Կես վան Դոնգեն
Կես վան Դոնգեն (հոլ.՝ Kees van Dongen, իրական անունը՝ հոլ.՝ Cornelis Theodorus Maria van Dongen, հունվարի 26, 1877[1][2][3][…], Delfshaven[4][5] - մայիսի 28, 1968[1][2][3][…], Մոնտե Կառլո[6][5]), հոլանդացի նկարիչ, ֆովիզմի հիմնադիրներից մեկը։ Առավել հայտնի է որպես կանանց ոճավորված դիմանկարների հեղինակ[11]։
Կես վան Դոնգեն հոլ.՝ Kees van Dongen | |
---|---|
Ի ծնե | հոլ.՝ Cornelis Théodorus Marie van Dongen |
Կեղծանուն | Kees van Dongen |
Ծնվել է | հունվարի 26, 1877[1][2][3][…] |
Ծննդավայր | Delfshaven[4][5] |
Վախճանվել է | մայիսի 28, 1968[1][2][3][…] (91 տարեկան) |
Մահվան վայր | Մոնտե Կառլո[6][5] |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն և Ֆրանսիա |
Կրթություն | Willem de Kooning Academy? |
Մասնագիտություն | նկարիչ, նկարիչ-փորագրող, քանդակագործ, նկարազարդող, խեցեգործ և գծանկարիչ |
Ոճ | ֆովիզմ[7] և Die Brücke[7] |
Ժանր | դիմապատկեր[6][8], Անիմալիստիկա[8], Ֆիգուր[8], բնանկար[8], նյու[8], քաղաքային բնանկար[8] և նատյուրմորտ[8] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Stilleven met bloemen? և Avenue du Bois? |
Աշակերտներ | Դավիդ Վալլին, Agda Holst?, Yen Shui-long?[9], Մարիա Բլանշար, Դավիթ Շտերենբերգ, Carlos Mauricio Valenti Perrillat? և Ruth Cahn? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղարվեստի ակադեմիա |
Ամուսին | Augusta Preitinger?[8] և Marie-Claire Huguen? |
Համատեղ ապրող | Léa Jacob? և Marie-Claire Huguen? |
ստորագրություն | |
Kees van Dongen Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1892-1897 թվականներին ուսանել է Ռոտերդամի գեղարվեստի թագավորական ակադեմիայում․ այդ ժամանակվանից Վան Դոնգենի ստեղծագործության մեջ մնացել են մատրոսների և մարմնավաճառների մասնակցությամբ տեսարանների բազմաթիվ էսքիզներ, որոնք նկարչի կողմից արվել են կարմիր լապտերների քաղաքային թաղամասում։
1899 թվականից Վան Դոնգենն ապրել է Փարիզում՝ մասնակցելով տարբեր ցուցահանդեսների, այդ թվում՝ 1905 թվականի հայտնի աշնանային սալոնում։ Նա նաև ծաղրանկարներ է նկարել Փարիզի La Revue blanche թերթի համար։
1926 թվականին նկարազարդել է Վիկտոր Մարգերիտի սկանդալային «Ամուրին» վեպի ֆրանսիական հրատարակությունը (ֆր.՝ «La Garçonne»)[12]։
1929 թվականին Վան Դոնգենը ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։ Նրա վերջին աշխատանքները (այդ թվում, մասնավորապես, Բրիժիտ Բարդոյի 1958 թվականի դիմանկարը) առևտրային հաջողություն էին վայելում, սակայն քիչ էին հիշեցնում նրա կարիերայի սկզբի էրոտիզմի և վառ գույների մասին։
Վան Դոնգենի վեց աշխատանքներ առկա են Պետական Էրմիտաժում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kees van Dongen (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Cornelis Theodorus Maria van Dongen — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Artnet — 1998.
- ↑ 7,0 7,1 https://www.museothyssen.org/en/collection/artists/dongen-kees-van
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 RKDartists (նիդերլ.)
- ↑ http://www.lianggallery.com/?portfolio=%E9%A1%8F%E6%B0%B4%E9%BE%8D
- ↑ 10,0 10,1 https://www.leonore.archives-nationales.culture.gouv.fr/ui/notice/367020
- ↑ «Kees van Dongen». Britannica. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ Margueritte, Victor. La garçonne. Avec 28 hors-texte de van Dongen. Paris, Ernest Flammarion, 1926. In-8°. Demi-maroquin rouge. Tirage а 750 exemplaires.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կես վան Դոնգեն» հոդվածին։ |