Կառլ Էմանուել Մեծ (լատ.՝ Carolus Emmanuel Magnus, ֆր.՝  Charles-Emmanuel le Grand, իտալերեն՝ Carlo Emanuele il Grande) կամ Կառլ Էմանուել Առաջին (լատ.՝  Carolus Emmanuel I, ֆր.՝ Charles-Emmanuel Ier, իտալերեն՝ Carlo Emanuele I, հունվարի 12, 1562, Ռիվոլի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա[1] - հուլիսի 26, 1630(1630-07-26)[2][3][4][…], Սավիլիանո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[1]), 1580 թվականից` Սավոյայի 11-րդ դուքս և Պիեմոնտի իշխան, 1601 թվականից` Սալուցցոյի մարկկոմս, 1580 թվականից` Աոստայի, Մորիենայի և Նիսի կոմս, Կիպրոսի, Երուսաղեմի և Հայաստանի տիտղոսակիր թագավոր։ Սրբագույն ավետման բարձրագույն շքանշանի 13-րդ Մեծ վարպետ Սրբերի Մավրիկիոս և Ղազարոս սրբերի շքանշանի 2-րդ Մեծ վարպետ` 1580 թվականից։

Կառլ Էմանուել Մեծ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 12, 1562
ԾննդավայրՌիվոլի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա[1]
Մահացել էհուլիսի 26, 1630(1630-07-26)[2][3][4][…] (68 տարեկան)
Մահվան վայրՍավիլիանո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա[1]
ԳերեզմանHautecombe Abbey
ՔաղաքացիությունFlag of Savoie.svg Սավոյայի դքսություն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունմիապետ
ԱմուսինԿատալինա Միկելա Ավստրիացի
Ծնողներհայր՝ Էմանուիլ Ֆիլիբերտ, մայր՝ Մարգատետ դը Վալուա, Բերիի դքսուհի
Զբաղեցրած պաշտոններDuke of Savoy?
Պարգևներ և
մրցանակներ
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ և Սուրբ Մավրիկիոսի և Ղազարի շքանշանի Մեծ խաչի ասպետ
ԵրեխաներVictor Amadeus I of Savoy?, Emanuel Filibert of Savoy?, Margaret of Savoy?, Isabella of Savoy?, Prince Maurice of Savoy?, Thomas Francis, Prince of Carignano?, Maria Apollonia of Savoy?, Félix de Savoie?, Dom Antoine de Savoie?, Francesca Caterina of Savoy?, Philip Emmanuel of Savoy?[5] և Margherita di Savoia, Marchesa di Dronero?[6]
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Charles Emmanuel I, Duke of Savoy Վիքիպահեստում

Սավոնյան դինաստիայի ներկայացուցիչ է։ Սավոյայի դուքս Էմանուել Ֆիլիբերտի և Սավոյայի դքսուհի Մարգարիտ Ֆրանսուհու որդին է։

Նա վարում էր չափավոր ներքին քաղաքականություն, ինչով նպաստում էր իրեն պատկանող ավատների տնտեսության զարգացմանը։ Արտաքին քաղաքականության մեջ մասնակցել է բազմաթիվ պատերազմների` ձգտելով ընդլայնել անձնական ունեցվածքը, ինչի համար ժամանակակիցները նրան տվել են «ավազակ դուքս» (իտալերեն՝ duca ladrone) մականունը։ Բռնակցել է Սալուցցո մակկոմսությունը։ Անհաջող կերպով մասնակցել է մանթուանյան ժառանգության համար մղվող պատերազմին։ Եղել է Ֆրանսիայի թագավորության գահի թեկնածու։ Մտադիր էր ղեկավարել Բալկանյան քրիստոնյաների ազատագրական շարժումը օսմանյան սուլթանների իշխանության դեմ, որպեսզի հետագայում ղեկավարվեր նրանց թագավորությունը։

ԿենսագրությունԽմբագրել

Սավոյայի դուքս Էմանուել Ֆիլիբերտի և նրա կնոջ՝ Մարգարիտա Վալուայի միակ որդին էր։

Նպաստել է բազմաթիվ պատերազմների մեջ Սավոյայի ներգրավմանը։ Երկար տարիներ պայքարել է Ֆրանսիայի դեմ` Սալուցոյի (1588-1601) մարկկոմսության համար, 1601 թվականին հասել է Հենիի Չորրորդի կողմից իր իշխանության ճանաչմանը այդ տիրապետության նկատմամբ՝ Բուրգունդիայի և Դոֆինեի միջև մի շարք տարածքներ (Բրես, Բյուժե, Ժեկս) զիջելու դիմաց։ Նույն թվականին փորձ է ձեռնարկել գրավել Ժնևը (այսպես կոչված` Ժնևյան էսկալադա), որն ավարտվել է անհաջողությամբ։ Մասնակցել է նաև Մոնֆերատի համար առաջին պատերազմին (1613-1617), մանթուանյան ժառանգության համար մղվող (1628-1631) և այլ պատերազմներին, որոնք հանգեցրել են երկրի տնտեսության քայքայմանը և մի շարք տարածքային կորուստների։

ԸնտանիքԽմբագրել

1585 թվականից ամուսնացած է եղել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II Հաբսբուրգի դստեր` Կատալինա Միկելա Ավստրիացու հետ։

Երեխաներ`

  • Էմանուել Ֆիլիպ (1586-1605)։
  • Վիկտոր Ամադեուս I (1587-1637), Սավոյայի դուքսը։
  • Էմանուել Ֆիլիբերտ (1588-1624), Սիցիլիայի փոխարքա։
  • Մարգարիտ Սավոյացի (1589-1655)։
  • Իզաբելլա (1591-1626)։
  • Մաուրիցիո (1593-1657)։
  • Մարիա Ապալոնիա (1594-1656)։
  • Եկատերինա Ֆրանչեսկա (1595-1640)։
  • Թոմաս Ֆրանչես (1596-1656)։
  • Ժովաննա (ծնվել և մահացել է 1597 թվականին)։

Բացի օրինական զավակները, նա ունեցել է նաև արտաամուսնական երեխաներ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել