Սադոմազոխիզմ (/ˌsdˈmæsəkɪzəm/)[1], հաճույքի պատճառման կամ ստացման զգացումն է ցավի կամ նվաստացման միջոցով։ Սադոմազոխիզմ կիրառողները կարող են սեռական բավարարվածություն ստանալ իրենց ակտից։ Սակայն սադիստ և մազոխիստ տերմինները հիմնականում վերաբերվում են ցավ պատճառելուն կամ ստանալուն, սադոմազոխիզմ կիրառողները տարբերվում են ակտիվությամբ և պասիվությամբ։

Սուպերմենի համահեղինակ Ջոյ Շուսթերի պատկերած նկարը, Սարսափի գիշերը ստեղծագործությունից (1950-ականներ)
Տղամարդը իշխում է կնոջը, իսկ մյուս կինը դիտում է այդ ամենը (Փարիզ, 1930)

Սադոմազոխիզմ, հանդիսանում է սադիզմ (/ˈsdɪzəm/)[1] և մազոխիզմ բառերի միաձուլումը։ S&M հապավումը հաճախ օգտագործվում է սադոմազոխիզմի համար (կամ Sadism & Masochism), սակայն հենց իրենք կիրառողները չեն օգտագործում ամպերսանդը և օգտագործում են S-M, SM կամ S/M արտահայտություններն իրենց գրականությունը գրելու համար։ Սադոմազոխիզմը չի համարվում կլինիկական պարաֆիլիա, եթե նմանատիպ պրակտիկան չի հանգեցնում նշանակալից կլինիկական դիսթրեսի կամ ախտորոշման վատացման[2]։ Նույն կերպ, երկու կողմերի համաձայնությամբ սեքսուալ սադիզմը, որը լայնատարած հայտնի է ԲԴՍՄ անվանումով, բայց տարբերվում է ոչ կոնսենսուալ սեռական բռնաբարության և ագրեսիայի ակտերից[3]։

Սահմանում և ստուգաբանություն խմբագրել

 
Մարքիզ դե Սեյդի դիմանկարը (1761)

Սադոմազոխիզմ տերմինն օգտագործվում է տարբեր ձևերով։ Այն կարող է վերաբերվել դաժան անձանց, կամ էլ նրանց ովքեր դժբախտություններ են կրել, իսկ հոգեբույժները դա սահմանում են որպես պաթոլոգիա։ Այնուամենայնիվ, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սադոմազոխիզմը հիմնականում սեռական հետաքրքրություն է, այլ ոչ թե անցյալի բռնության կամ սեռական խնդրի պաթոլոգիական նշան, և որ սադոմազոխիստական սեռական հետաքրքրություն ունեցող մարդիկ, ընդհանուր առմամբ չեն հանդիսանում վնասված կամ վտանգավոր[4]։

Այդ երկու բառերը՝ «սադիզմ» և «մազոխիզմ», ի սկզբանե ստացել են այդ անվանումները երկու հեղինակների անուններից։ «Սադիզմ» տերմինը՝ իր անվանումը ստացել է Մարկիզ դը Սադ (1740–1814) անվանումից, ով ոչ միայն օգտագործում էր սեռական սադիզմ, այլ նաև դրանց մասին գրում էր նովելներ, որոնցից ավելի հայտնի է՝ Justine։ "Մազոխիզմը" այդպես է կոչվել Լեոպոլդ ֆոն Սաչեր Մազոխի անունից, որը գրել է նովելներ՝ հիմնված իր մազոխիստական երևակայության վրա[5]։ Այս տերմիններն առաջին անգամ օգտագործվել են մարդու վարքագծային նույնականության և հոգեբանական հիվանդությունների կամ էլ դևիանտային վարքագիծը բնորոշելու համար։ Գերմանացի հոգեբույժ Ռիչարդ ֆոն Քրաֆթ Էբինգը ներառել է «Սադիզմ» և «Մազոխիզմ» տերմինները բժշկական տերմինաբանության մեջ, 1980 թվականի իր Neue Forschungen auf dem Gebiet der Psychopathia sexualis ("Սեռական հոգեբանության բնագավառի նոր որոնում") աշխատությունում[6]։

1905 թվականին Զիգմունդ Ֆրեյդը նկարագրել է սադիզմն ու մազոխիզմը իր Drei Abhandlungen zur Sexualtheorie («Երեք հոդվածներ սեռական տեսության վերաբերյալ») գրքում որպես վաղ մանկությունից ի վեր աբերանտորեն հոգեբանական զարգացում։ Նա նաև հիմք է դրել վերջին տասնամյակում այս հարցի վերաբերյալ լայնորեն ընդունված բժշկական տեսանկյունին։ Դա հանգեցրել է սադոմազոխիզմի տերմինաբանության առաջին բարդ օգտագործմանը՝ (Loureiroian "Sado-Masochismus") 1913 թվականին վիեննացի հոգեվերլուծաբան Իսիդոր Իսահակ Սեդջրի Über den sado-masochistischen Komplex («սադոմազոխիզմի հիմնական կոմպլեքսի վերաբերյալ») աշխատությունում[7]։

20-րդ դարի վերջին ԲԴՍՄ ակտիվիստները բողոքարկում էին այդ գաղափարների դեմ, քանի որ, ինչպես նրանք էին պնդում, դրանք հիմնված են երկու հոգեբույժների՝ Ֆրեյդի և Քրաֆթ-Էբինգի փիլիսոփայությունների հիման վրա, որոնց տեսությունները կառուցվել են հոգեբուժության ենթադրությունների և հոգեբուժարանում գտնվող հիվանդների հսկողության հիման վրա։ DSM-ի անվանակարգությունը, որը վերաբերվում է սեռական հոգբեբուժությանը, քննադատության է ենթարկվել որպես գիտական հավաստիության բացակայություն[8] և սադոմազոխիզմի այն կողմնակիցները, ովքեր փորձել են տարբերել իրենց գիտական այդ տերմինից ընդունել են ԲԴՍՄ տերմինը՝ համընդհանուր «S&M»-ի փոխարեն։ Այնուամենայնիվ ԲԴՍՄ տերմինը ներառում է B&D (bondage և discipline), D/s (dominance և submission) տերմինները, իսկ S&M (sadism և masochism)։ Bondage և discipline տերմինները սովորաբար օգտագործվում են որպես հոգեբանական զսպվածություն կամ պատիժ, և շատ հաճախ ներառում է սեռական դերային խաղեր, ներառյալ հագուստների օգտագործումը։

 
Ինքնասադիզմը ինքն իրեն ցավի պատճառումն է: Լուսանկարում պոռնոդերասանուհի Ֆելիսիա Ֆոքսն է (2005 թվական): Նրա կրծքերը և հեշտոցին ամրացված են ամրակներ:

Ի տարբերություն հասկացությունների, որոնք ձգտում են բացատրել սադոմազոխիզմը հոգեբանական, հոգեվերլուծական, բժշկական կամ քրեագիտական մոտեցումների միջոցով, որոնք ձգտում են դասակարգել վարքագիծը և ցանկությունները, և գտնել արմատական պատճառը, Ռոման Բիրնը ենթադրում է, որ նման պրակտիկան կարող է դիտվել որպես «գեղագիտական սեքսի» օրինակներ, որի մեջ հիմնարար ֆիզիոլոգիական կամ հոգեբանական Իմպուլսը նշանակություն չունի։ Ավելի շուտ, Ըստ Բիրնի, սադիզմն ու մազոխիզմը կարող են կիրառվել որոշակի գեղագիտական նպատակներով՝ պայմանավորված ընտրության և մտածելու միջոցով, որոնք կապված են ոճի, հաճույքի և անհատականության հետ, որոնք, ինչպես պնդում նա էր պնդում, որոշակի հանգամանքներում կարելի է համեմատել արվեստի ստեղծման հետ[9]։

Հոգեբանություն խմբագրել

Պատմական ակնարկ խմբագրել

Երկու տերմիններն էլ բժշկության ոլորտ են բերվել հոգեբան Ռիչարդ ֆոն Քրաֆթ Էբինգի կողմից. վերջինս դա գրել է 1886 թվականին՝ իր Psychopathia Sexualis աշխատությունում։ Ցավը և ֆիզիկական բռնությունը էական չեն նրա ստեղծագործությունում և ըստ կառավարման տեսակետից նա դա բնորոշել է որպես «մազոխիզմ» (գերմաներեն Masochismus)[10]։ Զիգմունդ Ֆրեյդը, ով հոգեվերլուծաբան և Քրաֆթ Էբինգի ժամանակակիցն էր, նշել է, որ երկուսն էլ հաճախ հանդիպում են նույն մարդկանց մոտ և միավորել է նրանց մեկ դիպոտոմիկ էության մեջ, որը հայտնի է որպես «սադոմազոխիզմ» (Գերմաներեն Sadomasochismus, հաճախ հանդիպում է նաև S&M կամ S/M հապավումները)։ Այդ ամենը հիմնականում հաստատվում է ինչպես գրականությունում, այնպես էլ պրակտիկայում։ Շատ պրակտիկանտներ, ինչպես սադիստներ, այնպես էլ մազոխիստներ բնորոշում են իրենց որպես մտրակահարվող անձինք, որոնք կարող են տալ և ստանալ հաճույք ցանկացած դերում։ Սակայն ֆրանսիացի փիլիսոփա Ժիլ Դելեզը հաստատել է, որ սադիզմի և մազոխիզմի համընկումը, Ֆրեյդի մոդելի շարունակությունն է, հանդիսանում է «անզգույշ բանականության» արդյունք և չպետք է ընդունվի որպես պարտադիր[11]։

Ֆրեյդը մտցրել է «առաջնային» և «երկրորդային» մազոխիզմ եզրույթները։ Չնայած այս գաղափարը ենթարկվել է մի շարք մեկնաբանությունների, առաջնային մազոխիզմում մազոխիստը ենթարկվում է ամբողջական, այլ ոչ թե մասնակի, շեղման մոդելի կամ հրապուրման օբյեկտի (կամ սադիստի), հնարավոր է, ներգրավելով նաև դիտարկել մրցակցին որպես նախընտրելի գործընկեր ընդունող մոդել։ Այս ամբողջական մերժումը կապված է Ֆրեյդի հոգեվերլուծության մեջ մահվան (Todestriebe) ձգտման հետ։ Երկրորդային մազոխիզմը՝ ընդհակառակը, մազոխիստն սակավ լուրջ, ավելի ձևական տհաճություն և պատիժ է զգում մոդելի կողմից։ Այլ կերպ ասած, երկրորդական մազոխիզմը համեմատաբար պատահական տարբերակ է, որն ավելի շատ նման է շարադին, և մեկնաբանների մեծ մասը արագ դիտարկում են այն որպես իր քմահաճույքը։

Անցանկալի առաջնային մազոխիզմի մերժումը տեղի է ունենում նույն իմաստով, քանի որ ձևական մերժումը, որը տեղի է ունենում փոխադարձ համաձայնեցված հարաբերություններում, կամ նույնիսկ, որտեղ մազոխիզմը դրսևորվում է նրանց մոտ, ովքեր ունեն իրական նախաձեռնող ուժ։ Ռենե Ժիրարի Things Hidden Since the Foundation of the World աշխատությունում նա փորձում է վերակենդանացնել և վերանայել Ֆրեյդի առաջադրած առաջնային և երկրորդային մազոխիզմի տարբերությունները՝ կապված նրա գրած փիլիսոփայության հետ։

Թե Քրաֆթ-Էբինգը, թե Ֆրոյդը ենթադրում էին, որ սադիզմը տղամարդկանց մոտ արական սեռական բնազդի ագրեսիվ բաղադրիչի խեղաթյուրման արդյունք է։  Մազոխիզմը տղամարդկանց մոտ, սակայն, դիտվում էր նաև որպես տղամարդկային սեքսուալության բնույթին հակասող ավելի զգալի շեղում։ Ֆրեյդը կասկածում էր, որ տղամարդկանց մազոխիզմը երբևէ եղել է առաջնային միտում, և առաջարկել է, որ այն կարող է գոյություն ունենալ միայն որպես սադիզմի փոխակերպում։ Սադոմազոխիզմը կանանց մոտ համեմատաբար քիչ է քննարկվել, քանի որ համարվում էր, որ այն հանդիպում է հիմնականում տղամարդկանց մոտ։ Երկուսն էլ ենթադրում էին, որ մազոխիզմն այնքան բնորոշ է կանացի սեքսուալությանը, որ դժվար կլիներ առանձնացնել որպես առանձին հակում։

 
Հնազանդ կինը կապված է սյանը: Մարմնի վրայի կարմիր սպիները մտրակահարման արդյունք է:

Հեվլոք Էլիսրը իր Studies in the Psychology of Sex ուսումնասիրությունների մեջ նշել է, որ չկա հստակ տարբերություն՝ սադիզմի և մազոխիզմի ասպեկտների մեջ և որ նրանք կարող են դիտվել որպես փոխլրացնող հուզական վիճակ։ Նա նաև կարևոր նկատողություն է արել, որ սադոմազոխիզմը գործ ունի միայն սեռական հաճույքի հետ կապված ցավով, այլ ոչ թե դաժանությամբ, ինչպես ենթադրում է Ֆրեյդը։ Այլ կերպ ասած, սադոմազոխիստը սովորաբար ցանկանում է, որ ցավը պատճառվի կամ ձեռք բերվի սիրո մեջ, այլ ոչ թե չարաշահման, մեկ կամ երկու մասնակիցների հաճույքի համար։ Այս փոխհամաձայնեցված հաճույքը կարող է նույնիսկ կարևոր նշանակություն ունենալ՝ ներգրավվածների բավարարման մեջ։

Այստեղ, Էլլիսը անդրադառնում հաճախ պարադոքսալ դարձած, S&M-ի լայնորեն լուսաբանված է կոնսենսուսի պրակտիկային։ Այն նկարագրվում է ոչ թե որպես հաճույք պատճառող ցավ, այլ որպես բռնություն՝ «կամ ակամա բռնի գործողությունների իմիտացիա», ինչպես ասում են՝ սեր արտահայտող։  Այս հեգնանքը մեծապես ակնհայտ է շատերի դիտարկմամբ, որ ոչ միայն լայնորեն կիրառվող սադոմազոխիստական գործողությունները սովորաբար կատարվում են մազոխիստի անմիջական պահանջով, բայց հաճախ հենց նշանակված մազոխիստն է, որ կարող է նման գործողությունները ուղղորդել նուրբ զգացմունքային ազդանշանների միջոցով, որոնք ընկալվում են կամ փոխադարձաբար հասկացվում և կոնսենսուսով ճանաչվում են որպես ճանաչված սադիստ։

Գիլես Դելեզն իր Սառնություն և Դաժանություն էսսեյում (Présentation de Sacher-Masoch, 1967) օգտագործել է սադոմազոխիզմ տերմինը որպես արհեստական, հատկապես Զահեր Մազոխի Մուշտակով Վեներան մերօրյա սադոմազոխիստական աշխատության մեջ։ Դելեզի հակափաստարկը կայանում է նրանում, որ մազոխիստական հակումը հիմնված է ցանկության ուժեղացման վրա, որն ստեղծվում է բավարարության ստացման ժամանակ առաջացած հիասթափությունից։ Որպես ծայրահեղություն, անտանելի անորոշ ուշացումը «պարգևատրվում է» հավիտյան պատժիչ ուշացումով, որն արտահայտվում է որպես անսասան սառնություն։ Դելեզի խոսքերով մազոխիստը հաճույք է ստանում «կոնտրակտից». ընթացք որի օգնությամբ նա կարող է կառավարել մեկ այլ մարդու և դարձնել մարդուն սառը և անզգայուն։ Սադիստը ընհդակառակը հաճույք է ստանում «օրենքից». անխուսափելի ուժից, որը մեկ մարդուն ավելի ցածր է դասում մյուսից։ Սադիստը փորձում է վերացնել իր «էգոն», փորձելով միավորել Այդին և սուպեր էգոն, փաստացիորեն բավարարելով ամենահիմնական ցանկությունները, որոնք կարող է արտահայտել սադիստը՝ արհամարհելով կամ ամբողջությամբ ճնշելով սեփական խիղճը։ Այդ կերպ, Դելեզը փորձում է հաստատել, որ սադիզմը և մազոխիզմն առաջանում այնպիսի տարբեր իմպուլսներից, ինչպիսիք են երկու անիմաստ տերմինների կոմպինացիան և մտցնում է մոլորության մեջ։ Դելեզը մազոխիստ է համարում սադիստական ցանկությունները իր վրա կրողին և որպես ռեակցիայի ունակություն նա ընդունում է սադիստական օբյեկտիվացման փորձը (Օրինակ, հոգեբանական տերմիններում մեղքի զգացողության կոմպուլսիվ պաշտպանական պաթալոգիկ հանգստությունը հակակշռում է հզոր ազատ կամքին)։ Մուշտակով Վեներան վեպի վերջաբանում, ցուցադրվում է Սևերինի կերպարը, որի բնավորությունը դարձել է չարացած իր փորձարկումից հետո որպես մազոխիզմի ենթադրաբար կառավարում և պաշտպանում է կանանց դոմինանտությունը։

Սակայն մինչ Դելյեզի տեսությունը, Սարտրը սադիզմի և մազոխիզմի վերաբերյալ ներկայացրել էր իր սեփական կարծիքը, որը եղել է Դելյեզի տեսության հակափաստարկը, որը զրկել է երկու դերերին սիմետրիայից։ Քանի որ զոհի վրա սադիզմի և մազոխիզմի կիրառված ուժը և հաճույքը զբաղեցնում է նշանակալից դեր, Սարտրը կարողացել է կապել այդ երևույթները իր հայտնի «Ուրիշի տեսակետը» փիլիսոփայական աշխատանքի մեջ։ Սարտրը հաստատել է, որ մազոխիզմը՝ «անձի համար» (գիտակություն) փորձություն է, իրեն սկզբնական վիճակի հասցնելու համար, իրեն դարձնելով օբյեկտ, որը մեղմվում է «Ուրիշի սուբյեկտիվության անդունդով»[12]։ Դրանով Սարտրը ցանկացել է ասել, որ «նրանց համար» դա նշանակետի հասնել է, որի համար մասնակիցը ինչպես սուբյեկտ է, այնպես էլ օբյեկտ, հնարավոր կարծիքների մեկը կայանում է նրանում, որպեսզի հավաքեն և ավելի սրացնեն ցանկացած զգացողություն և իրավիճակ, որոնցում «Եսը» հանդես է գալիս որպես մերժված, տանջված և նվաստացած լինելու օբյեկտ և այդ կերպ «Եսը» փորձում է ձգտել տեսակետի, որում կա միայն մեկ սուբյեկտիվ հարաբերություն, որը կլիներ ինչպես վիրավորված, այնպես էլ ծաղրանքի ենթարկված անձի մոտ։ Եվ հակառակը, Սարտրը կարծում է, որ սադիզմը փորձում է ոչնչացնել անձի սուբյեկտիվությունը։ Դա նշանակում է, որ սադիստին հետաքրքրում են զոհի էմոցիոնալ անհանգստությունները, քանի որ նրանք ձգտում են սուբյեկտիվության, որը դիտարկում է զոհին թե՛ որպես սուբյեկտ և թե՛ որպես օբյեկտ։

Այս փաստարկը կարող է ավելի համոզիչ թվալ, եթե հասկացվի, որ «մյուսի հայեցողության» այս տեսությունը կամ ցանկության ունակությունները, ինչ-որ կերպ նրա առաջնային ցանկության կարողությունների ասպեկտն է։ Դա չի բացատրում այն շրջադարձը, որը Դելեզն արել է այդ հարցերում՝ իր տեսության համար, սակայն «ցանկության» նախադրյալը, որպես «հայացք», կապված է այն տեսական տարբերությունների հետ, որոնք չեն արտահայտվել Դելեզի կողմից, այն է, նա էական սխալ է համարում իր «ցանկությունը որպես թերություն» ճանաչելը, որը նա սահմանել է Պլատոնի, Սոկրատեսի և Լականի փիլիսոփայական խառնվածքներում։ Քանի որ Դելեզի համար, ցանկությունը թերություն է, այն հղվում է «հայեցողությանը»։

Դելյեզից հետո, Ռենե Ժիրարը գրել է սադոմազոխիզմի վերաբրեյալ իր «Things Hidden Since the Foundation of The World» աշխատությունը (1978), դարձնելով մազոխիզմի մասին գլուխը իրի միմետիկ ցանկության մասին կարծիքի հետևողական մասը։ Սադոմազոխիզմի մասին այս տեսակետում, բռնի ուժով պրակտիկան հանդիսանում է պերեյֆերիկ մրցակցության արտահայտում, որը առաջանում է սիրո շուրջ։ Ակնհայտ է դառնում, որ Դելյեզի հետ առկա է նմանություն, քանի որ բռնաբարության մեջ, միմետիկ ճգնաժամի հիշողության և դրա կանխման մեջ, նաև կախվածության մեջ կենտրոնացած է Դելյեզը, որտեղ նաև գոյություն ունի օբյեկտի արժեքավորում սիրո տեսանկյունից նրա գնահատման արդյունքում, ձեռք բերում և փորձնքներ, որոնք նա բարդում է զուգակցի վրա։

 
S&M-ը պարունակում է նաև ցավոտ ակտեր:

Ժամանակակից հոգեբանություն խմբագրել

Կան մի շարք պատճառներ, որոնց համար սադոմազոխիստին դուր է գալիս սադոմազոխիզմի պրակտիկան և դա հիմանականում կախված է անհատից։ Ոմանց համար հարմարվողականության կամ անօգնականության դերի ստանձնումը առաջ է բերում է թերապևտիկ փախուստի ձև՝ սթրեսներից, պատասխանատվությունից կամ մեղքից։ Մյուսների համար ուժեղ տիրապետող ներկայությունը կարող է առաջացնել անվտանգ կամ պաշտպանված լինելու զգացողություն, կապված մանկության հետ։ Նրանք նաև կարող են հաճույք ստանալ այդ թվաքանակի մեծացումից (տե՛ս ԲԴՍՄ)։ Սադիստը մյուս տեսանկյունից կարող է հաճույք ստանալ ուժի և իշխանության զգացումից, որոնք առաջանում են դոմինանտ դերի կատարմամբ, կամ էլ հաճույք ստանալ մազոխիստի տանջանքներից։ Սակայն քիչ հասկացված է այն, որ վերջնական հաշվում էմոցիոնալ հաճույքի ստացումը համատեղվում է սեռական հաճույքի հետ, կամ էլ այդ կապը առաջանում է ի սկզբանե։ Բժիշկ Ջոզեֆ Մերլինոն, ով New York Daily News-ի հեղինակն ու հոգեբանն է, հարցազրույցի ժամանակ ասել է, որ, եթե սադոմազոխիստական հարաբերությունները հիմնված են երկկողմանի համաձայնության հիման վրա, ապա դա չի հանդիսանում հոգեկան խնդիր.

  Դա խնդիր է, միայն այն դեպքում, եթե դա հանգեցնում է նրան, որ այդ մարդը հանդիպում է դժվարությունների, եթե նրանցից մեկը դժգոհ է այդ հարաբերություններից կամ, եթե դա խնդիրներ է առաջացնում անձնական կամ մասնագիտական կյանքում։ Եթե դա այդպես չէ, ես դրա մեջ խնդիր չեմ տեսնում։ Բայց եթե ենթադրենք, որ դա այդպես է, ապա ես կցանկանայի հարցնել, ինչպիսին է նրանց կենսակերպը, որը այդպիսի խնդիր է առաջացնում տենդենցի մեջ և դինամիկորեն, թե ինչպիսի փորձ է ձեռք բերում այդ մարդը դրանից հետո։
- 20px
 

Հոգեբանները սովորաբար համաձայնում են, որ վաղ սեռական զարգացման ընթացքում սեռական ակտը կարող է խոր ազդեցություն ունենալ հետագա սեռական կյանքի վրա։ Սադոմազոխիստական ցանկությունները, սակայն, ձևավորվում են տարբեր ժամանակաշրջաններում։ Որոշ մարդիկ հայտնում են, որ նրանք ունեցել են ակտեր դեռահասությունից առաջ, իսկ մյուսներն ասում են, որ ունեցել են մեծահասակ դառնալուց հետո։ Համաձայն հետազոտությունների մեկի, սադոմազոխիստ տղամարդկանց մեծ մասը (53%) ունեցել են իրենց նմանատիպ հետաքրքրությունները մինչև 15 տարեկանը, միևնույն ժամանակ, երբ կանանց մեծ մասը (78%) իրենց հետաքրքրությունները ձեռք են բերել հասունացման ընթացքում (Բրեսլոու, Էվանս և Լանգլի 1985)։ Սադոմազոխիզմի տարածվածությունը հասարակության մեջ դեռ անհայտ է։ Չնայած, որ կին սադիստները ավելի նկատելի են, քան տղամարդիկ, որոշ հետազոտություններ հանգեցրել են կանանց և տղամարդկանց մեջ հավասարաչափ սադիստական երևակայությունների[13]։ Նմանատիպ հետազոտությունները փաստում են, որ սեռը էական չէ սադիզմի նախընտրության մեջ[14]։

Բժշկական և դատական դասակարգում խմբագրել

Բժշկական դասակարգում խմբագրել

ԲԴՍՄ խմբագրել

Սադոմազոխիստական գործունեության մասին բժշկական կարծիքը ժամանակի ընթացքում փոխվել է։ Սադիզմի և մազոխիզմի դասակարգումը աշխտորոշման և վիճակագրական ղեկավարությունը ըստ հոգեբանական խանգարման (DSM) միշտ էլ առանձին է եղել, սադիզմը ներառվել է DSM-I-ում 1952 թվականին[15], իսկ մազոխիզմը ներառվել է DSM-II-ում 1968 թվականին[16]։ Ժամանակակից հոգեբանությունը շարունակում է տարբերակել սադիզմը և մազոխիզմը առանձին-առանձին և դասակարգում է դրանք որպես կենսակերպ կամ առողջական վիճակ[2][17]։

Այժմյան տարբերակը առաջարկել է Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան, DSM-5-ը բացառում է ԲԴՍՄ-ը ըստ երկկողմանի համագործակցության, երբ սեռական հետաքրքրությունները վնաս կամ սթրես չեն պատճառում։

DSM‐5-ում սեռական սադիզմը խանգարում է, թեև չեն կատարում տարբեր գրգռման մոդելներ, որում ներգրավում են համաձայն և անհամաձայն մարդկանց[18]։

Հիվանդությունների միջազգային դասակարգում խմբագրել

2018 թվականի հունիսի 18-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է ՀՄԴ-11, որտեղ սադոմազոխիզմը, ֆետիզշիզմը և տրանսվեստիտային ֆետիշիզմը այժմ չեն ներառվում հոգեբանական ախտորոշումներում։ Բացի այդ, դեմքերի խտրականությունը, որոնք տառապում են ֆետիշիզմով և ԲԴՍՄ-ը, անհամատեղելի են համարվում մարդու իրավունքների սկզբունքների հետ, այս գաղափարին հավանություն են տվել ՄԱԿ-ը և Առողջապագության համաշխարհային կազմակերպությունը[19]։

Սեռական խանգարումների դասակարգումները արտացոլում են ժամանակակից սեքսուալ նորմերը և անցնում են պաթոլոգիզացիայի կամ քրեգիտության ոչ առևտրական սեքսուալ վարքագծի մոդելից, որը արտացոլում է սեռական հաճույքների ստացումը և պաթոլոգիազացնում են սեռական հարաբերություններում երկկողմանի համաձայնության բացակայությունը կամ համաձայնության սահմանափակումը[19][20]։

ՀՄԴ-11-ի դասակարգմամբ, որը հակադրում է ՀՄԴ-10-ին և DSM-5-ին, հստակ տարբերակում է սադոմազոխիստական վարքագծի համաձայնության (ԲԴՍՄ), որի պատճառով վնասվածքներ չես հասցվում ո՛չ իրենց, ո՛չ էլ մեկ ուրիշի[19] (Սադիզմի սեռական պանգարման պարտադրվածություն)[18]։

Ըստ այդ հայացքների ”ՀՄԴ-11-ը ավելի հեռուն է գնում, քան DSM-5-ի փոփխությունները … խանգարվածության բուժման համար, տվյալ վարքագծի ախտորոշումը, որը ինքն իրեն կախված չէ դիսթրեսի կամ ֆունկցիոնալ խանգարման հետ”[19]։

Եվրոպայում գտնվող ReviseF65 ընկերությունը փորձում է փոխել սադոմազոխիզմը ՀՄԴ-ով[21]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՀՄԴ-11-ի ժամանակ, սեռական խանգարումներով և սեռական առողջությամբ զբաղվող աշխատանքային խումբը 2009 և 2011 թվականներին ներկայացրել է հաշվետվություն, որոնք հաստատում են, որ սադոմազոխիզմը և սեռական բռնությունը՝ դրանք երկու տարբեր երևույթներ են։ Հաշվետվության մեջ եզրակացություն է արվել այն մասին, որ սադոմազոխիզմի ախտորոշումը եղել է հին, ոչ գիտական և նվաստացուցիչ[22][23]։ 1995 թվականին Դանիան՝ Եվրամիության մեջ դարձավ առաջին երկիրը, որը հեռացրեց սադոմազոխիզմը ազգային հիվանդությունների դասակարգումից։ Հաջորդել են Շվեդիան 2009 թվականին, Նորվեգիան՝ 2010 թվականին, Ֆինլանդիան՝ 2011 թվականին և Իսլանդիան՝ 2015 թվականին[24][25][26][27]։

«Հետազոտությունների և բժշկական պրակտիկայի ոլորտներում ունեցած հաջողություններ, նաև սոցիալական հարաբերություններերի և համապատասխան քաղաքականության, օրենքների և մարդու իրավունքների ստանդարտների հիման վրա» Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2018 թվականի հունիսի 18-ին հանեց ֆետիշիզմը, տրանսվեստիտային ֆետիշիզմը և սադոմազոխիզմը հոգեբանական ախտորոշումների ցանկից[18]։

ՀՄԴ-11 դասակարգումը դասում է սադոմզոխիզմը որպես սեռական գրգռման տարբերակ և մասնակի պահվածք, որը շոշափելիորեն ազդեցություն չունի բնակչության վրա, որի բուժումը նշված չէ և չի հարցվում[19]։

Նաև ՀՄԴ-11-ը «հարգում է այն անձի իրավունքները, որի սեռական պահվածքը հանդիսանում է համաձայնեցված և ոչ վնասակար»[19]։

ՀՄԴ-11-ի ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխատանքային խումբը նշում է, որ հոգեբանական աշտորոշումները չարաշահվել են, սադոմազոխիստներին բնաջնջելու, լռեցնելու և ճնշելու համար։ Նրանց այդպիսի նշանակությունը կարող է վնաս հասցնել, հասցնել սոցիալական քննադատության և ուժեղացնել գործող նվաստացումները և մարդկային բռնությունը, որոնք ունեն այդպիսի պիտակումներ[19][28]։

ՀՄԴ-11-ի համաձայն հոգեբուժական ախտորոշումներն այլևս չեն կարող օգտագործվել ԲԴՍՄ-ի և ֆետիշիզմի տարանջատման համար[19][28]։

Ոչ վաղ հետազոտությունները ֆանտազիայի տարածման և ԲԴՍՄ-ի պրակտիկայի համար ցույց են տալիս մեծ տարբերություններ արդյունքների դիապազոնում[29]։

Բացի այդ, հետազոտողները կարծում են, որ բնակչության 5-ից 25 տոկոսը, կիրառում են սեռական վարքագիծ, կապված ցավի և իշխելու կամ կառավարվելու հետ։ Համապատասխան ֆանտազիաներով բնակչությունը, ինչպես կարծում են, որ ավելի է մեծանում[29]։

Դատական դասակարգում խմբագրել

Անիլ Ագրավալի խոսքերով, քրեագիտության մեւ սեռական սադիզմը և մազոխիզմը դասակարգվում են հետևյալ կերպ.

Սեքսուալ մազոխիստներ.

  • I դաս։ Անհանգստացնում է, բայց ֆանտազիա չի փնտրում։ Կարող է առավելապես լինել սադիստ մինիմալ մազոխիստական տենդենցներով կամ ոչ սադոմազոխիստական մինիմալ մազոխիստական տենդենցներով
  • II դաս։ Սադիստական և մազոխիստական տենդենցերի հավասար համադրություն։ Սիրում է ստանալ ցավ, բայց սիրում է նաև իշխել զուգակցին (տվյալ դեպքում սադիստներին)։ Սեռական օրգազմը առաջանում է առանց ցավի կամ նվաստացման։
  • III դաս։ Մինիմալ կամ առանց սադիստական տենդենցներով մազոխիստներ։ Ցավի կամ նվաստացման նախընտրություն (ինչը թեթևացնում է օրգազմը), որը պարտադիր չէ օրգազմի համար։ Հատուկ են ռոմանտիկ կապվածությունները։
  • IV դաս։ Էքսկլյուզիվ մազոխիստներ (այսինքն չի կարող ունենալ տիպիկ ռոմանտիկ հարաբերություններ, չի կարող հասնել օրգազմի առանց ցավի կամ նվաստացման)։

Սեքսուալ սադիստներ.

  • I դաս։ Անհանգստացնում են սեքսուալ ֆանտազիաները, բայց ազդեցություն չունեն նրանց վրա։
  • II դաս։ գործում են սադիստական գրգռումներով՝ համաձայնեցվախ սեռական զուգընկերների հետ (մազոխիստներ կամ այլ)։ Լեպտոսադիզմ կատեգորիզացիան նրանց համար հնացել է։
  • III դաս։ Գործում են սադիստական գրգռումներով ոչ համաձայնեցված զոհերի հետ, բայց չեն հասցնում լուրջ վնասվածքներ կամ սպանություն։ Համադրվում է սադիստական բռնաբարությունների հետ։
  • Class IV։ Գործում են միայն չհամաձանված զոհերի հետ և հասցնում են նրանց լուրջ վնասվածքներ կամ սպանում են նրանց։

I–II և III–IV դասերի միջև տարբերությունը կայանում է համաձայնության մեջ[30]։

ԲԴՍՄ խմբագրել

 
Մտրակահարման հետևանքով կարմրած հետույք
 
Խաղային փրիսինգ
 
Կատվիկի կտտանքը (2014)
 
Մտրակահարված տղամարդ

ԲԴՍՄ տերմինը հաճախ օգտագործվում է այնպիսի կոնսենսուալ գործունեության համար, որը պարունակում է սադիստական կամ մազոխիստական տարրեր։ Մազոխիստները, ըստ կանոնի, շատ սպեցիֆիկ են իրենց կողմից պատճառված ցավի տարբեր տեսակների վերաբերյալ, սիրելով մեկը և ատելով մնացածը։ Պահվածքի շատ տեսակներ, ինչպիսին են մտրակահարումը, խուտուտը և սիրային խայթոցները, պարունակում են սադոմազոխիզմի տարրեր։ Եթե նույնիսկ երկու կողմերն էլ համաձայն են դրան, դա չի կարող փաստարկ հանդիսանալ դատավարության ժամանակ ինքնաարդարացման համար։ Շատ քչերն են թողնում, որ երկկողմանի համաձայնությունը մտնի օրինական պաշտպանության մեջ՝ լուրջ մարմնական վնասվածքների ժամանակ։ Հաստատվել է, որ շատ երկրներում օրենքը հաշվի չի առնում սադոմազոխիզմի սեքսուալ բնույթը, կամ այն փաստը, որ մասնակիցներն ինքնակամ են ներառվում այդ հարաբերություններում, քանի որ նրանք հաճույք են ստանում փորձից։ Դրա փոխարեն գլխավոտ դատական համակարգը կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչն է այդտեղ եղել վտանգավոր կամ բռնություն։ Ըստ էության, դա նշանակում է, որ այն բանի փոխարեն, որ փորձեն հասկանալ և հարմարվել ինքնակամ սադոմազոխիզմին, օրենքը հաճախ դիտարկում է այդ դեպքերը որպես հարձակման փորձեր։ Վառ օրինակ է Մեծ Բրիտանիայում կատարված մի դեպք, որտեղ 15 մարդ բանտարկվել են մի շարք հանցագործությունների համար, որոնք կապված են եղել սադոմազխիզմի հետ[31]։ Սամոյս կազմակերպությունը, որն ավելի հայտնի է եղել որպես լեսբիական S/M կազմակերպություն ԱՄՆ-ում, հիմնվել է 1978 թվականին Սան Ֆրանցիսկոյում[32][33]։

Սադոմազոխիզմի դաժան ակտերը կարող են ներառել մարմնի զգայուն մասերի տանջանքներ, ինչպիսիք են օրինակ Աքաղաղի և գնդի կտտանքը տղամարդկանց համար և կրծքի և կատվիկի տանջանքը կանանց համար։ Երկու սեռերի համար ընդհանուր կտտանքներ կարող են հանդիսանալ հետույքի կտտանքները (օրինակ լայնացուցիչների օգտագործմամբ, դեմքի կտտանքները (օրինակ քթի կտտանքները) և այլն։ Հազվադեպ դեպքերում սադիզմը և մազոխիզմը կարող են ներառել իրենց մեջ ֆանտազիաներ, սեքսուալ գրգռումներ և վարքագիծ, որոնք առաջացնում են նշանակալից խանգարումներ կամ խախտումներ առաջացնել սոցիալական, մասնագիտական կամ գործողությունների այլ կարևոր մասերում, կան դեպքեր, երբ կարելի է դրանք համարել հոգեկան խանգարման մաս։ Բացի այդ, դա համարվում է հազվադեպ, քանի որ հոգեբույժները մեր օրերում դա համարում են բժշկական աբերանտ, միայն այն դեպքում, երբ այն ունենում է նախանշաններ կամ կապված է այլ խնդիրների հետ, ինչպիսին է օրինակ անձի խանգարումը կամ նևրոզը։ Հոգեբանության մեջ կան մի քանի հակասություններ անձի խանգարման վերաբերյալ, որը կոչվում է «Անձի ինքնաոչնչացում» կամ «անձի մազոխիստական խանգարումը», որտեղ մազոխիստական վարքագիծը կարող է առընչություն չունենալ հոգկան հիվանդությունների հետ։ Էրնուլֆը և Իննալան (1995) ուսումնասիրել են նմանատիպ հետաքրքրություններով մարդկանց քննարկումները, որտեղ նրանցից մեկը դա բնութագրել է հիպերդոմինանտությունը որպես գլխավոր նպատակ[34]։

Հիսուն երանգները վիպաշարը հանրաճանաչ էրոտիկ վիպաշար է, որը գրել է Է. Լ. Ջեյմսը, այն իր մեջ ներառում է սադոմազոխիզմ։ Այն քննադատվել է սադոմազոխիզմի սխալ և վնասակար բնութագրման համար։ Ֆիլմերի ադապտացիաները քննադատվել են նույն կերպ։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 Wells, John (2008 թ․ ապրիլի 3). Longman Pronunciation Dictionary (3rd ed.). Pearson Longman. ISBN 978-1-4058-8118-0.
  2. 2,0 2,1 Diagnostic and Statistical Manual of Mental Disorders (PDF) (4 ed.). Washington D.C.: American Psychiatric Association. 1994. էջ 525. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հունվարի 16-ին. «A Paraphilia must be distinguished from the nonpathological use of sexual fantasies, behaviors, or objects as a stimulus for sexual excitement in individuals without a paraphilia. Fantasies, behaviors, or objects are paraphiliac only when they lead to clinically significant distress or impairment (e.g., are obligatory, result in sexual dysfunction, require participation of nonconsenting individuals, lead to legal complications, interfere with social relationships).»
  3. Fedoroff 2008, էջ. 637:"Sexual arousal from consensual interactions that include domination should be distinguished from nonconsensual sex acts."
  4. Richters, Juliet; de Visser, Richard O.; Rissel, Chris E.; Grulich, Andrew E.; Smith, Anthony M. A. (2008 թ․ հուլիսի 1). «Demographic and psychosocial features of participants in bondage and discipline, "sadomasochism" or dominance and submission (BDSM): data from a national survey» (PDF). The Journal of Sexual Medicine. 5 (7): 1660–1668. doi:10.1111/j.1743-6109.2008.00795.x. ISSN 1743-6109. PMID 18331257. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. Hyde, J. S., & DeLamater, J. D. (1999). Understanding human sexuality. McGraw-Hill, Inc. 432-435
  6. Details describing the development of the theoretical construct "Perversion" by Krafft-Ebing and his relation of these terms. (See Andrea Beckmann, Journal of Criminal Justice and Popular Culture, 8(2) (2001) 66-95 online under Deconstructing Myths
  7. Isidor Isaak Sadger: Über den sado-masochistischen Komplex. in: Jahrbuch für psychoanalytische und psychopathologische Forschungen, Bd. 5, 1913, S. 157–232 (German)
  8. Krueger & Kaplan 2001, p. 393
  9. Byrne, Romana (2013) Aesthetic Sexuality: A Literary History of Sadomasochism, New York: Bloomsbury, pp. 1–4.
  10. von Krafft-Ebing, Richard (1886). «Masochis». Psychopathia Sexualis. էջ 131. «[The masochist] is controlled by the idea of being completely and unconditionally subject to the will of a person of the opposite sex; of being treated by this person as by a master, humiliated and abused. This idea is coloured by lustful feeling; the masochist lives in fancies, in which he creates situations of this kind and often attempts to realise them»
  11. Deleuze, Gilles (1997) [1967]. Coldness and Cruelty. Chapter 3, "Are Sade and Masoch Complementary?": Zone Books. ISBN 0-942299-55-8. «We are told [by Freud] that some individuals experience pleasure both in inflicting pain and in suffering it. We are told furthermore that the person who enjoys inflicting pain experiences in his innermost being the link that exists between the pleasure and the pain. But the question is whether these 'facts' are not mere abstractions, whether the pleasure-pain link is being abstracted from the concrete formal conditions in which it arises. [...] Even though the sadist may definitely enjoy being hurt, it does not follow that he enjoys it in the same way as the masochist; [...] The concurrence of sadism and masochism is fundamentally one of analogy only [...]»{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  12. Jean-Paul Sartre, Being and Nothingness
  13. Fedoroff 2008, էջ. 640: "...surveys have found no difference in frequency of sadistic fantasies in men and women."
  14. Fedoroff 2008, էջ. 644: "This review indicates that sexual sadism, as currently defined, is a heterogeneous phenomenon."
  15. Krueger, Richard B. (2009 թ․ դեկտեմբերի 8). «The DSM Diagnostic Criteria for Sexual Sadism» (PDF). Archives of Sexual Behavior. 39 (2): 325–345. doi:10.1007/s10508-009-9586-3. ISSN 0004-0002. PMID 19997774. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 26-ին.
  16. Krueger, Richard B. (2010 թ․ մարտի 10). «The DSM Diagnostic Criteria for Sexual Masochism» (PDF). Archives of Sexual Behavior. 39 (2): 346–356. doi:10.1007/s10508-010-9613-4. ISSN 0004-0002. PMID 20221792.
  17. Krueger & Kaplan 2001, էջ. 393: "as with many of the paraphilic disorders, these disorders represent a spectrum between sexual behavior that is socially acceptable and nonpathological and behavior that becomes pathological when an individual begins to suffer subjective distress or an impairment in functioning..."
  18. 18,0 18,1 18,2 Reed, Geoffrey M.; Drescher, Jack; Krueger, Richard B.; Atalla, Elham; Cochran, Susan D.; First, Michael B.; Cohen‐Kettenis, Peggy T.; Arango‐de Montis, Iván; Parish, Sharon J. (October 2016). «Disorders related to sexuality and gender identity in the ICD‐11: revising the ICD‐10 classification based on current scientific evidence, best clinical practices, and human rights considerations». World Psychiatry. 15 (3): 205–221. doi:10.1002/wps.20354. ISSN 1723-8617. PMC 5032510. PMID 27717275.
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 19,6 19,7 Krueger, Richard B.; Reed, Geoffrey M.; First, Michael B.; Marais, Adele; Kismodi, Eszter; Briken, Peer (2017). «Proposals for Paraphilic Disorders in the International Classification of Diseases and Related Health Problems, Eleventh Revision (ICD-11)». Archives of Sexual Behavior. 46 (5): 1529–1545. doi:10.1007/s10508-017-0944-2. ISSN 0004-0002. PMC 5487931. PMID 28210933.
  20. Giami, Alain (2015 թ․ մայիսի 2). «Between DSM and ICD: Paraphilias and the Transformation of Sexual Norms». Archives of Sexual Behavior. 44 (5): 1127–1138. doi:10.1007/s10508-015-0549-6. ISSN 0004-0002. PMID 25933671.
  21. Reiersøl, O.; Skeid, S (2006). «The ICD diagnoses of fetishism and sadomasochism». Journal of Homosexuality. 50 (2–3): 243–62. doi:10.1300/J082v50n02_12. PMID 16803767.
  22. «ICD Revision White Paper». Revise F65. 2009 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  23. «The ICD-11 Revision: Scientific and political support for the Revise F65 reform Second report to the World Health Organization». Revise F65. 2011 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  24. «Fetish and SM diagnoses deleted in Sweden». ReviseF65. 2008 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
  25. «SM and fetish off the Norwegian sick list». ReviseF65. 2010 թ․ փետրվարի 6. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 4-ին.
  26. «Finland joins Nordic sexual reform». ReviseF65. 2011 թ․ մայիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  27. «Iceland removes Sadomasochism as a diagnosis». Revise F65. 2018 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  28. 28,0 28,1 Cochran, Susan D; Drescher, Jack; Kismödi, Eszter; Giami, Alain; García-Moreno, Claudia; Atalla, Elham; Marais, Adele; Vieira, Elisabeth Meloni; Reed, Geoffrey M (2014 թ․ հունիսի 17). «Proposed declassification of disease categories related to sexual orientation in theInternational Statistical Classification of Diseases and Related Health Problems(ICD-11)». Bulletin of the World Health Organization. 92 (9): 672–679. doi:10.2471/blt.14.135541. ISSN 0042-9686. PMC 4208576. PMID 25378758.
  29. 29,0 29,1 «Nackte Fakten – Statistik für Zahlenfetischisten» (German). Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. Aggrawal, Anil (2009). Forensic and Medico-legal Aspects of Sexual Crimes and Unusual Sexual Practices. Boca Raton: CRC Press. ISBN 978-1-4200-4308-2.
  31. Roffee, James (2015). «When Yes Actually Means Yes». When Yes Actually Means Yes in Rape Justice. էջեր 72–91. doi:10.1057/9781137476159.0009. ISBN 9781137476159.
  32. Jeffreys, Sheila (1993). The Lesbian Heresy. North Melbourne, Vic., Australia: Spinifex. էջ 130. ISBN 978-1-875559-17-6.
  33. Lykke, Nina (2010 թ․ ապրիլի 5). Feminist Studies: A Guide to Intersectional Theory, Methodology and Writing. Routledge. էջեր 101–. ISBN 978-1-136-97898-2.
  34. Ernulf, Kurt E.; Innala, Sune M. (1995). «Sexual bondage: A review and unobtrusive investigation». Archives of Sexual Behavior. 24 (6): 631–654. doi:10.1007/BF01542185. ISSN 0004-0002. PMID 8572912.

Մատենագրություն

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  Ընթերցե՛ք «Մազոխիզմ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
  Ընթերցե՛ք «Սադիզմ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։