Արա (ցեղ)
Արա | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Ara
|
Արա (լատ.՝ Ara), թութականմանների ընտանիքին պատկանող թռչունների ցեղ, որն իր մեջ ընդգրկում է ներկայումս ապրող ութ և ամենաքիչը՝ անհետացած երկու տեսակներ[1]։ Առաջին անգամ նկարագրվել և ցեղի անվանումը տրվել է ֆրանսիացի բնագետ Բեռնար Ժերմեն դե Լասեպեդի կողմից՝ 1799 թվականին[2]։ Անվանումն հավանաբար կապված է տուպինամբա ժողովրդի լեզվում առկա a'rara (արարա) բառի հետ, որով պորտուգալերենում բնորոշվում էր եռագույն արան[3]։
Արտաքին տեսք
խմբագրելԲավականին խոշոր թութակներ են և աչքի են ընկնում վառ կանաչ, կարմիր, երկնագույն ու դեղին գունավորմամբ։ Աչքերի շուրջն ու գլխի կողային հատվածները մերկ են՝ հազվադեպ կարճ աղվափետուրներով պատված։ Թևերը երկար են ու նեղ, որը բնորոշ է սնվելու համար երկար տարածություններ թռչող թռչուններին։ Թևերի վերջնամասը ցցված է։ Սուր անկյան տեսք ունեցող պոչը մարմնից երկար է։ Այս թութակներին բնորոշ է խոշոր, ամուր, կողքերից սեղմված և կորությամբ աչքի ընկնող կտուցը։ Փետրավորումը սեռական երկձևություն չունի։ Արուներն, էգերն ու երիտասարդ թութակներն ունեն գրեթե նույն գունավորումը[4]։ Արաների մարմնի երկարությունը 46-95 սմ է, իսկ քաշը՝ 285-1708 գ։
Տարածվածություն
խմբագրելՏարածված են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, առավելապես՝ Ամազոն գետի ավազանում և Պանամայի ու Կոլումբիայի սահմանային շրջաններում։ Մեկ տեսակ և մեկ ենթատեսակ գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում։
Կենսակերպ
խմբագրելՀիմնականում ապրում են արևադարձային շրջանների անտառածածկ տարածքներում։ Վարում են երամային կենսակերպ, սակայն զույգեր են կազմում երկար տարիներով։ Հաճախ վնաս են հասցնում պտղատու այգիներին։ Բնադրող թռչուններ են[5]։ Կերակրացանկը հիմնականում բաղկացած է սերմերից ու մրգերից։
Արաները հեշտությամբ վարժեցվում են և հարմարվում անազատ պայմաններին։ Կարող են ապրել 30-75 տարի։ Այս թռչուններին իրենց տներում պահել են դեռևս մինչկոլումբոսյան Ամերիկայի հնդկացիները և այսօր էլ, տնային պայմաններում պահվող արաների հաճախ կարելի է տեսնել։
Դասակարգում
խմբագրելՑեղն ընդգրկում է 16 տեսակ, որոնցից 7-ը անհետացած են.
- Զինվորական արա (Ara ambiguus)
- Կապտադեղին արա (Ara ararauna)
- † Դոմինիկյան դեղնականաչ արա (Ara atwoodi)
- † Վիրջինյան արա (Ara autocthones)
- Կարմրականաչաթև արա (Ara chloropterus)
- † Ճամայկայի շիկավուն արա (Ara erythrocephala)
- Կապտակոկորդ արա (Ara glaucogularis)
- † Ճամայկայի կարմիր արա (Ara gossei)
- † Գվադելուպյան արա (Ara guadeloupensis)
- Կարմիր արա (Ara macao)
- † Մարտինիկյան արա (Ara martinica)
- Փոքր զինվորական արա (Ara militaris)
- Կարմրականջ արա (Ara rubrogenys)
- Շագանակաճակատ արա (Ara severus)
- † Կուբայական արա (Ara tricolor)
Կախված դասակարգումից, տեսակների քանակը կարող է տատանվել և ցեղում կարող են ընդգրկվել մինչև 20 տեսակներ, այդ թվում.
- Կապտաճակատ փոքրիկ արա (Ara nobilis)
- Կարմրափոր արա (Ara manilata)
- Դեղնապարանոց արա (Ara auricollis)
- Լեռնային արա (Ara couloni)
- Կարմրամեջք արա (Ara maracana)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Zoological Nomenclature Resource: Psittaciformes (Version 9.004)». www.zoonomen.net. 2008 թ․ հուլիսի 5.
- ↑ Lacépède, Bernard Germain de (1799). «Tableau des sous-classes, divisions, sous-division, ordres et genres des oiseux». Discours d'ouverture et de clôture du cours d'histoire naturelle (French). Paris: Plassan. էջ 1.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Page numbering starts at one for each of the three sections. - ↑ FERREIRA, A. B. H. Novo Dicionário da Língua Portuguesa. Segunda edição. Rio de Janeiro: Nova Fronteira, 1986. p.155
- ↑ Forshaw, Joseph M.; Cooper, William T. (1981) [1973, 1978]. Parrots of the World (corrected second ed.). David & Charles, Newton Abbot, London. էջ 368. ISBN 0-7153-7698-5.
- ↑ Collar N (1997) "Family Psittacidae (Parrots)" in Handbook of the Birds of the World Volume 4; Sandgrouse to Cuckoos (eds del Hoyo J, Elliott A, Sargatal J) Lynx Edicions:Barcelona. 84-87334-22-9, pp. 420-425
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա (ցեղ)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա (ցեղ)» հոդվածին։ |