Կարոլինա Էստբերգ

շվեդ օպերային երգչուհի

Կարոլինա Էստբերգ (շվեդ.՝ Beata Carolina Östberg, մայիսի 17, 1853(1853-05-17)[1][2][3], Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][3] - փետրվարի 27, 1924(1924-02-27)[1][2][3][…], Օսկար, Շվեդիա[2][3][4]), շվեդ օպերային երգչուհի։ Եղել է Ստոկհոլմի Թագավորական օպերայի անդամներից։

Կարոլինա Էստբերգ
Ծնվել էմայիսի 17, 1853(1853-05-17)[1][2][3]
Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][3]
Երկիր Շվեդիա
Մահացել էփետրվարի 27, 1924(1924-02-27)[1][2][3][…] (70 տարեկան)
Օսկար, Շվեդիա[2][3][4]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[1][5]
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Պարգևներ
 Carolina Östberg Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Կարոլինա Էստբերգի գերեզմանը Սոլնայի հյուսիսային գերեզմանատանը

Կարոլինա Էստբերգը ծնվել է 1853 թվականին, Ստոկհոլմում, Յոհան Լյուդվիգ Էստբերգի և Բատա Ուլրիք Ուոլբերգի ընտանիքում։ Նրա երաժշտական տաղանդը դրսևորվել է մանկուց։ 16 տարեկանում ընդունվել է Dramatens elevskola, 1869-1873 թվականներին երգեցողություն է սովորել Սինգե Հեբբեի մոտ։ Կարոլինայի ձայնը բնութագրվում էր որպես մաքուր սոպրանո, մաքուր հնչերանգով։ Առաջին անգամ «Der Freischütz» օպերայում հանդես է եկել Աննայի դերում` 1873 թվականի դեկտեմբերի 15-ին, մեկ տարի անց` Դանիել Օբերի «Սատանայի բաժինը» (ֆր.՝ La Part du Diable) օպերայում` Կարլո Բրոսկի դերում։ Նրա ելույթները հաջողություն են ունեցել, և նա պայմանագիր է կնքել մինչև 1877 թվականը։ Երեք տարիների ընթացքում խաղացել է մի քանի առանձնահատուկ դերեր Մոցարտի օպերաներում, օրինակ՝ Սուսաննան «Ֆիգարոյի ամուսնությունում» և Պապագենոն «Մոգական ֆլեյտայում»։ Նա ճանաչում է ստացել ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների կողմից։ Պայմանագրի ավարտից հետո Կարոլինան շարունակել է ուսումը Սանկտ Պետերբուրգում։ 1878 թվականին նա ամուսնացել է Մորիտ Հորվիցի հետ և ժամանակավորապես հեռացել օպերայի բեմից, ինչը երաժշտական աշխարհում ընկալվել է որպես մեծ կորուստ։ Սակայն նրա ամուսնու եկամուտը շատ փոքր է եղել, և Կարոլինան որոշել է վերադառնալ մեծ բեմ։ Նրա անսպասելի վերադարձը Զուպեի «Բոկաչիո» Nya teatern օպերա գլխավոր դերով լիակատար հաջողություն էր, և նա ամեն երեկո ստանում էր մինչև 100 կրոն, որն այդ ժամանակ բավականին մեծ գումար էր։ Nya teatern-ում Կարոլինա Էստբերգի աշխատանքը տևել է մինչև 1885 թվականը, նա գլխավոր դերեր է խաղացել Շառլ Լեկոկի «Փոքրիկ դուքսը» (ֆր.՝ Le Petit Duc), Ժակ Օֆենբախի «Մադամ Ֆավար» (ֆր.՝ Madame Favart), Անրի Բոկաժի «Արքայազնի տիկնիկները» (ֆր.՝ Les Poupées de l'Infante) օպերաներում։ Այդ տարիների ընթացքում հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ այլ թատրոններում, այդ թվում՝ Դանիայում (1880), Գերմանիայում և Նիդեռլանդներում (1882–1883), Նորվեգիայում (1885)։

1886 թվականին նա կրկին պայմանագիր է կնքել Թագավորական թատրոնի հետ։ Այստեղ նա ելույթ է ունեցել մինչև 1906 թվականը, ընդմիջումներ են եղել 1892-1894 թվականներին Ամերիկայում շրջագայության ժամանակ։ 1906 թվականին թողնելով բեմը` Կարոլինա Էստբերգը սկսել է երգեցողություն դասավանդել Ստոկհոլմում։

1891 թվականին Կարոլինա Էստբերգին շնորհվել է Գրականության և արվեստի մեդալ, 1897 թվականին նա ընտրվել է Շվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիայի անդամ, իսկ 1900 թվականին՝ Օսկար II թագավորի ձեռքից ստացել գրականության և արվեստի մեդալ` զարդարված ադամանդներով։ Կարոլինա Էստբերգը Սելմա Լագերլյոֆի, Ագդա Մոնտելիուսի և Կառոլինա Վիդերստրյոմի հետ միասին եղել է կանանց ակադեմիայի անդամ։

Կարոլինա Էստբերգը մահացել է 1924 թվականին։ Թաղված է Սոլնայի հյուսիսային գերեզմանատանը։ Նրա ձայնը պահպանվել է 1905 թվականի ինը գրամոֆոնային ձայնագրություններում։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Walborg Hedberg - Louise Arosenius: Svenska kvinnor från skilda verksamhetsområden, Stockholm 1914, sid. 115.
  • Österberg, Carin et al., Svenska kvinnor: föregångare, nyskapare. Lund: Signum 1990. (ISBN 91-87896-03-6)
  • Erik af Edholm: Mot seklets slut (dagböcker 1872-1897) (Stockholm 1948)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարոլինա Էստբերգ» հոդվածին։