Կատալինա Միկելա Ավստրիացի
Կատալինա Միկելա Ավստրիացի (իսպ.՝ Catalina Micaela de Austria, հոկտեմբերի 10, 1567, Մադրիդ, Իսպանիա - նոյեմբերի 6, 1597[1], Թուրին, Սավոյայի դքսություն[2]), Իսպանիայի ինֆանտա և հերցոգուհի։
Կատալինա Միկելա Ավստրիացի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1567 |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա |
Մահացել է | նոյեմբերի 6, 1597[1] (30 տարեկան) |
Մահվան վայր | Թուրին, Սավոյայի դքսություն[2] |
Գերեզման | Turin Cathedral |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Կառլ Էմանուել Մեծ |
Ծնողներ | հայր՝ Ֆիլիպ II Հաբսբուրգ, մայր՝ Էլիզաբեթ Վալուա |
Երեխաներ | Victor Amadeus I of Savoy?, Prince Emanuele Filiberto of Savoy?, Margaret of Savoy?, Isabella of Savoy, Hereditary Princess of Modena?, Prince Maurice of Savoy?, Tommaso Francesco, 1st Prince of Carignano?, Maria Apollonia of Savoy?, Francesca Caterina of Savoy? և Philip Emmanuel, Prince of Piedmont?[3] |
Caterina Micaela of Spain Վիքիպահեստում |
Կարլ Էմանուել-ի կինը, Վիկտոր Ամադեուսի մայրը։
Կենսագրություն
խմբագրելԻսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի և նրա երրորդ կնոջ՝ Էլիզաբետ Վալուայի դուստրը։ Մորական տատը Եկատերինա Մեդիչին էր, ում պատվին անվանակոչեցին աղջկան։ Նա մեկ տարեկան էր, երբ դժվար ծննդաբերությունից հետո մահացավ մայրը։ Կատալինան և նրա ավագ քույրը՝ Իզաբելլա Կլարա Եվգենիան մեծացել են իրենց հոր կողքին, իսկ նրանց խնամքով զբաղվում էր Մարի դե Մեսսան։
1585 թվականի մարտի 18-ին Կատալինա Միկելան ամուսնացավ Սարագոսայի դուքս Կարլ Էմանուիլ Սավոյացու հետ և լքեց իսպանական պալատը։ Ամուսնությունից հետո Կատալինան այլևս չտեսավ հորը։ Չնայած տարածությանը, նա մինչև հոր մահը նամակագրական կապ ուներ նրա և ընտանիքի մնացած անդամների հետ։
Կատալինան ունեցել է տասը երեխա և հոգսաշատ առօրյա։ Նա մահացավ 1597 թվականի նոյեմբերի 6-ին, երեսուն տարեկան հասակում՝ վաղաժամ ծննդաբերության պատճառով։ Այդ ժամանակ նա լույս աշխարհ բերեց Թոմաս Սավոյացուն, ով հետագայում պիտի դառնար արքայազն Եվգենի Սավոյացու պապը։ Չնայած Կատալինային վիճակված էր իր մոր ճակատագիրը, այնուամենայնիվ, նա կատարեց իր պարտքը և Սավոյի գահին ժառանգորդ պարգևեց։
Երեխաներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #119189690 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)