Կիմ Իր Սենի անվան համալսարան
Կիմ Իր Սենի անվան համալսարան, Կիմ Իլսոն Հունջանգիլ տուբոն սուե պադին Կիմ Իլսոն Չոնխապ Տեխակ), ԿԺԴՀ-ի ամենամեծ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ «Ջուսե կրթության բարձրագույն տաճար և երկրի ազգային անձնակազմի պատրաստման հզոր հիմք է»[1]:
Կիմ Իր Սենի անվան համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1946 |
Անվանված է | Կիմ Իր Սեն |
Ընդհանուր անձնակազմ | 2800 մարդ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Փհենյան |
Պարգևներ | Կիմ Իր Սենի շքանշան |
Կայք | ryongnamsan.edu.kp/univ |
Kim Il-sung University Վիքիպահեստում |
Համալսարանը գտնվում է Փհենյանի Թեքսոն շրջանում և ընդգրկում է 1,56 քառակուսի կիլոմետր տարածք։
ՊատմությունԽմբագրել
Հիմնադրվել է 1946 թվականի հոկտեմբերի 1-ին Կիմ Իլ Սունգի անձնական ցուցումներով և անվանվել նրա անունով։
Համալսարանից առանձնացված բաժանմունքների հիման վրա հետագայում ստեղծվեցին մի շարք այլ համալսարաններ՝ Կիմ Չակ պոլիտեխնիկական համալսարան, Փհենյան բժշկական ինստիտուտ, Ուոնսանի գյուղատնտեսական ինստիտուտ։
Համալսարանը երկու անգամ պարգևատրվել է Կիմ Իլ Սունգիի շքանշանով։
Համալսարանը պատրաստել է ԿԺԴՀ կուսակցական-պետական էլիտայի շատ ներկայացուցիչների, այդ թվում՝ երկրի առաջնորդներ Կիմ Չեն Իլինին և Կիմ Չեն Ընինին։
Ժամանակակից դրությունԽմբագրել
Ներկայումս համալսարանը ներառում է 3 ինստիտուտ (իրավաբանական, գրական և համակարգչային), 13 ֆակուլտետ (տնտեսական, պատմական, փիլիսոփայական, օտար լեզուներ և գրականություն, ֆիզիկական, մեխանիկական և մաթեմատիկական, քիմիական, կյանքի գիտություններ, Երկրի բնապահպանական գիտություն, երկրաբանական, ատոմային էներգիա, ֆիզիկական դաստիարակություն, վերապատրաստում), ավելի քան 10 հետազոտական ինստիտուտ և հետազոտական կենտրոն։
Համալսարանում ընդգրկված են նաև բնագիտության թանգարան, գրադարան, հրատարակչություն, տպարան, սպորտային տուն, հանրակացարան և այլն:
Համալսարանն ունի ավելի քան 2000 ուսուցիչ, այդ թվում` 400 ակադեմիկոս, Գիտությունների ակադեմիայի համապատասխան անդամներ, դասախոսներ և գիտությունների դոկտոր:
Սովորում է ավելի քան 10000 ուսանող։
Միջազգային հարաբերություններԽմբագրել
Հյուսիսային Կորեայի հասարակության փակ բնույթի պատճառով համալսարանի միջազգային հարաբերությունները թերզարգացած են, բայց փոխգործակցությունը կա Չինաստանի և Ռուսաստանի որոշ համալսարանների հետ:
Մասնավորապես, 2005 թվականին համագործակցության մասին պայմանագիր է ստորագրվել Վլադիվոստոկի Հեռավոր Արևելքի պետական համալսարանի և Կիմ Իր Սենի անվան համալսարանի միջև[2][3]։ 2015 թվականին պայմանագիր ստորագրվեց Նովոսիբիրսկի պետական համալսարանի և Կիմ Իր Սենի անվան համալսարանի միջև[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Университет имени Ким Ир Сена
- ↑ Владивосток — Пхеньян: ректоры ДВГУ и Корейского университета имени Ким Ир Сена подписали соглашение о сотрудничестве(չաշխատող հղում)
- ↑ Новосибирский государственный университет и Университет имени Ким Ир Сена подписали соглашение о сотрудничестве
- ↑ «НГУ и Университет имени Ким Ир Сена подписали соглашение о сотрудничестве»։ nsu.ru։ Վերցված է 2015-12-06