Կիմին Կիմ, կորեացի բալետի արտիստ, Մարիինյան թատրոնի առաջատար մենապարող։ Ամերիկյան բալետի թատրոնի, Փարիզի ազգային օպերայի, Վիեննային պետական օպերայի հրավիրյալ մենապարող[1]։

Կիմին Կիմ
Ծնվել էհոկտեմբերի 28, 1992(1992-10-28) (31 տարեկան)
Մասնագիտությունբալետի պարող

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 28-ին Սեուլում (Հարավային Կորեա)[2]։ Մայրը երաժիշտ է, հայրը՝ քաղաքացիական ծառայող։ Եղբայրը՝ Կիվանը նույնպես բալետի արտիստ է, Կորեայի ազգային բալետի առաջատար մենապարող[1]։

Գործունեություն խմբագրել

Տասնմեկ տարեկանից սովորել է Վլադիմիր Կիմի և Մարգարիտա Կուլիկի դասարանում, ովքեր Մարիինյան թատրոնում իրենց աստղային կարիերան ավարտելուց հետո հրավիրվել էին Սեուլ դասավանդելու[3]։ Ավարտելով Կորեայի արվեստի ազգային համալսարանը վեց ամիս ստաժյոր է եղել Մարիինյան թատրոնի բալետային խմբում։ Այստեղ էլ նշել է իր նորամուտը, հանդես գալով «Կորսար» բալետում՝ Ալի դերում։

2012 թվականին Կրասնոյարսկում «Ասիայի երիտասարդ բալետ» թատերախմբի հետ ելույթ է ունեցել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջազգային երաժշտական փառատոնում։

Բազմիցս մասնակցել է Կազանում անցկացվող Ռուդոլֆ Նուրեևի անվան Դասական բալետի միջազգային փառատոնին։

2014 թվականին «Կրեմլի բալետ» թատերախմբի հետ մասնակցել է Մոսկվայում կայացած բալետի III միջազգային փառատոնին։

2015 թվականի մարտին մասնակցել է Լոնդոնի Կոլիզեում կայացած «Ռուսական բալետի դեմքերը» գալա համերգին։

2015 թվականի հունիսին իր նորամուտն է նշել Ամերիկյան բալետի թատրոնում՝ որպես Սոլոր, «Բայադերկա» ներկայացման մեջ։

2018 թվականին Վիեննայի օպերայում կատարել է Ալբերտի դերը «Ժիզել» բալետում։

2012 թվականից հանդիսանում է Մարիինյան բալետային խմբի մենապարող, 2015 թվականից՝ առաջատար պարող (պրիմիեր)[2]։

Դերեր խմբագրել

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • Բալետի միջազգային մրցույթների դափնեկիր.
    • Հռոմ (1-ին մրցանակ, 2008 թվական),
    • Մոսկվա (2-րդ մրցանակ, 2009 թվական),
    • Սեուլ (1-ին մրցանակ, 2009 թվական),
    • Ջեքսոն (2-րդ մրցանակ, 2010 թվական),
    • Վառնա (1-ին մրցանակ, 2010 թվական)
  • «Արաբեսկ» բալետի միջազգային մրցույթի Գրան պրի (Պերմ, 2012 թվական),
  • «Youth America Grand Prix» միջազգային մրցույթի Գրան պրի (Նյու Յորք, 2012 թվական),
  • «Պարի ոգի» մրցանակի դափնեկիր «Աստղ» անվանակարգում (Բալետի հանդես, 2015 թվական),
  • «Ռուսաստան-մշակույթ» հեռուստաալիքի «Մեծ բալետ» նախագծի հաղթող (Ռենատա Շակիրովայի հետ միասին) (2016 թվական),
  • «Benois de la Danse» մրցանակի դափնեկիր (2016 թվական)[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «World Of Ballet / Кимин Ким». worldofballet.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  2. 2,0 2,1 «Кимин Ким». Кино-Театр.РУ. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  3. «Как южнокорейский танцовщик Кимин Ким стал суперзвездой Мариинского театра». Собака.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  4. «Кимин Ким». www.mariinsky.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել