Կարմեն Կաս
Կարմեն Կաս (էստ․՝ Carmen Kass, սեպտեմբերի 14, 1978[1][2], Տալլին, Էստոնական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[3]), էստոնացի թոփ մոդել, դերասանուհի և քաղաքական գործիչ։ Res Publica կուսակցության անդամ, եղել է Եվրոպառլամենտի պատգամավորի թեկնածու 2000 թվականին։ 2004 թվականին ընտրվել է Էստոնիայի շախմատային միության նախագահ, մասնակցել է շախմատային մրցությունների[4]։
Կարմեն Կաս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1978[1][2] (44 տարեկան) |
Ծննդավայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն[3] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի, շախմատիստ և կինոդերասանուհի |
Ամուսին | Eric Lobron? |
Ծնողներ | հայր՝ Viktor Kass? |
Քաղաքական կուսակցություն | Հայրենիքի |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Կարմենը դարձել է մի քանի գեղեցկության մրցույթների մրցանակակիր, այդ թվում ճանաչվել է «Միսս Պայդե» և «Միսս Յարվամաայի երկրամաս», նախքան Պայդեի սուպերմարկետում նրան կնկատեր իտալացի մոդելային գործակալը[4]։
Նրա մայրը, որ եղել է միայնակ ծնող, աշխատել է որպես մատուցողուհի և հրաժարվել է ստորագրել իր աղջկան երեք ամսով Միլան գնալու թույլտվությունը, և Կասն ստիպված է եղել կեղծել նրա ստորագրությունը փաստաթղթերում[4]։
ԿարիերաԽմբագրել
14 տարեկանում Կարմենը սկսել է աշխատել որպես մոդել տեղի Baltic Models գործակալությունում։ Եղել է այնպիսի հայտնի բրենդների դեմք, ինչպիսիք են՝ Calvin Klein, Chanel, Chloé, Christian Dior, Donna Karan, Dsquared2, Elle Sport, Emanuel Ungaro, Emilio Pucci, Fendi, General Motors, Givenchy, Gucci, Just Cavalli, Kenzo, Mango, MaxMara, Max Factor, Mercedes, Michael Kors, Omega, Ralph Lauren, Revlon, Salvatore Ferragamo, Swarovski, Tommy Hilfiger, Valentino, Versace, Victoria's Secret և Yves Saint Laurent:
2000 թվականին արժանացել է «VH1 / Vogue տարվա մոդել» մրցանակի Ժիզել Բունդխենից մեկ տարի անց։
2010 թվականի հայտարարել է, որ պատրաստվում է ավարտել միջնակարգ կրթությունը և ընդունվել բարձրագույն դպրոց[5]։
Հասարակական գործունեությունԽմբագրել
Եղել է Եվրոպառլամենտի թեկնածու Էստոնիայի Հանրապետություն կուսակցությունից 2004 թվականի ընտրություններում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Էստոնական մարզական կենսագրական բառարան (эст.)
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.esbl.ee/biograafia/Carmen_Kass
- ↑ 4,0 4,1 4,2 «Турнир в Майнце. Статья о Кармен Касс» (անգլերեն)։ chessbase.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին։ Վերցված է 2010-02-09
- ↑ «Кармен Кассь пообещала закончить среднюю школу» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին։ Վերցված է 2010-08-25
Արտաքին հղումներԽմբագրել
- «Carmen Kass» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-09-ին։ Վերցված է 9.02.2010
- «Carmen Kass: FMD» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-21-ին։ Վերցված է 9.02.2010