Կասալա (արաբ․՝ كسلا‎‎, անգլ.՝ Kassala), բնակչության թվով հինգերորդ քաղաքը Սուդանում։ Երկրի ամենահին քաղաքներից մեկն է[1]։ Համանուն նահանգի վարչական կենտրոնն է։

Քաղաք
Կասալա
արաբ․՝ كسلا‎‎
ԵրկիրՍուդան Սուդան
ՀամայնքKassala?
Հիմնադրված է1840 թ.
ԲԾՄ505 մետր
Բնակչություն536 009 մարդ (2010)
Կասալա (քաղաք) (Սուդան)##
Կասալա (քաղաք) (Սուդան)

Նկարագրություն

խմբագրել

Կասալան գտնվում է Սուդանի արևելքում, Խարտում-Պորտ Սուդան մայրուղու վրա։ Քաղաքը գտնվում է Խարտումից մոտ 400 կմ հեռավորության վրա և Էրիտրեայի սահմանից 22 կմ հեռավորության վրա։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 531 մ բարձրության վրա[2]։ Հիմնական բնակչությունը պատկանում է Բեժայի էթնիկ խմբին[3]։

Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների[4]:

1956 1973 1983 1993 2008 2010
40 600 99 652 142 909 234 622 419 030 536 009

Պատմություն

խմբագրել

Կասալան հիմնադրվել է 1840 թվականին որպես Եգիպտոսի Սուդանը նվաճելու ժամանակ Մուհամեդ Ալիի (պաշտոնապես Օսմանյան կայսրության վասալ, բայց իրականում անկախ տիրակալ) եգիպտացի զինվորների ռազմական ճամբար։ 1885 թվականին քաղաքը գրավվել է մեսիանիստների կողմից։ 1894 թվականին Կասալայի համար մղված մարտից հետո (անգլ.՝ Battle of Kassala) քաղաքը գրավվել է իտալացիների կողմից։ 1897 թվականին Իտալիան վերադարձրել է քաղաքը Եգիպտոսին։ 1899 թվականին Կասալան անցել է անգլո-եգիպտական Սուդանի տիրապետության տակ։ 1956 թվականին Սուդանը անկախություն է ստացել։

1940 թվականի հուլիսից մինչև 1941 թվականի հունվարի կեսերը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Արևելյան Աֆրիկայի արշավի ընթացքում, քաղաքը գրավվել է Արևելյան Աֆրիկայից դուրս եկած իտալացիների կողմից, որից հետո բրիտանական կայազորը վերադարձել է քաղաք։

1960-ական թվականներից քաղաք են ժամանել զգալի թվով փախստականներ՝ սկզբում Եթովպիայից և Էրիթրեայից, իսկ ավելի ուշ՝ քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո, Սուդանի այլ նահանգներից։

Կալասայի կլիման
Ցուցանիշ Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Տարեկան
Միջին առավելագույն, °C 33,7 35,2 38,3 40,8 41,6 39,8 36,1 34,9 36,8 38,7 37,0 34,0 37,3
Միջին ջերմաստիճան, °C 25,1 26,2 29,2 31,8 33,7 32,7 30,0 29,1 30,4 31,5 29,2 26,1 29,6
Միջին նվազագույն, °C 16,5 17,2 20,1 23,0 25,8 25,7 23,9 23,4 24,0 24,3 21,4 17,9 21,9
Տեղումների քանակ, մմ 0,0 0,0 0,3 2,0 8,8 27,9 76,0 85,0 40,5 9,9 0,8 0,0 251,2
Источник: [1]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Կասալա քաղաքի կենտրոնի վերականգնում kuwait-fund.org կայքում
  2. «Կալասա, Սուդան էջ» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. Ճանապարհորդություն դեպի Կասալա Արխիվացված 2010-12-30 Wayback Machinetravel.mapsofworld.com կայքում
  4. Սուդանի բնակչությունը Արխիվացված 2016-03-03 Wayback Machine geohive.com կայքում

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասալա (քաղաք)» հոդվածին։