Էյոն

քաղաք Հունաստանի Պելոպոնես թերակղզում

Էյոն[1], նաև Էգիոն (հուն․՝ Αίγιον ή Αίγιο), քաղաք Հունաստանի Պելոպոնես թերակղզում։ Գտնվում է ծովի մակերևույթից 61 մետր բարձրության վրա[2], Կորնթոսյան ծոցի ափին, Պատրասից 30 կիլոմետր դեպի արևելք և Աթենքից 147 կիլոմետր դեպի հյուսիս։ Արևմտյան Հունաստան շրջանագիծի Ախեյա շրջանագծային միավորի Էյալիա համայնքի վարչական կենտրոնը։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների բնակչությունը կազմում է 20422 բնակիչ։

Բնակավայր
Էյոն
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԲԾՄ29 մետր
Բնակչություն19 857 մարդ (2021)
Հեռախոսային կոդ2691
Փոստային դասիչ25100
Պաշտոնական կայքaigialeia.eu
Էյոն (Հունաստան)##
Էյոն (Հունաստան)

Էյոնը Կալավրիտսկյան և Էգիալիյսկյան թեմի Հունական ուղղափառ եկեղեցու հոգևոր վարչական կենտրոնն է, ինչպես նաև այն խոշոր նավահանգիստ է։

Աշխարհագրություն խմբագրել

 
Հնագույն տուն նեոկլասիցիզմի ոճով
 
Պանայոտոպուլոսի տունը
 
Հերոսների պատվին Պսիլա Ալոնիայում հուշարձան: Քանդակագործ Գեոգրիոս Դիմիտրիադիս

Էյոնը գտնվում է Պանահաիկոն լեռան ստորոտին։ Սելինուս գետը[1] թափվում է Վալիմատիկա գյուղի շրջակայքում գտնվող Կորինֆսկյան ծոց (Βαλιμίτικα): Այն Էյոնի կենտրոնից գտնվում է 5 կիլոմետր հեռավորության վրա։ Էյոնը անմիջականորեն տեղադրված է ծովափին, նավահանգստի և երկաթուղային կայարանի մեջև։

Տնտեսություն խմբագրել

Էյոնը, Պատրասի և Պիրեյոսի հետ միասին XIX դարում եղել է չամիչի արտահանմամբ գլխավոր նավահանգիստներից մեկը։ Այժմ Էյոնի նավահանգիստը հիմնականում օգտագործվում է Chiquita Brands International կազմակերպչության կողմից։ Այդ կազմակերպությունը նավահանգստի միջոցով ադամաթուզ է ներմուծում Հունաստան։ 2013 թվականի օգոստոսի 7-ին նավահանգստի հյուսիս-արևմուտքում բացվել է նոր 256 մետրանոց կառանացից։ Ծրագիրը իրագործվել է 8,6 մլն եվրոյով։ Այն նախատեսված էր առևտրի ու քաղաքի զբոսաշրջիկական հնարավորությունները լայնացնելու համար։

Տեսարժան վայրեր խմբագրել

Էյոնում, Կորնթոսյան ծոցի ափին գտնվում է Բոգորիդիցա Տրիպիտի տաճարը։ Այնտեղ է գտնվում Տրիպիտի հնագույն բնապատկերը։

Էյոնի համայնք խմբագրել

1835 թվականին ստեղծվել է համայնք, իսկ 1912 թվականին՝ (ՖԵԿ 256Ա) Էյոնի համայնք[3]։ Էյոնի համայնքային խմբակցության մեջ ներառված են չորս մարդաբնակ վայրեր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների բնակչությունը կազմում է 20644 բնակիչ։ Հրապարակը 19,299 քառակուսի կիլոմետր է[2]։

Բնակավայր Բնակչույթուն (2011), մարդ
Այոս Նիկոլաոս 23
Սոտիր 159
Ֆոնիսկարյա 60
Էյոն 20422

Բնակչություն խմբագրել

Թվական Բնակչություն, մարդ
1991 22330[4]
2001 21772[4]
2011 20422

Բնիկներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Греция. Справочная карта. Масштаб 1:Կաղապար:Число / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.(ռուս.)
  2. 2,0 2,1 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 355. — ISSN 1106-5761.(հուն.)
  3. «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Δ. Αιγίου (Αχαΐας και Ήλιδος)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.(հուն.)
  4. 4,0 4,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.(հուն.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյոն» հոդվածին։