Կերեն (համայնք, Քաշաթաղի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կերեն (այլ կիրառումներ)
Կերեն, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։
Երկիր | ![]() |
---|---|
Կարգավիճակ | Համայնք |
Մտնում է | Քաշաթաղի շրջան |
Ներառում է | Կերեն գյուղ, Գրհամ գյուղ, Սպիտակաշեն գյուղ, |
Վարչկենտրոն | Կերեն գյուղ |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (2015) | 111 |
Ժամային գոտի | +4 |

Աշխարհագրություն
խմբագրելՀամայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան մասում։ Ունի հարթավայրային տեղանք։ Համայնքի սահմաններով է հոսում Ողջի գետը[2]։
Բերձոր շրջկենտրոնից հեռու է 107 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 157 կմ[2]։
Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք
խմբագրելՀամաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Կերեն համայնքն իր մեջ ներառում է Կերեն, Գրհամ, Սպիտակաշեն գյուղերը[2]։
Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց[2]։
Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։
Գործում էր ինքնահոս ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր 3 ակունքից։ Համայնքի տարածքով էր անցնում «Կերեն» ոռոգման ջրատարը[2]։
2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին, խճից և չմշակված այլ նյութերից[2]։
Բնակչություն
խմբագրելԿերեն համայնքի բնակչությունը 2015 թվականի դրությամբ կազմել է 111 մարդ, որոնք կազմել են 46 տուն։ Նույն թվականի դրությամբ Կերեն գյուղում բնակվել է 38 մարդ, որոնք կազմել են 11 տուն։ Գրհամ գյուղում բնակվել է 46 մարդ, որոնք կազմել են 28 տուն։ Սպիտակաշեն գյուղում բնակվել է 27 մարդ, որոնք կազմել են 7 տուն[2]։
Կրթություն
խմբագրելԿերեն համայնքում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 14 աշակերտ[2]։
Տնտեսություն
խմբագրելՀամայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
- ↑ Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։