Կիմ Կի Դուկ (կորեերեն՝ 김기덕, դեկտեմբերի 20, 1960(1960-12-20)[1][2][3], Բոնգհվա, Հյուսիսային Գյոնգսանգ, Հարավային Կորեա - դեկտեմբերի 11, 2020(2020-12-11)[4][5], Ռիգա, Լատվիա[6][7]), կորեացի կինոռեժիսոր։

Կիմ Կի Դուկ
김기덕
Կիմ Կի Դուկ
Ծնվել էդեկտեմբերի 20, 1960(1960-12-20)[1][2][3]
ԾննդավայրԲոնգհվա, Հյուսիսային Գյոնգսանգ, Հարավային Կորեա
Մահացել էդեկտեմբերի 11, 2020(2020-12-11)[4][5] (59 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիա[6]
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Ազգությունկորեացի
Մասնագիտացումսցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, մոնտաժող, կինոդերասան և դերասան
Պարգևներ
IMDbID 1104118
koreanfilm.org/kimkiduk.html
Կիմ Կի Դուկ՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Սոբյոնի գյուղում, Հարավային Կորեա։ Ազգությամբ կորեացի։ Ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 20-ին։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Սեուլ, որտեղ նա սկսել է հաճախել գյուղատնտեսական դպրոց։ Չավարտելով ուսումը՝ նա 17 տարեկանից աշխատել է գործարանում։

20 տարեկանում զորակոչվել է բանակ։ 5 տարի ծառայել է կորեական ծովային հետևակում, այնուհետև երկու տարի անցկացրել է կույրերի եկեղեցում՝ նպատակ ունենալով դառնալ հոգևորական։ Այդ ընթացքում մեծացել է գեղանկարչության նկատմամբ նրա հակումը և նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1990-1992 թվականներին ուսումնասիրել է կերպարվեստ։

Որոշ ժամանակ նա ճանապարհորդել է Եվրոպայում՝ հանդես գալով որպես նկարիչ։ Նրա առաջին ռեժիսորական ֆիլմը 1996 թվականի Կոկորդիլոս ֆիլմն է։

Իր կինոկարիերայի 10 տարվա ընթացքում Կիմ Կի Դուկը նկարահանել է 13 ֆիլմ։

Մահացել է 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Լատվիայում կորոնավիրուսի վարակից[7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում
1996 Կոկորդիլոս
1998 Վայրի կենդանիներ
1998 Հյուրանոց "Թռչնի Բույն"
2000 Կղզի
2000 Իրական արկած
2001 Հասցեն անհայտ
2001 Վատ տղան
2002 Առափնյա պաշտպանը
2003 Գարուն, ամառ, աշուն, ձմեռ․․․ և նորից գարուն
2004 Սամարիթյան աղջիկը
2004 Դատարկ տուն
2005 Աղեղ
2006 Ժամանակ
2007 Հոգոց
2008 Երազանք
2008 Գեղեցիկը
2008 Չմոնտաժված Ֆիլմ
2012 Պիետա

Մրցանակներ խմբագրել

  • 2012 - «Ոսկե առյուծ» մրցանակ Վենետիկի 69-րդ կինոփառատոնին «Պիետա» ֆիլմի համար
  • 2005 - Սան Սեբաստիանում կայացած միջազգային կինոփառատոնի մրցանակ «Դատարկ տուն» ֆիլմի համար
  • 2005 - Արգենտինական ասոցիացիայի կինոքննադատների մրցանակը օտարերկրյա լավագույն ֆիլմի համար ոչ իսպաներեն լեզվով «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և կրկին գարուն» ֆիլմի համար
  • 2004 - Վենետիկի միջազգային կինոփառատոնի չորս մրցանակ «Դատարկ տուն» ֆիլմի համար
  • 2004 - «Ոսկե ականջ» մրցանակ Իսպանիայում կայացած միջազգային կինոփառատոնին «Դատարկ տուն» ֆիլմի համար
  • 2004 - «Արծաթյա արջ» մրցանակ Բեռլինյան կինոփառատոնին՝ որպես լավագույն ռեժիսորական աշխատանք «Սամարիթենուհի» ֆիլմի համար
  • 2003 - Միջազգային Կինոփառատոնի չորս մրցանակ Լոկարնոյում «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և կրկին գարուն» ֆիլմի համար
  • 2003 - Միջազգային կինոփառատոնի երեք մրցանակ «Առափնյա պաշտպանը» ֆիլմի համար
  • 2002 - «Արևմտյան էքսպրեսս» մրցանակ Կատալոնական միջազգային կինոփառատոնում «Վատ տղան» ֆիլմի համար
  • 2002 - Ճապոնական Ֆուկուոկա քաղաքում կայացած միջազգային կինոփառատոնի գրան պրի «Վատ տղան» ֆիլմի համար
  • 2002 - Բելգիայում տեղի ունեցած Սինեմա Նովո կինոփառատոնի երիտասարդ ժյուրիի կողմից Ամակուրու մրցանակ «Հասցեն`անհայտ» ֆիլմի համար
  • 2002 - «Մեծ զանգակ» կորեական մրցանակը «Վատ տղան» ֆիլմի համար
  • 2001 - «Ոսկե ագռավ» մրցանակը՝ որպես բրյուսելյան միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմ՝ ֆանտաստիկա ժանրում «Կղզի» ֆիլմի համար
  • 2001 - Պորտուգալիայի Օպորտո քաղաքում կայացած կինոփառատոնի երկու մրցանակ «Կղզի» ֆիլմի համար
  • 2001 - Մոսկովյան միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ ժյուրիի կողմից «Կղզի» ֆիլմի համար
  • 2000 - Վենետիկի միջազգային կինոփառատոնի մրցանակ «Կղզի» ֆիլմի համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 È morto Kim Ki-duk, regista di 'L'isola' e 'Ferro 3', per complicazioni da Covid19 (իտալ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Koronavírusban, 59 évesen meghalt az egyik legjobb koreai filmrendező, Kim Ki-duk (հունգ.)
  6. 6,0 6,1 6,2 https://www.lrt.lt/en/news-in-english/19/1296253/korean-filmmaker-kim-ki-duk-dies-from-covid-19-complications-in-latvia
  7. 7,0 7,1 Inc, TV Rain (2020 թ․ դեկտեմբերի 11). «В Латвии от коронавируса умер корейский режиссер Ким Ки Дук». tvrain.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Կիմ Կի Դուկ հոդվածին
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Կի Դուկ» հոդվածին։