Կիմ Պիտալա Քրիստոֆտե (դան․՝ Kim Piitala Christofte,օգոստոսի 24, 1960(1960-08-24)[1][2], Կոպենհագեն, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, պաշտպան, որը հայտնի է «Բրոնդբյուում» և Դանիայի հավաքականում իր խաղերով։ 1992 թվականի Եվրոպայի չեմպիոն։

Կիմ Քրիստոֆտե
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 24, 1960(1960-08-24)[1][2] (63 տարեկան)
Ծննդավայր Կոպենհագեն, Դանիա
Դիրք եզրային պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Քրիստոֆտեն իր կարիերան սկսել է «Բրոնդբյուում»։ 1979 թվականին ակումբի կազմում նորամուտն է նշել Դանիայի Սուպերլիգայում։ 1981 թվականին Կիմը տեղափոխվել է բելգիական «Լոքերեն», սակայն երեք մրցաշրջան անցկացնելուց հետո վերադարձել է «Բրոնդբյու»։ 1985 թվականին հաղթել է Դանիայի առաջնությունում և նույն թվականին մեկնել է իսպանական «Մալագա», բայց ո՛չ Իսպանիայում, ո՛չ շվեյցարական «Ուիթինգենում» չի դարձել հիմնական կազմի ֆուտբոլիստ։ 1987/88 մրցաշրջանը Կիմն անցկացրել է «Օդենսեում», որից հետո երրորդ անգամ վերադարձել է «Բրոնդբյու»։ Թիմի հետ հասել է ՈՒԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակիչ և երկու անգամ հաղթել է առաջնությունում։ Եվրո-92-ից հետո Կիմը տեղափոխվել է գերմանական «Քյոլն»։ Առաջին մրցաշրջանում հաճախ էր վնասվածքներ ստացել և նոր մարզչի գալուց հետո զրկվել է իր տեղից։ 1994 թվականին տեղափոխվել է «Լյերս», բայց ոչ մի խաղ չխաղալով՝ վերադարձել է Դանիա, որտեղ ևս մեկ մրցաշրջան անցկացրել է ակումբի կազմում, ապա ավարտել է կարիերան։

Միջազգային կարիերա խմբագրել

1984 թվականին Կիմը իր նորամուտն է նշել Դանիայի հավաքականում։ Վնասվածքը խանգարել է նրան մեկնել Մեքսիկա մասնակցելու աշխարհի առաջնությանը։ 1991 թվականի սեպտեմբերի 25-ին Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ Եվրո-92-ի ընտրական խաղում Կիմը խփել է առաջին և միակ գնդակը ազգային թիմի կազմում[3]։ 1992 թվականին ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը և դարձել մրցաշարի հաղթող։ Մրցաշարում մասնակցել է Անգլիայի[4] Շվեյցարիայի[5], Նիդերլանդների[6], Ֆրանսիայի[7] և Գերմանիայի հավաքականների դեմ բոլոր խաղերին[8]։ Նիդերլանդների հավաքականի դեմ խաղում Կիմը որոշիչ 11 մետրանոց է խփել հետխաղյա սերիայում, որը թույլ է տվել դանիացիներին դուրս գալ եզրափակիչ։

Գոլեր Դանիայի հավաքականի կազմում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
01. 1991 թվականի սեպտեմբերի 25 Տորսհավն, Ֆարերյան կղզիներ   Ֆարերյան կղզիներ 0:1 0:4 Եվրոպայի առաջնություն 1992 ընտրական մրցաշար

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային   «Բրոնդբյու»

Միջազգային   Դանիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Фарерские острова VS. Дания 0:4» (ռուսերեն). allsoccer.ru. 1991 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  4. «Дания VS. Англия 0:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  5. «Швеция VS. Дания 1:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  6. «Нидерланды VS. Дания 2:2» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  7. «Франция VS. Дания 1:2» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  8. «Дания VS. Германия 2:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել