Կիմոն
Կիմոն (հուն․՝ κίμων) (մ.թ.ա. մոտ 507-449, Կիպրոս), աթենական զորավար և քաղաքական գործիչ։ Միչտիադեսի որդին։
Կիմոն հուն․՝ Κίμων | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 510 |
Ծննդավայր | Հին Աթենք |
Մահացել է | մ. թ. ա. 450 |
Մահվան վայր | Լարնակա, Կիպրոս կամ Սալամիս, Ֆամագուստայի շրջան, Կիպրոս |
Քաղաքացիություն | Հին Աթենք |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ամուսին | Իսոդիկա |
Ծնողներ | հայր՝ Միլտիադես, մայր՝ Հեգեսիպիլա |
Զբաղեցրած պաշտոններ | ստրատեգոս |
Երեխաներ | Lacedaemonius?, Thessalus? և Eleius? |
Cimon Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎաղ հասակից մասնակցել է պարսիկների դեմ պատերազմին։ Մ.թ.ա. 478-477 թվականներին ընտրվել է ստրատեգոս, մասնակցել Դելոսյան միության ստեղծմանը։ Մ.թ.ա. 476-475 թվականներին պարսիկներից գրավել է էյոն ամրոցը (Թրակիայում) և Սկիրոս կղզին։ Կիմոնը դարձել է Աթենքի օլիգարխիական խմբավորման առաջնորդը՝ Թեմիստոկլեսի, ապա՝ Պերիկլեսի քաղաքական հակառակորդը։
Մարտական գործողություններ
խմբագրելՄ.թ.ա. 469-468 թվականներին կարևոր հաղթանակներ է տարել պարսիկների դեմ։ Արտաքին քաղաքական ասպարեզում կողմնորոշվել է դեպի Սպարտան։ Մ.թ.ա. 461 թվականին վտարվել է Աթենքից, մոտ 456 թվականին վերադարձել և մասնակցել պարսիկների դեմ ռազմական գործողություններին։ Մ.թ.ա. 449 թվականին գլխավորել է ծովային արշավանքը Կիպրոս, այնտեղ էլ մահացել։
Հնագույն աղբյուրներ
խմբագրել- Արիստոտել, Ատհենիանս (27)
- Հերոդոտոսը։ պատմություն (Գիրք VI. 136; Գիրք VII. 107)
- Ֆուկիդիդ, պատմություն (Գիրք I. 98, 100, 102, 112)
- Պլուտարքոսի. Կիմոն և Լուկուլլոս
- Կոռնելիոս
Գրականություն
խմբագրել- Суриков И. Е. Глава IV. Кимон: аристократ, но не олигарх // Античная Греция: политики в контексте эпохи. — М.:: Наука, 2008. — 383 с. — ISBN 978-5-02-036984-9
- Курциус Эрнст Рост могущества Афин // История Древней Греции. — Мн.:: Харвест, 2002. — Т. 2. — 416 с. — ISBN 985-13-1119-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 430)։ |