Կերեն (գյուղ, Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կերեն (այլ կիրառումներ)

Կերեն, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 125 կմ հարավ՝ Ողջի գետի միջին հոսանքի աջ ափին Կովսական-Կապան ճանապարհի վրա։ Գտնվում է հանրապետության հարավ-արևմտյան հատվածում, Բերձոր շրջկենտրոնից 107 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 157 կմ հեռավորության վրա[2]։

Գյուղ
Կերեն
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
ՀամայնքԿերեն (համայնք, Քաշաթաղի շրջան) | Կերեն համայնք
Այլ անվանումներԿարագյոլ (1993, 2020-ից)
Կերեն (1998-2020)
Տվյալ կարգավիճակում1998 թվականից
Բնակչություն32 մարդ (2003)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունկերենցի
Ժամային գոտիUTC+4
Կերեն (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Կերեն (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

2013 թվականից հարևան Սպիտակաշեն և Գրհամ գյուղերի հետ միասին կազմում է Կերեն համայնքը[2]։

Աշխարհագրություն

խմբագրել

Համայնքը հարթավայրային է, վարչական և գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ չկա, կադաստրային չափագրումներ չեն իրականացվել։ Կերեն համայնքի սահմանային գոտով հոսում է Ողջի գետը։

Պատմություն

խմբագրել

Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1998 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

Գյուղը էլեկտրաֆիկացված չի[3]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։

Բնակչություն

խմբագրել

Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 32 մարդ է։ 2015 թվականին համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 38 մարդ, կա 11 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 47 43 47

Տնտեսություն

խմբագրել

Զբաղվում են այգեգործությամբ և բանջարաբոստանային բույսերի մշակությամբ։

Հասարարակական կառույցներ

խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 14 աշակերտներ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Կերենը՝ կայացման շեմին» , Զոհրաբ Ըռքոյան
  4. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։