Կարամբոլա

բույսերի տեսակ
Կարամբոլա
Կարամբոլա
Կարամբոլա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Թթվառվույտածաղկավորներ (Oxalidales)
Ընտանիք Թթվառվույտազգիներ (Oxalidaceae)
Ցեղ Averrhoa
Տեսակ Կարամբոլա (A. carambola)
Միջազգային անվանում
Averrhoa carambola

Կարամբոլա (լատին․՝ Averrhoa carambola), մշտադալար կանաչ ծառ, որն աճում է Շրի Լանկայում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում, իսկ այժմ նաև տարածված է Հարավային և Հարավարևելյան Ասիայում, պատկանում է Ավերոա տեսակին։

Կլիմայավաժեցված է Բրազիլիայում, Գանայում, Գավայում, Ֆրանսիական Պոլինեզիայում, ԱՄՆՖլորիդա, Հավայի նահանգներում), Իսրայելում։

Կարամբոլայի տեսքը խմբագրել

Կարամբոլան ունի բարդ ակացիայի նման տերևներ մինչև 50 սմ երկարությամբ, վարդագույն ծաղիկներ։ Ի տարբերություն արևադարձային բույսերի՝ կալամբուրային շատ լույս պետք չէ։ Ինչպես բոլոր թթու մրգերի մոտ, տերևների թերթիկներին կպչելուց դասավորվում են։ Ծառը խոնավասեր է, բայց կարող է աճել տնային պայմաններում։

Պտուղներ խմբագրել

Կարամբորայի պտուղները հայտնի են նաև «արևադարձային աստղեր » անունով, լինում են դեղին կամ դեղնաշականակագույն։ Պտուղը փայլուն դեղնականաչավուն է և կտրելու ժամանակ ունի աստղի ձև:Պտուղները խրթխրթան են, հյութալի և լինում են թթու, քաղցր։ Հանդիսանում է C վիտամինի աղբյուր ։ Կարամբոլայի հասունացման շրջանը սկսվում է մայիսին և ավարտվում է օգոստոսին։ Կարամբոլան օգտագործում են հիմնականում աղանդերները և կոկտելները զարդարելու համար։ Համը ինքնատիպ է և փորձելուց հետո փոքր-ինչ տհաճ[1]։ Կարամբոլան կարելի է պահել սառնարանում մինչև երեք շաբաթ[1]։

Հակացուցումներ խմբագրել

Մարդիկ, ովքեր տառապում են հաստ աղիքի բորբոքումից, գաստրիտից, ստամոքսի խոցից, տասներկումատնյա աղիքի խոցից, հատկապես սուր շրջանում չի թույլատրվում ուտել կալամբորա, թրթնջակաթթվի առկայության համար։ Մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող են զարգանալ երիկամային հիվանդությունները և առաջանալ աղային կուտակումներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել