Կարլ Վիլյամ Հոֆման, ապրիլի 6, 1961(1961-04-06)[1], Ռեդվուդ Սիթի, Կալիֆոռնիա, ԱՄՆ ծնվել է 6 ապրիլի 1961 թվական), հանդիսանում է նախագահ և գերագույն ղեկավար համաշխարհային մարդասիրական և առողջապահական կազմակերպության (Population Services International, PSI): Մինչև կազմակերպություն մտնելը մոտ քսան տարի ծառայել է որպես ամերիկյան դիվանագետ։ Երկու տարով նշանակվել է որպես դեսպան Տոգոյի Հանրապետությունում, որտեղ նա իր առաքելությունն իրականացրել է Միացյալ Նահանգներից հետո։ Աշխատել է որպես նախագահ Քլինթոնի Ազգային Անվտանգության խորհրդի անդամ։ 2012 թվականի դրությամբ Հոֆմանը հանդիսանում է Ամերիկյան համաշխարհային առաջնորդության կոալիցիայի ղեկավար, Ամերիկյան ակադեմիայի դիվանգիտության անդամ։ Դպրոցների միջազգային հարաբերություների խորհրդակցական մարմնի անդամ, եղել է նաև ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի անդամ, արժանացել է պատվո շքանշանի։

Կարլ Հոֆման
Դիմանկար
Ծնվել էապրիլի 6, 1961(1961-04-06)[1] (63 տարեկան)
ԾննդավայրՌեդվուդ Սիթի, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդիվանագետ
Զբաղեցրած պաշտոններUnited States Ambassador to Togo?

Անձնական կյանք խմբագրել

Կարլ Հոֆմանը ծնվել է 1961 թվականի ապրիլի 6-ին Կալիֆորնիայում՝ Ռեդվուդ Սիթիում։ Ավարտել է Ջորջթաունի համալսարանը և Վաշինգտոնի Ազգային ռազմական քոլեջը (Կոլումբիայի շրջան)։ Ազատ տիրապետում էր ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն լեզուների[2][3]։

Մասնագիտություն խմբագրել

Հոֆմանը 23 տարի աշխատել է ԱՄՆ-ի դիվանագիտական ծառայությունում՝ Պետդեպարտամենտում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Նա իր կարիերան սկսել է 1983 թվականին պետական դեպարտամենտում։ Իր երկարաձիգ դիվանագիտական կարիերայի ընթացքում ապրել է ԱՄՆ-ում, Աֆրիկայում և Կարիբիայում։ Պաշտոններ է ստանձնել Քինգստոնում, Յամայկայում, Կիգալում, Ռուանդայում, Մարոկոյոմ, Մասերուում[3][4][5], Լեսոտոյում։

2000 թվականի սեպտեմբերի 15-ին Հոֆմանը նշանակվել է ԱՄՆ-ի դեսպան Տոգոյի Հանրապետությունում որպես դիվանագիտական ծառայության աշխատակից։ Մինչև 2002 թվակականի դեկտեմբերի 14-ը աշխատել է որպես Արտակարգ լիազոր դեսպան, ծառայել է Տոգոյում[3] ; 2002 թվականի դեկտեմբերի 19-ից աշխատանքի է անցել Պետական դեպարտամենտում՝ զբաղեցնելով քարտուղարի օգնականի ղեկավար պաշտոնը, որը մտնում էր գործադիր քարտուղարության մեջ։ Աշխատել է որպես աջակից գործադիր քարտուղարի չորս օգնականների[3]։

2006 թվականին Հոֆմանը սկսում է աշխատել որպես ամերիկյան դեսպանատան առաքելության ներկայացուցիչ Փարիզում[6][7]։ Ծառայել է որպես Ֆրանսիայում գործող դեսպան (Կրեյգ Ռոբերտս Ստեպլտոնի օգնական)[7]։ Իր պաշտոնները Հոֆմանը զբաղեցրել է ղեկավար ապարատում։ 2000 թվականի սեպտեմբերի 15-ին Հոֆմանը նշանակվել է դիվանագիտական ծառայության աշխատակից՝ ծառայելու որպես ԱՄՆ-ի դեսպան Տոգոյի Հանրապետությունում։ Որպես արտակարգ և լիազոր դեսպան նա 2002 թվականի դեկտեմբերի 14-ին ծառայել է Տոգոյում[3]։ Այդ նույն շաբաթը՝ 2002 թվականի դեկտեմբերի 19-ին, Հոֆմանը Պետական դեպարտամենտում անցել է ղեկավար պաշտոնի՝ ծառայելով որպես վարչության քարտուղար և գործադիր քարտուղարի հատուկ օգնական, որը ներառում էր Գործադիր քարտուղարության ղեկավարությունը` չորս փոխնախագահի աջակցությամբ[3]։

2006 թվականին Հոֆմանը սկսել է ծառայել որպես առաքելության ղեկավար ԱՄՆ-ի դեսպանատանը՝ Փարիզում[6] : Աշխատել է որպես աշխատակազմի ղեկավար և պատասխանատու եղել դեսպանատան առօրյայի համար։ Նրա վերահսկողության տակ էին տարբեր բաժիններ, ներառյալ հյուպատոսական, քաղաքական, տնտեսական-շրջակա միջավայրի, գիտության, տեխնոլոգիայի և առողջապահության, հասարակական գործերի և կառավարման բաժինների աշխատանքները[8]։

Բնակչության միջազգային ծառայություններ խմբագրել

2007 թվականի փետրվարին Հոֆմանը դարձել է գլխավոր տնօրեն (Population Services International, PSI) և նախագահ[4]։ Դա գլոբալ, ոչ կառավարական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը թույլ է տալիս ցածր եկամուտ ունեցող և խոցելի մարդկանց առողջ կյանք վարել։ 2012 թվականի դրությամբ PSI-ն գործում է աշխարհի ավելի քան 60 երկրներում՝ զբաղվելով աղքատ տարածաշրջանների առողջապահական հիմնախնդիրներով, միաժամանակ զբաղվելով մալարիայի կանխարգելման, վերարտադրողական առողջության, երեխայի առողջապահական խնդիրներով, ծառայությունների և ծրագրերի տրամադրմամբ, ՄԻԱՎ-ի կանխարգելմամբ[9]։ Այն ժամանակվանից, երբ Հոֆմանը դարձել PSI-ի գլխավոր տնօրեն, կազմակերպությունն արժանացել է վերարտադրողական առողջության աշխատանքների համար առաջարկվող ամենախոշոր միասնական դրամաշնորհի, միաժամանակ լրացուցիչ ստացել է մոտ 1 մլրդ. ԱՄՆ դոլար Համաշխարհային հիմնադրամից` պայքարելու համար ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ[10]։

Անդամություն խորհրդում և հանձնաժողովում խմբագրել

  • ԱՄՆ-ի Գլոբալ Առաջնորդության Կոալիցիա]][11]։
  • Դիվանագիտության ամերիկյան ակադեմիա[12]։
  • Փենսիլվանիայի պետական համալսարան Միջազգային հարաբերությունների դպրոց[13]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Հոֆմանը հանդիսանում է Պետական դեպարտամենտի Պատվո մրցանակ, բարձրագույն պարգևի (1994) և Մրցանակաբաշխության Պարգևի (1987 և 1990 թ.) ստացողը[3][4][14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  2. «Karl Hofmann». Huffingtonpost.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Hofmann, Karl». 2001-2009.state.gov. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Karl Hofmann, President and CEO» (PDF). Mim.globalhealthstrategies.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  5. «Former Ambassadors | Embassy of the United States Lome, Togo». Togo.usembassy.gov. 2010 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  6. 6,0 6,1 Carvajal, Doreen (2006 թ․ հունվարի 30). «For French, a visa hurdle to U.S. vistas». The New York Times.
  7. 7,0 7,1 «Travel to France - Educational Travel Guide». Edinformatics.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  8. «Offices & Departments | Embassy of the United States Paris, France». France.usembassy.gov. 2010 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  9. «News». PSI. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  10. «Congo (Democratic Republic) - Principal Recipient - Grant Portfolio - The Global Fund to Fight AIDS, Tuberculosis and Malaria». Portfolio.theglobalfund.org. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.(չաշխատող հղում)
  11. «Leadership | U.S. Global Leadership Coalition». Usglc.org. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  12. «The American Academy of Diplomacy - Hofmann». Academyofdiplomacy.org. 2009 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  13. «Penn State School of International Affairs - Board of Advisors». Sia.psu.edu. 2010 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  14. «Hofmann, Karl». 2001-2009.state.gov. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.