Կատանձարո (գավառ)
Կատանձարո գավառը (իտալերեն՝ provincia di Catanzaro)՝ գտնվում է Իտալիայի Կալաբրիա մարզում։ Կատանձարո քաղաքը հանդիսանում է և՛ գավառի, և՛ Կալաբարիա մարզի մայրաքաղաքը։ 2015 թ.-ին գավառի բնակչությունը կազմում էր 363,707 բնակիչ և գրավում է 2,415,45 կմ² հողատարածություն՝ տալով բնակչության խտությունը՝ 150,58 բնակիչ 1կմ² համար[1]։ Մայրաքաղաք Կատանձարոի բնակչությունը կազմում է 90,840 բնակիչ, որը գրավում է 112,72 կմ² հողատարածք, և բնակչության խտությունը 805,86 բնակիչ 1 կմ² համար[2]։ Գավառը ներառում է ընդհանուրը 80 կոմունաններ։ Գավառի նախագահն է Վինսենթ Բրունոն[1]։
1996 թ.-ին ստեղծվել է Կրոտոնե գավառը Կատանձարոից սահմանային բաժանումով։ Այն սահմանակից է Կրոտոնե, Կոզենցա, Ռեջիո Կալաբրիա, Վիբո Վալենտիա գավառների հետ։ Ինչպես նաև արևելքից և արևմուտքից համապատասխանաբար սահմակից է Հոնիական և Տիրենյան ծովերին[3]։
ՊատմությունԽմբագրել
Սառցե դարաշրջանից և քարե դարից հետո այստեղ բնակվում էին որսորդ-հավաքողները։ Մոտավորապես մ.թ.ա. 3500 թ.-ին նրանք վերադարձան գյուղատնտեսությանը և սկսեցին հաստատվել գյուղերում։ Մ.թ.ա. 8-9-րդ դարերում հույները սկսեցին գաղութացնել Կալբարիայի մոտակա մարզերը՝ անվանելով այն Մեծ Հունաստան (հուն․՝ Μεγάλη Ἑλλάς, լատ.՝ Magna Graecia)։ Նրանք իրենց հետ բերել էին հունական քաղաքակրթությունը, ձիթապտուղները, թզերը և գինիները, որոնք գավառում մշակվում են մինչ օրս[4]։
Մ.թ.ա. 3-րդ դարում հույները նվաճվեցին Իտալիայի հյուսիսային ցեղերի կողմից՝ ներառելով նաև սամնիտիներ մի ճյուղ, որը կոչվում էր Բրուտտի։ Նրանք հաստատեցին իրենց գերիշխանությունը Կալաբարիայի վրա և հիմնեցին նոր քաղաքներ՝ ներառելով իրենց սեփական մայրաքաղաքը՝ ներկայումս հայտնի որպես Կոզենցա։ Պիրրհի պատերազմում (մ.թ.ա. 280–275 թթ.) հաղթանակից հետո, հռոմեացիները շրջափակեցին Կալաբրիան և այն մնաց նրան իշխանության տակ մինչև մ.թ. 15 դարը[4]։
Վեստգոթերցիների կողմից հռոմեացիների տապալումից հետո, հետևեց Կալաբրիայի համար ոչ կայուն ժամանակաշրջան։ Այնուամենայնիվ, 6-րդ դարի կեսերին, Բյուզանդական կայսրությունը ղեկավարում էր հարավային Իտալիան։ Կատանձարո քաղաքը ստեղծվել է բյուզանդացիների կողմից 9-րդ դարի ընթացքում։ Քաղաքը բլրի գագաքին է՝ անգլ.՝ Squilis ծոցի վերևում, որը անվանվել է Կատանձարո, որը բխում է հունական «կտուր» եւ «տակ» բառերից։ 1055 թ.-ին քաղաքը ամարացվել է, և ամրոց է կառուցվել։ 1528 թ.-ին այն թույլ է տվել դիմակայել ֆրանսիացիների ներխուժման փորձերին, որը տևել է 4 ամիս[5]։
1448–1535 թթ. Սիլա բարձրավանդակից դեպի Հոնիական ծովը ընկած տարածությունը բնակեցվեց Ալբանիայից եկած փախստականներով։ Նրանք ձևավորեցին էթնիկ փոքրամասնություն և ստեղծեցին համայնքներ՝ հայտնի որպես անգլ.՝ Greek Sila)[6]:
ԱշխարհագրությունԽմբագրել
Կատանձարո գավառը հարավային Իտալիայի Կալաբրիա մարզի 4 գավառներից մեկն է։ Հարավից և արևելքից այն ունի ծովափնյա գիծ Հոնիական ծով, իսկ հյուսիս-արևմուտքից՝ ծովափնյա գիծ Տիրենյան ծով։ Կոզենցա գավառ ձգվում է դեպի հյուսիս, իսկ Կրոտոնե գավառը՝ արևելք։ Հարավ-արևմուտքում է գտնվում Վիբո Վալենտիա և Ռեջիո Կալաբրիա գավառները։ Գավառի մայրաքաղաքը, ինչպես նաև մարզի մայրաքաղաքը, Կատանձարո քաղաքն է[7]։
Կատանձարոն 2 կողմերից շրջափակում է Կալաբրիայի Ապեննիներին և ընդհանուր մակերեսը 5,200 կմ² է։ Գավառի կենտրոնական մասը Կատանձարոյի նեղուցն է, երկար, նեղ հովիտ 30 կմ երկարությմաբ, որը միավորում է հյուսիսային և հարավային ծովածոցերը։ Այն Իտալական թերակղզու ամենանեղ մասն է։ Գավառի մնացած մասերը հիմնականում լեռնային են, հովիտային՝ ձևավորված փոքրիկ գետերով[8]։
Գավառի արևելյան մասը ձևավորում է գավառի Սիլա լեռնային բարձրահարթակը, մոտավորապես ծովի մակարդակից 1,200 մ բարձրության վրա, և 2,000 կմ² մակերեսով, որի տարածություն ձգվում է դեպի Կալաբրիայի կենտրոնական մաս։ Ամենաբարձր կետը Բոթթե Դոնաթոն է, որի բարձրությունն է 1,928 մ։ Կան շատ քանակությամբ լճեր՝ շրջապատված խիտ փշատերև անտառներով։ Գավառը իր մեջ է ներառում Սիլա Ազգային պարկի մեծ մասը՝ վայրի տարածությունը՝ արոտավայրերով և սոճու, կաղնու, հաճարենու, եղևնու անտառներով[9]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Provincia di Catanzaro»։ Tutt Italia։ Վերցված է օգոստոսի 18, 2015
- ↑ «Catanzaro»։ Tutt Italia։ Վերցված է օգոստոսի 18, 2015
- ↑ «Catanzaro»։ Italia.it։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-05-ին։ Վերցված է օգոստոսի 18, 2015
- ↑ 4,0 4,1 Fabio, Michelle։ «History of Calabria»։ Bleeding Espresso։ Վերցված է սեպտեմբերի 27, 2015
- ↑ Roy Palmer Domenico (2002)։ The Regions of Italy: A Reference Guide to History and Culture։ Greenwood Publishing Group։ էջ 45։ ISBN 978-0-313-30733-1
- ↑ Douglas, Norman։ «The Albanians of Old Calabria»։ Old Calabria։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է հոկտեմբերի 2, 2015
- ↑ The Times Comprehensive Atlas of the World (13 ed.)։ Times Books։ 2011։ էջ 76։ ISBN 9780007419135
- ↑ «Provincia di Catanzero»։ Italiapedia։ Վերցված է հոկտեմբերի 2, 2015
- ↑ Yearbook of the Italian Parks 2005, edited by Comunicazione in association with Federparchi and the Italian State Tourism Board. ISBN 88-7585-011-9
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կատանձարո (գավառ) կատեգորիայում։ |