։ 1849 թ. օգոստոսի 12-ին ստացել է հեղափոխական բանակի գնդապետի աստիճան։ 1849 թ. օգոստոսի 13-ին՝ հունգարական հեղափոխական բանակի հանձնվելուց հետո Լազարը ևս իր գումարտակով ստիպված հանձնվել է (օգոստոսի 19-ին) կայսերական զորքերին։ Հակառակ խոստացված ներման՝ գնդակահարվել է հեղափոխական այլ զորապետների (հայազգի գեներալ Էռնո Քիշ և ուրիշներ) հետ։ Հետագայում Լազարի դին տեղափոխվել և թաղվել է Մաչայում։

Շիրիմին կանգնեցված է դամբարան։ Արադում կառուցվել է հուշարձան՝ ի պատիվ Լազարի և մյուս 12 զորապետների։ Բուդապեշտի և այլ քաղաքների չորս փողոցներ կոչվում են Լազարի անունով։