Կարինե Խալաթովա

բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող

Կարինե Յուրիի Խալաթովա (հունիսի 20, 1953(1953-06-20), Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող։ Հայաստանի գրողների միության (1989), Մոսկվայի գրողների միության (1996) անդամ է։

Կարինե Խալաթովա
Ծնվել էհունիսի 20, 1953(1953-06-20) (70 տարեկան)
ԾննդավայրԳանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի և լրագրող
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ
Կարինե Խալաթովա Վիքիքաղվածքում

Կենսագրություն խմբագրել

Կարինե Խալաթովան ծնվել է 1953 թվականին, Կիրովաբադում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ Ռուսերեն է թարգմանել հայ գրողների մի շարք ստեղծագործություններ, հեղինակ է հայ մշակույթին և գրականությանը նվիրված մի շարք հոդվածների։ Հրատարակվել է «Գրական Հայաստան», «Գրքերի աշխարհ», «Կոմունիստ», «Հայաստանի Հանրապետություն», «Ուրարտու», «Կոմսոմոլեց» և այլ հայկական և ռուսական պարբերականներում[1]։

Թարգմանել է Մուշեղ Գալշոյանի, Զորայր Խալափյանի, Վալտեր Արամյանի, Ստեփան Ալաջաջյանի, Շահեն Թաթիկյանի, Վախթանգ Անանյանի, Մկրտիչ Սարգսյանի, Հրաչյա Քոչարի, Կարինե Խոդիկյանի և այլ գրողների ստեղծագործություններից։ 1993-2008 թվականներին ապրել է Մոսկվայում, «Центрполиграф», «Эксмо», «Акпресс» և այլ պարբերականներում աշխատել որպես լրագրող և խմբագիր։ 2008 թվականին վերադարձել է Հայաստան և եղել է ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների մի քանի գիտաժողովների կազմակերպիչներից։ 2010-2011 թվականներին եղել է «ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչներ» կայքի առաջին խմբագիրը, 2011-2012 թվականներին՝ Հայաստանի գրողների միության միջազգային գրական կապերի կենտրոնի ղեկավարը։ Մասնակցել է թարգմանչական մի շարք միջազգային գիտաժողովների և կոնֆերանսների։ Մոսկովյան «Меценат и мир» և «Առագաստ» ամսագրերի հեղինակ և թարգմանիչ (2010)[1][2][3]։

Երկեր խմբագրել

  • «Гранатовое кабаре» (2009)
  • «В поисках утерянного сна» (2012)
  • «Նրանք սիրել են Հայաստանը» (2011)
  • «Старый Ереван» («Հին Երևանը 1920-1940-ական թվականների հայ դասականների պատմվածքներում և հուշերում», 2016 թվական)[4]

Մրցանակներ խմբագրել

  • ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ, 2012։
  • Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԳՄ «Կանթեղ» մրցանակ, 2013։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կարինե Խալաթովայի կենսագրությունը avproduction.amկայքում(չաշխատող հղում)
  2. «Каринэ Халатова: Картина распятия. Стихотворение». Центр поддержки русско-армянских стратегических и общественных инициатив. 2017 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  3. «КАРИНЭ ХАЛАТОВА - ЛАУРЕАТ ПРЕМИИ "КАНТЕХ"». www.golosarmenii.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.
  4. Ճամփորդություն 20-րդ դարի հին Երևանում՝ Կարինե Խալաթովայի գրքով

Արտաքին հղումներ խմբագրել