Կարապետ Գալֆայան (դերասան)

հայ դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարապետ Գալֆայան (այլ կիրառումներ)

Կարապետ Գալֆայան (դեկտեմբերի 31, 1877(1877-12-31), Կոստանդնուպոլիս - սեպտեմբերի 18, 1920(1920-09-18)), հայ դերասան։

Կարապետ Գալֆայան
Կարապետ Գալֆայանը կյանքում
Ծնվել էդեկտեմբերի 31, 1877(1877-12-31)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էսեպտեմբերի 18, 1920(1920-09-18) (42 տարեկան)
Մասնագիտությունդերասան

Կենսագրություն խմբագրել

Կարապետ Գալֆայանը ծնվել է Տրապիզոնում, ապա տեղափոխվել Կոստանդնուպոլիս, որտեղ ստացել է կրթությունը։ 1896 թվականին մեկնել է Թիֆլիս, որտեղից գտնելով հովանավոր, մեկնել է Փարիզ, ընդունվել Կոնսերվատորիայի դրամատիկական դասարանը։ «Կոմեդի ֆրանսեզ»-ի ավանդապաշտությամբ, նեոկլասիցիզմի կանոններով, դասական օրինակներով և ակադեմիական կանոնով ուսուցանող, բարետես ու գեղեցիկ ձայնով աշակերտը հիացրել էր Էժեն Սիլվենին[1]։

1890-ականների վերջերից խաղացել է Կովկասում, Ֆրանսիայում։ Խաղացանկում ունեցել է բացառապես շեքսպիրյան պիեսներ՝ «Համլետ», «Օթելլո», «Լիր արքա» և այլն։ «Գալֆայանը հիվանդ էր Շեքսպիրով...»-գրել է նրա մասին Վ.Փափազյանը[2]։ Թիֆլիս վերադառնալուն պես պայման է դրել Պետրոսյանի առջև՝ Համլետ, ուրիշ ոչ մի դեր, պատճառաբանելով, թե «իր մեջ այնքան ուժ և ավյուն է զգում, որ չի կարող փոքրիկ դերեր խաղալ, որ ինքը միմիայն Համլետի նման դերեր կատարելու համար է ստեղծված»[3]։

Ճանաչում խմբագրել

Հայ մամուլում իր անվան շուրջ ստեղծել է մեծ աղմուկ։ Ոմանք («Տարազ») նրան համարել են բացառիկ տաղանդի տեր դերասան, ուրիշներ («Մուրճ»)՝ որպես մի պատահականություն։ Պաշտպանողների թվում էր նաև Հովհաննես Թումանյանը։

Փարիզում Օթելլոյի դերը կատարել է ֆրանսերեն, արժանացել մամուլի խիստ քննադատության։ 1900-1901 թվականներին խաղացել է Թիֆլիսում, ապա՝ Բաքվում և այլ քաղաքներում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հովհաննիսյան, Հենրիկ (2010). Հայ թատրոնի պատմություն XIX դար. Երևան: Նաիրի. էջեր 647–651. ISBN 978-5-5050-01601-5. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  2. Փափազյան, Վահրամ (1964). Իմ Օթելլոն. Երևան: Հայպետհրատ. էջ 84.
  3. Ավետյան, Գրիգոր (1933). Քառասուն և հինգ տարի հայ բեմի վրա. Երևան: Պետհրատ. էջ 51.
  4. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 222.