Կիմ Յո Ջոնգ (կորեերեն՝ 김여정, սեպտեմբերի 26, 1987(1987-09-26), Փհենյան, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն), հյուսիսկորեական քաղաքական, պետական և կուսակցական գործիչ, 2015 թվականից Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարոզչության և ագիտացիայի ագիտացիայի բաժնի առաջին փոխտնօրեն, 2017 թվականից Կորեայի աշխատանքային կուսակցության քաղբյուրոյի անդամության թեկնածու։ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության նախկին ղեկավար Կիմ Ջոնգ Իլի դուստրը, ԿԺԴՀ Հավերժ նախագահ Կիմ Իր Սենի թոռը և ներկա նախագահ Կիմ Ջոնգ Ունի կրտսեր քույրը։

Կիմ Յո Ջոնգ
 
Կուսակցություն՝ Կորեայի աշխատավորների կուսակցություն
Կրթություն՝ Կիմ Իլ Սոնգի համալսարան[1] և Կիմ Իր Սենի ռազմական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր սեպտեմբերի 26, 1987(1987-09-26) (36 տարեկան)
Ծննդավայր Փհենյան, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Դինաստիա Կիմ հարստություն
Քաղաքացիություն  Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Հայր Կիմ Ջոնգ Իլ
Մայր Կիմ Յոնգ Հի
Ամուսին Choe Song?[2]
Զավակներ child, name unknown?[3] և child, name unknown?
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Անձնական կյանք խմբագրել

Ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 26-ին Փհենյանում։ Նա սերտ հարաբերությունների մեջ է իր եղբոր՝ Կիմ Ջոնգ Ունի հետ, քանի որ 1996-ից 2000 թվականներին միասին ուսանել են Շվեյցարիայում, «որտեղ, ըստ երևույթին, սոցիալական և հուզական մեկուսացումը որոշիչ ուժ են հանդիսացել նրանց զարգացման համար»[4]։ Հայրենիք վերադառնալուց հետո սովորել է Կիմ իր Սենի ռազմական համալսարանում[5]։ Նա տեղեկատվական գիտություններ է ուսումնասիրել Կիմ Իր Սենի անվան համալսարանում, որտեղ՝ ըստ լուրերի, սովորել է Հյուսիսային Կորեայի իշխանությունների կողմից առևանգված ճապոնացի աղջկա՝ Մեգումի Յոկոտայի դստեր Քիմ Յոնգյոնգի մոտ[6]։

2015 թվականի հունվարին Կիմ Յո Ջոնգը ամուսնացել է կառավարության պաշտոնյա Չոյ Ռյոնգ Հեի երկրորդ որդի Չոյ Սոնգի հետ[7][8]։ Այնուամենայնիվ, հարավկորեական աղբյուրները հնարավոր են համարում այդ տվյալների անճշտությունը։ Կիմ Յո Ջոնգը երեխայի է սպասել 2015 թվականի մայիսին։ Երեխայի հայրը համարվում է հանրությանը անհայտ Կիմ Իր Սենի անվան համալսարանի շրջանավարտներից մեկը կամ 39-րդ կուսակցության Բյուրոյի պաշտոնատար անձ կամ զինվորական, որը երկրի ղեկավարի պաշտպանության համար պատասխանատու անձ է[9]։

Կարիերա խմբագրել

Կիմ Յո Ջոնգը հանրությանը հայտնի է դարձել 2011 թվականի դեկտեմբերին Կիմ Չեն Ինի հուղարկավորության արարողության ժամանակ, երբ նա մի քանի անգամ հայտնվել է իր եղբոր՝ Կիմ Ջոնգ Ունի և այլ պաշտոնատար անձանց կողքին, չնայած այն հանգամանքին, որ նա նույնիսկ թաղման հանձնաժողովի անդամ չի եղել, և նրան երբեք չեն ներկայացրել լրատվամիջոցներում։ 2012 թվականի սկզբին նա ստանձնել է Պաշտպանության ազգային հանձնաժողովի զբոսաշրջության գծով կառավարչի պաշտոնը, բայց դա չի լուսաբանվել լրատվամիջոցներում, միայն 2012 թվականի նոյեմբերին Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը ցույց է տվել, թե ինչպես է նա ուղեկցում Կիմ Ջոնգ Ունին ռազմական հարթակում[10]։

Կիմ Յո Ջոնգը պաշտոնապես հիշատակվել է 2014 թվականի մարտի 9-ին, երբ նա ուղեկցել է եղբորը ԿԺԴՀ Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության ժամանակ։ 2014 թվականի հունվարին նա դարձել Կորեայի աշխատանքային կուսակցության 54-րդ վարչության պետ, որի խնդիրներից է զինված ուժերի նյութական աջակցությունը։ Նույն թվականին ընտրվել է ԿԺԴՀ Գերագույն ազգային ժողովի պատգամավոր[11]։

Ըստ ԶԼՄ-երի տեղեկատվության 2014 թվականի հոկտեմբերին, երբ եղբորը՝ Կիմ Ջոնգ Ունին բժշկական օգնություն է ցույց տրվել, Կիմ Յո Ջոնգը իր վրա է վերցրել Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը[12][13]։

2014 թվականի նոյեմբերի 28-ին նշանակվել է Կորեայի աշխատանքային կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարոզչության և ագիտացիայի բաժնի պետի տեղակալ։ 2015 թվականի հուլիսի զեկույցներում նշվել է, որ նա դե ֆակտո է կատարել է գերատեսչության ղեկավարի դերը, իսկ Կիմ Կի Նամը ստանձնել է տնօրենի պաշտոնը։ Կիմ Յո Ջոնգը նաև ծառայել է որպես փոխնախարար և պարբերաբար ուղեկցել է Կիմ Ջոնգ Ունին իր ուղևորությունների ժամանակ[14]։

Կարծիք կա, որ Կիմ Յո Ջոնգն է կանգնած երկրում եղբոր անձի պաշտամունքի զարգացման ետևում, որը ձևավորվել է իրենց պապի՝ Կիմ իր Սենի օրինակով։ ԿԺԴՀ-ից փախած նախկին դիվանագետ Թաե Յունյոն 2017 թվականին պատմել է, որ Կիմ Յո Ջոնգն է կազմակերպում երկրում կայացող բոլոր հիմնական հասարակական միջոցառումները[15][16]։

2017 թվականի հունվարին նա Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում մարդու իրավունքների խախտման համար մտցվել է ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտի սև ցուցակ[17]։

2017 թվականին Կիմ Յո Ջոնգը առաջադրվել է Կորեայի աշխատանքային կուսակցության քաղբյուրոյի անդամության թեկնածու, նա դարձել է այս պաշտոնում նշանակված երկրորդ կինը[18]։

2018 թվականի փետրվարի 9-ին Կիմ Յո Ջոնգը մասնակցել Կորեայի հանրապետության Փհենչհան քաղաքում 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Սա առաջին անգամն էր Կորեական պատերազմից հետո, որ Կիմ իշխող դինաստիայի անդամը այցելել էր Հարավային Կորեա[19]։ Նա փետրվարի 10-ին մասնակցել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպմանը, որտեղ նա Կիմ Ջոնգ Ունի հատուկ բանագնացն էր և եղբոր կողմից անձնական նամակ է փոխանցել Հարավային Կորեայի նախագահին[20]։ Ուղեկցել է Կիմ Ջոնգ Ունին 2018 թվականի հունիսին և 2019 թվականի փետրվարին ԿԺԴՀ-ԱՄՆ գագաթնաժողովի ժամանակ[21]։ Այնուհետև շարունակել է մասնակցել դիվանագիտական գործերին։ 2020 թվականի մարտին նա հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում քննադատել է Հարավին ռազմական վարժանքների վերաբերյալ հայտարարության առիթով[22]։

Ըստ Սեուլի Դունգուկի համալսարանի հյուսիսորեական հետազոտությունների պրոֆեսոր Կիմ Յոն Հյոնի, Կիմ Յո Ջոնգի և այլոց առաջխաղացումը նշան է, որ Կիմ Ջոնգ Ունի ռեժիմը խզել է կապը Կիմ Ջոնգ Իլի ռեժիմից մնացած ֆունկցիոներների հետ՝ կուսակցության հիմնական պաշտոններում նրանց փոխարինելով նոր սերնդի քաղաքական գործիչներով[23]։

2019 թվականի խորհրդարանական ընտրություններում Կիմ Յո Ջոնգը ընտրվել է Գերագույն ազգային ժողովում։ Այնուամենայնիվ, նա Ազգային ժողով էր մտել 2019 թվականի ընտրություններից անմիջապես առաջ, հնարավոր է՝ չհայտարարված լրացուցիչ ընտրությունների արդյունքում՝ կապված որևէ մեկի մահվան հետ[24][25]։ Այդ տարվա ապրիլին նա կարճ ժամանակով հեռացվել է կուսակցական քաղաքական բյուրոից, այնուհետև վերականգնվեց 2020 թվականի ապրիլին[26]։

2020 թվականի ապրիլի 21-ին CNN-ը և Daily NK-ն, վկայակոչելով ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության հետախուզության աղբյուրները, հաղորդել են Կիմ Ջոնգ Ունի վատ առողջության մասին։ Ապրիլի 22-ին ճապոնական Asahi թերթը հաղորդել է, որ 2019 թվականի վերջին Կիմ Ջոնգ Ունի նախաձեռնությամբ Կիմ Յո Ջոնգը առաջադրվել է որպես երկրում երկրորդ մարդ՝ և ԿԺԴՀ առաջնորդի ծանր հիվանդության ֆոնին, կարող է նա ստանձնի պետության ղեկավարությունը[27]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.nkleadershipwatch.org/kim-yo-jong-2/
  2. https://www.theguardian.com/world/2017/oct/09/kim-yo-jong-sister-brains-behind-kim-jong-uns-image
  3. https://abcnews.go.com/International/kim-yo-jong-north-korean-leaders-sister-pregnant/story?id=53267658
  4. North Korea’s New Propagandist?
  5. Kim Yo Jong
  6. Abductee’s daughter is favorite of Kim’s sister
  7. NK leader’s sister weds son of Choe Ryong-hae: sources
  8. Kim Jong Un’s Little Sister Married Son of Top Regime Official, Report Says
  9. Kim Jong-un’s Sister to Have Baby in May
  10. NORTH KOREA NEWSLETTER NO. 237 (Nov. 22, 2012)
  11. Семейный подряд: что известно о сестре Ким Чен Ына и её новом государственном назначении
  12. Has Kim Yo-Jong Taken Over For Kim Jong Un? Sister Assumes North Korea State Duties While Brother Undergoes Medical Treatment
  13. КНДР под властью женщины: чего ждать от Ким Ё Чжон
  14. «N. Korea's Kim Jong-Un executed 15 top officials: S. Korea spy agency». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  15. Sister helps Kim strut his stuff as key missile test looms
  16. Meet Kim Yo-jong, the sister who is the brains behind Kim Jong-un’s image
  17. U.S. blacklists North Korean officials over rights abuses
  18. Kim Jong Un praises nuclear program, promotes sister
  19. Pence skips Olympics dinner in snub to North Korean officials
  20. South Korean president invited to North Korea
  21. «Kim Jong Un meets PM Lee ahead of Trump-Kim summit». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  22. Kim Jong Un sister’s first official remarks hint at higher status
  23. Kim Jong-un’s sister sits just yards from the North Korean leader during speech in latest sign of her rise in status as dictator tightens his family’s grip on power
  24. North Korea election: Surprise as leader Kim Jong-un 'not on ballot
  25. 북 김정은, 최고인민회의 대의원 처음 빠져
  26. (3rd LD) N.K. leader holds politburo meeting to discuss anti-virus measures
  27. СМИ: сестра Ким Чен Ына выдвинулась на роль «человека номер два» в КНДР
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Յո Ջոնգ» հոդվածին։