Կարմրակտուց սարյակ

թռչունների տեսակներ


Կարմրակտուց սարյակ (լատին․՝ Sturnus sericeus), սարյակների ցեղի թռչուն[1]։ Հանդիպում են Չինաստանում, Հոնկոնգում, Հյուսիսային Կորեայում, Ֆիլիպիններում, Վիետնամում, Թայվանում, Ճապոնիայում։

Կարմրակտուց սարյակ
Կարմրակտուց սարյակի արու
Կարմրակտուց սարյակի արու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Ճնճղուկանմաններ
Ընտանիք Սարյակներ
Ցեղ Սարյակներ
Տեսակ Կարմրակտուց սարյակ
Լատիներեն անվանում
Sturnus sericeus
Gmelin, 1788
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 563172
NCBI 451428
EOL 1051047

Նկարագիր խմբագրել

 
Կարմրակտուց սարյակ

Ոչ մեծ թռչուն, որն ունի 21-24 սմ երկարություն։ Թևերի բացվածքը 118 սմ է։ Արուների գլուխը, վզի հետին հատվածը, պոչը սպիտակավուն են՝ երբեմն մոխրագույն գունավորմամբ։ Գլխի, վզի և կրծքի փետուրները մի փոքր երկարավուն են։ Գլուխը, կուրծքը և մեջքը մոխրագույն են՝ վերջավորություններում փոքր-ինչ բաց գունավորմամբ։ Թևերն ու պոչի վերջնամասը սև են՝ կանաչավուն, կապտավուն կամ մանուշակագույն փայլով։ Կտուցը կարմիր է կամ կարմիր և սև վերջավորությամբ։ Այստեղից էլ առաջացել է տեսակի անվանումը։ Ծիածանաթաղանթը կապույտ է։ Ոտքերը գազարագույն են։ Էգերի մոտ թևերը, մեջքը և պոչը գորշ են՝ մետաղական փայլով։ Երամային թռչուն է։ Ձմռանը հավաքվում են 100 առանձնյակից բաղկացած երամում։ Բույնը հյուսում են ծառերի փչակներում։ Ձվերը կապտականաչավուն են։

Ի տարբերություն սարյակների այլ տեսակների, կարմրակտուց սարյակները չեն համատեղվում խոշոր եղջերավոր կենդանիների հետ մեկ վայրում։ Սնունդ հայթայթում են ծառերի և հողի վրա։ Հիմնականում հավաքվում են գյուղատնտեսական տարածքներում։

Ծանոթագրություններ խմբագրել