Կատրին Ռոբ-Գրիյե (ֆր.՝ Catherine Robbe-Grillet, իսկական ազգանունը՝ Ռստակյան, սեպտեմբերի 24, 1930(1930-09-24)[2][1], Փարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[1]), ֆրանսահայ գրող, դոմինատրիքս, լուսանկարիչ, թատրոնի և կինոյի դերասանուհի, որը Ժան դը Բերգ և Ժաննա դը Բերգ կեղծանուններով հրապարակել է սադոմազոխիստական ստեղծագործություններ։

Կատրին Ռոբ-Գրիյե
ֆր.՝ Catherine Robbe-Grillet
Ծննդյան անունֆր.՝ Catherine Marie Sophie Rstakian[1]
Ծնվել էսեպտեմբերի 24, 1930(1930-09-24)[2][1] (93 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 14-րդ շրջան, Ֆրանսիա[1]
Գրական անունJeanne de Berg, Jean de Berg և Catherine Carayon
Մասնագիտությունդերասանուհի, լուսանկարիչ, օրագրի հեղինակ, գրող, սցենարիստ, dominant, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունHaut Enseignement Commercial pour les jeunes filles?
Գրական ուղղություններռեալիզմ, ԲԴՍՄ և էրոտիկա
ԱմուսինԱլեն Ռոբ-Գրիյե

Կենսագրություն խմբագրել

Կատրին Ռստակյանը ծնվել է Փարիզում, որտեղ հաճախել է միջնակարգ և ավագ դպրոց։

Սադոմազոխիստական L'Image վեպը, որը 1956 թվականին հրատարակել է Les Éditions de Minuit հրատարակչությունը, նա գրել է Ժան դը Բերգ կեղծանունով[3]։ Ռեդլի Մեցգերը վեպի հիման վրա 1975 թվականին նկարահաել է «Պատկեր» ֆիլմը, որը հայտնի է նաև «Աննայի պատիժը» անվամբ[4]։

Կատրին Ռստակյանը նաև Cérémonies de femmes-ի հեղինակն է (Grasset հրատ.) (1985, գրվել է Ժան դը Բերգ[5] կեղծանվամբ) և Entretien avec Jeanne de Berg (Les Impressions Nouvelles հրատ.) (2002, Կատրին Ռոբ-Գրիյե անվամբ)[6]։ 2004 թվականին նա իր անունով գրել է Jeune mariée. Journal, 1957-1962 ստեղծագործությունը (Fayard հրատ.)՝ իր ամուսնական կյանքի առաջին տարիների պատմությունը[7]։ Նրա ամենավերջին հրապարակումը Le Petit Carnet Perdu-ն է (2007 թվականի մարտ, Fayard հրատ.) Ժաննա դը Բերգ կեղծանվամբ։

Նա փոքրիկ դեր է ունեցել «Անմահը» (1963) ֆիլմում՝ կատարելով Կատրին Սարայանի դերը։ Նրա վերջին ելույթը որպես դերասանուհի եղել է բեմում 2016 թվականին՝ Մարգերիտ Դյուրասի «Սավաննա Բեյում» (ռեժիսոր՝ Բևեռլի Շարպանտիե)։

1957 թվականի հոկտեմբերի 23-ին Փարիզում նա ամուսնացել է ֆրանսիացի գրող և կինոռեժիսոր Ալեն Ռոբ-Գրիյեի հետ[8], որը մահացել է 2008 թվականի փետրվարին։

Կատրին Ռոբ-Գրիյեն նկարահանվել է Մայա Գալուսի 1997 թվականի «Էրոտիկա։ Ճանապարհորդություն դեպի կանացի սեքսուալություն» վավերագրական ֆիլմում[9]։ 2014 թվականին նա նկարահանվել է «Արարողություն» վավերագրական ֆիլմում, որն ուսումնասիրում է նրա կյանքը՝ որպես դոմինատրիքսի և ԲԴՍՄ (սադոմազոխիստական) համայնքի անդամի[10]։

Հրապարակումներ խմբագրել

  • L'image par Jean de Berg. Paris: Éditions de Minuit, 1956
  • Cérémonies de Femmes par Jeanne de Berg. Paris: Éditions Grasset 1985
  • Entretien avec Jeanne de Berg par Catherine Robbe-Grillet. Paris: Éditions les Impressions Nouvelles 2002
  • Jeune mariée: journal, 1957–1962 par Catherine Robbe-Grillet. Paris: Fayard 2004
  • Le Petit carnet perdu par Jeanne de Berg. Paris: Fayard 2007
  • "Correspondances" par Catherine Robbe-Grillet: Fayard 2012
  • "Alain" par Catherine Robbe-Grillet: Fayard 2012

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Archives de Paris
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. Bentley, Toni (2014 թ․ հունվարի 22). «Inside the Life of France's Most Famous Dominatrix». Vanity Fair. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. «L' IMAGE (1975)». BFI. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. Saktanber, Binnaz (November 2014). «Catherine Robbe-Grillet: An Eighty-four-year-old Dominatrix in Istanbul». wdw.nl. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  6. Devarrieux, Claire (2002 թ․ հուլիսի 12). «Catherine Robbe-Grillet Entretien avec Jeanne de Berg». Libération.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  7. Soria, Ana Teruel (2014 թ․ ապրիլի 18). «A grande 'benfeitora' do sexo com chicotes e açoites». EL PAÍS (բրազիլական պորտուգալերեն).
  8. Reginald, R.; Burgess, Mary A.; Menville, Douglas (2010 թ․ սեպտեմբերի 1). Science Fiction and Fantasy Literature Vol 2 (անգլերեն). Wildside Press LLC. էջ 1049. ISBN 9780941028783.
  9. Janice Kennedy, "Exploring female sexuality: Documentary a revealing look at women's erotica". Ottawa Citizen, February 10, 1999.
  10. Campbell, Andy (2015 թ․ մարտի 15). «SXSW Film Review: The Ceremony». austinchronicle.com.

Արտաքին հղումներ խմբագրել