Կարպ Խաչվանքյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչվանքյան (այլ կիրառումներ)
Կարպ Մկրտչի Խաչվանքյան (հունվարի 23, 1923, Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 23, 1998, Երևան, Հայաստան), հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1957)։ Հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։ 20-րդ դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է։ Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է և´ կատակերգական, և´ երաժշտական կերպարներ։
Կարպ Մկրտչի Խաչվանքյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 23, 1923 |
Ծննդավայր | Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 23, 1998 (75 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Ակտիվ շրջան | 1950–1982 |
Ժանրեր | կատակերգություն և դրամա |
Ընտրանի | Տաքսի-տաքսի Պահանջվում է ստախոս |
Պարգևներ և մրցանակներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Կարպ (իսկական անունը՝ Կարապետ) Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին։ 1928 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս։ 1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ 1944-1998 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1984-1988 թվականներին Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Հայտնի դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։ Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Սիլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։
Խաչվանքյանը երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է Արտեմի Այվազյանի «Սեր աստղերի տակ», Էլդար Ռյազանովի և Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» ու այլ կատակերգություններ։ Նկարահանվել է նաև կինոյում՝ «Արարատյան դաշտի աղջիկը», 1949 թվականին, «Պատվի համար», 1956 թվականին, «Ճանապարհ դեպի կրկես», 1963 թվականին, «Ատամնաբույժն արևելյան», 1981 թվականին։ 1998 թվականին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
ԴերերըԽմբագրել
- Բոնի՝ «Սիլվա»
- Վալի՝ «Աշուղ Մուրադ»
- Գուրգեն - «Աղբյուրի մոտ»
- Տոնինո, Ձունիետո ՝ «Վենետիկյան երկվորյակներ »
- Լյոնյա Գլազկին՝ «Մի քաղաք կա Վոլգայի վրա»
- Դիոգինես՝ «Եվայլն կամ Նոր Դիոգինես »
- Նիկո՝ «Ատամնաբույժն արևելյան»
- Ալդեմարո՝ «Պարերի ուսուցիչը»
- Խանդիկյան՝ «Խանդից պատուհաս»
- Միշա՝ «Սիրո հովիտ»
- Սկապեն՝ «Սկապենի արարքները»
- Սիրական՝ «Սոֆիկի սխալը»
- Մանուչա՝ «Ծղնեթցի Մայա»
- Ղարա՝ «Կապկազ թամաշա»
- Պետրուչիո՝ «Անսանձ կնոջ սանձահարումը»
- Թոդորոս՝ «Պահանջվում է ստախոս»
- Հիգենս՝ «Իմ չքնաղ լեդի»
- Սոկրատ՝ «Սեր աստղերի տակ»
- Կնյազ՝ «Տաքսի, տաքսի»
- Ջուլիկյան՝ «Ախ, ներվեր, ներվեր»
- Վարուժան՝ «Ծաղիկների աշխարհ»
- Կիկիլիո՝ «Երկու օրիորդ»
- Պետիկ՝ «Երազիկ»
- Մեքի՝ «Երեք գռոշանոց օպերա»
- Բապս՝ «Չառլեի մորաքույրը»
ՖիլմագրությունԽմբագրել
- 1983 - Տաքսի-տաքսի (ֆիլմ-բեմադրություն) - Կնյազ
- 1981 - Ատամնաբույժն արևելյան - Նիկո
- 1963 - Ճանապարհ դեպի կրկես - Աշոտ
- 1956 - Պատվի համար - Սուրեն Էլիզբարով
- 1949 - Արարատյան դաշտի աղջիկը - Գրիգոր
Արտաքին հղումներԽմբագրել
- Կարպ Խաչվանքյանը դասարանում Archived 2020-03-28 at the Wayback Machine.
- Կարպ Խաչվանքյանը Էյ Վի Փրոդաքշն կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 28)։ |