Կարմիր արա

թռչունների տեսակներ
Կարմիր արա
Կարմիր արա
Կարմիր արա
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Թութակակերպեր (Psittaciformes)
Ընտանիք Թութակ (Psittacidae)
Ցեղ Արա (Ara)
Տեսակ Կարմիր արա (A. macao)
Միջազգային անվանում
Ara macao
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կարմիր արա (լատ.՝ Ara macao)[1], թութակակերպերի կարգի թութակների ընտանիքի թռչուն։

Ara macao

ՊատմությունԽմբագրել

Գրականության մեջ կարմիր արան առաջին անգամ հիշատակվում է 1553 թվականին Պեդրո Սիեսա դե Լեոնի «Պերուի ժամանակագրություն» գրքում.

Դուրս գալով Անտիոչ քաղաքից դեպի Կարթագեն, երբ մենք այն բնակեցրինք, կապիտան Խորխե Ռոբլեդոն և այլք հայտնաբերեցին այնքան ձուկ, ու մենք սպանում էինք մահակով, որոնք միայն ուզում էինք բռնել... Կան մեծ թվով հնդկահավեր, փասիաններ, տարբեր տեսակի թութակներ, կարմիր արա [guacamayas], որ շատ վառ գունավորում ունի։

— Պեդրո Սիեսա դե Լեոն, «Պերուի ժամանակագրություն», մաս I, գլուխ IX[2]

Արտաքին տեսքԽմբագրել

Մարմնի երկարությունը 78-90 սմ է, թևերինը՝ 28-40 սմ, պոչինը՝ 50-62 սմ։ Գլուխը, թևերի վերին մասը, պարանոցը, մեջքի վերևը, կրծքավանդակը և փորը կարմիր են, պոչի վերևի հատվածը և թևերի ներքևի հատվածները՝ մուգ երկնագույն են, թևերի եզրերով անցնում է դեղին բիծ։ Մերկ այտերը բաց գույնի են և եզերված սպիտակ փետուրների շարքով։ Ծիածանաթաղանթը դեղին է։ Վերնակտուցը սպիտակ է, կտուցի հիմքի մոտ ունի շագանակագույն-սև բծեր և սև ծայրով։ Էգի կտուցը ավելի փոքր է և հիմքում լայն, իսկ նրա վերին հատվածը ավելի կոր է։

ԱրեալԽմբագրել

Բնակվում է Մեքսիկայից մինչև Էկվադոր, Բոլիվիա և Ամազոն ընակած տարածներում։

ԿենսակերպԽմբագրել

Բնակեցնում են արևադարձային անտառները։ Նախնտրում են մնալ բարձր ծառերի սաղարթում։ Հիմնականում սնվում են բուսական կերով՝ պտուղներ, ընկույզ, ծառերի երիտասարդ ընձյուղներ։ Գյուղատնտեսական կուլտուրաների հասունացման շրջանում թռչում են դաշտեր և կերակրվում այնտեղ, ինչը մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը։

ԲազմացումԽմբագրել

Շատ կապված են բնի հետ և այն օգտագործում են բազմացման սեզոնին մի քանի տարի անընդմեջ։ Զուգավորման շրջանն սկսվում է ապրիլ-մայիսին։ Թռչունների փոխհարաբերություններն այդ շրջանում բավական հետաքրքիր են։ Իրար կողքի նստելով ճյուղի վրա և պոչերն ուղղելով հակառակ ուղղությամբ՝ թութակները խնամքով հարդարում են միմյանց գլխի, պարանոցի, պոչի ու պաչի տակ գտնվող փետուրները, իսկ այդ գործողություններն ուղեկցվում են ոչ բարձր ղլղլոցներով։ Ապա արուն սկսում է պարել՝ օրորելով գլուխը և այն թեքելով հետ ու տարուբերելով։

Կարմիր արաները դնում են մինչև 50 սմ երկարությամբ 2-3 ձու։ Թխսում են 24-26 օր։ Ճտերը դուրս են գալիս կույր ու առանց փետուրների, և առաջին օրերին նրանց կերակրում է հիմնականում էգը, որն էլ տաքացնում է նրանց։ Փետրավորումն սկսվում է կյանքի երկրորդ ամսում, իսկ 10 ամիս անց ամբողջովին ավարտվում է փետուրների աճը։ Հարյուր օրական հասակում ճուտերը հեռանում են բնից։

Մարդը և կակադունԽմբագրել

Վաղ ժամանակներից կարմիր արաներին որսացել են հնդկացիները։ Թռչունի միսն օգտագործվել է սննդի մեջ, իսկ փետորւրները՝ նետերի համար և որպես զարդարանք։ Այս թռչունների միսն ունի լավ համ և համեմատվում է կովի մսի հետ։ Կարմիր արաների բները համարվել են հարստություն և ժառանգվել են հորից որդուն, քանի որ նրանց երկար ու վառ գունավորում ունեցող փետուրները բարձր են գնահատվել ծիսական արարողությունների ժամանակ։

Կարմիր արաների առաջին ներկայացուցիչները Եվրոպայում հայտնվել են 16-րդ դարի կեսերին։ Վարժեցվում են, կարող են սովորել արտասանել մինչև 100 և ավելի բառ։ Սակայն նրանց տնային պայմաններում հազվադեպ են պահում։ Այդպիսի խոշոր թռչունին տանը պահել դժվար է, և իրենց մեծ չափերի ու բարձր ձայնի պատճառով դրանք անտանելի են լինում սենյակում։ Ապրում են մինչև 90 տարի։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., «РУССО», 1994. — С. 113. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0.
  2. Педро де Сьеса де Леон.։ «Хроника Перу. Часть Первая.»։ www.kuprienko.info (А. Скромницкий)։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-02-ին։ Վերցված է 2012-11-12 

ԳրականությունԽմբագրել