Կառլոս Սաուրա

իսպանացի ռեժիսոր, լուսանկարիչ և գրող

Կառլոս Սաուրա (իսպ.՝ Carlos Saura Atarés), (հունվարի 4, 1932(1932-01-04)[1][2][3][…], Ուեսկա, Արագոն), իսպանացի ռեժիսոր, լուսանկարիչ և գրող, իսպանական կինոյի ամենայուրօրինակ վարպետներից մեկը[5]։ Ունեցել է երկար և բեղուն աշխատանքային գործունեություն, որը ձգվել է շուրջ կես դար։ Նրա ֆիլմերի մեծ մասն արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակների։

Կառլոս Սաուրա
Carlos Saura.jpg
Ծննդյան թիվ՝հունվարի 4, 1932(1932-01-04)[1][2][3][…] (89 տարեկան)
Ծննդավայր՝Ուեսկա, Արագոն
Քաղաքացիություն՝Flag of Spain.svg Իսպանիա[4]
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, լուսանկարիչ և գրող
Պարգևներ՝Արվեստների և գրականության շքանշանի ասպետ, Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պատվավոր դոկտոր, Սարագոսայի համալսարանի պատվավոր դոկտոր, Q52223317?, Ալկալա քաղաքի մրցանակ և Եվրոպական ֆիլմի ակադեմիայի մրցանակ
IMDb։ID 0767022
clubcultura.com/clubcine/clubcineastas/saura/home.htm

Կառլոս Սաուրան աշխատանքային գործունեությունը սկսել է 1955 թվականին նկարահանելով վավերագրական կարճամետրաժ ֆիլմեր։ Շատ արագ ձեռք է բերում միջազգային ճանաչում, երբ նրա առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմը 1960 թվականին ներկայացվում է Կաննի կինոփառատոնում։ Չնայած, որ սկսել է ֆիլմեր նկարահանել որպես նեոռեալիստ, Սաուրան շատ արագ անդրադառնում է այնպիսի ֆիլմերի, որոնք կապ ունեն մետաֆորի և սիմվոլիզմի հետ, որպեսզի գոհացնի իսպանացի գրաքննադատներին։

1966 թվականին նա միջազգային համբավ է ձեռք բերում, երբ նրա «Որս» (La Caza) ֆիլմը հաղթում է Բեռլինի միջազգային կինոփառատոնում՝ արժանանալով «Արծաթե արջ» մրցանակի[6]։

ԿենսագրությունԽմբագրել

Կառլոս Սաուրան ծնվել է Ուեսկայում, Արագոն, Իսպանիա, 1932 թվականի հունվարի 4-ին։ Հայրը փաստաբան էր, մայրը՝ դաշնակահարուհի։ Ընտանիքի չորս երեխաներից երկրորդն է, ունի մեկ եղբայր և երկու քույր։ Իրենց ծնողներից ստացել է ազատամիտ կրթություն։ Քանի որ նրա հայրը աշխատում էր ներքին գործերի նախարարությունում, նրանց ընտանիքը տեղափոխվում է Բարսելոնա, Վալենսիա, իսկ 1953 թվականին՝ Մադրիդ։

Սաուրայի մանկության վրա իր հետքն է թողնում իսպանական քաղաքացիական պատերազմը, հետագայում այդ թեման շատ է շոշափվում իր ֆիլմագրությունում։

ԿարիերիաԽմբագրել

Հայտնի է պարային ֆիլմերով, հատկապես ֆլամենկո և այլ ավանդական պարերի։ Սաուրայի ֆիլմերի էությունը կայանում է ոչ միայն պարերի սուբյեկտիվ ընկալման, այլ նաև ստեղծարար ոգու, արտասովոր էսթետիկ ներգործության մեջ, որի շնորհիվ կերպարները թարգմանում են իրենց լեզուն ամբողջ աշխարհին՝ փոխանցելով ուրախություն ու ցնծություն, ցավ ու թշվառություն։

Այնուամենայնիվ, Սաուրայի տաղանդը Իսպանիայում միանշանակ չի ընդունվել։

  Իմ ֆիլմերն այնքան գնահատված են արտասահմանում, որքան մերժված են հայրենիքիս սահմաններում։ Ինձ բախտ է վիճակվել բարձր գնահատանքի արժանանալ Կաննի, Բեռլինի կինոփառատոններում, ԱՄՆ-ում, սակայն Իսպանիայում երբեք նույն ընդունելությանը չեմ արժանացել։ Չեմ կարող տրամաբանական բացատրություն տալ այս երևույթին, այն ընդունում եմ որպես փաստ և չեմ թաքցնում, որ դա տխրեցնում է ինձ։
- Կ. Սաուրա
 


1966 թվականին նկարահանված «Որս» ֆիլմը համարվում է այսպես կոչված «իսպանական նոր կինոյի» հիմնարար տարրերից մեկն ու Սաուրային ճանաչում բերած առաջին գործը։ Սաուրան կարողացել է ֆիլմում աննկատ կերպով շոշափել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են քաղաքացիական պատերազմը, բռնապետության ճիրաններում հայտնված հասարակության անկումը, ընկերության ողբերգական պայքարը տարիների դեմ և այլն։ Այս շրջանում իսպանական կինոն մեկուսացած էր ոչ միայն ամբողջ աշխարհից, այլև իրենց իսկ՝ իսպանացիների իրականությունից։ Այնուամենայնիվ, այս մեկուսացումը չխանգարեց Սաուրային «Որս»-ում ռեժիսորական լավագույն աշխատանքի համար «Արծաթե արջ» մրցանակի արժանանալ Բեռլինում։

1967 թվականին նկարահանում է «Անանուխի կոկտեյլ սառույցով» ֆիլմը, որի շրջանակներում ռեժիսորն առաջին անգամ աշխատում է Ջերալդին Չապլինի հետ, ով առաջիկա տասը տարիների ընթացքում դառնալու էր նրա անփոխարինելի դերասանուհին, մուսան. գործընկերն ու կինը։ Այս ֆիլմը նշանավոր է նաև նրանով, որ առաջին համագործակցության առիթն է ստեղծում արդեն իսկ հայտնի սցենարիստ Ռաֆայել Ասկոնայի հետ։ «Անանուխի կոկտեյլ»-ի հակահերոսը Ասկոնայի սցենարներին շատ բնորոշ կերպար է. գործողությունների կենտրոնում ճգնաժամ ապրող միջին տարիքի ամուրի տղամարդ է, ում սեփական իմպուլսները պայքար են մղում «Սուպեր Էգոյի» հետ[7]։

1974 թվականին նկարահանում է «Զարմուհի Անխելիկան» ֆիլմը։ Այն համարվում է մասամբ ինքնակենսագրական գործ. քաղաքացիական պատերազմի բռնկվելու ժամանակ Սաուրան չորս տարեկան էր։ Ֆիլմը արտացոլում է ոչ միայն պատերազմի, այլև հիվանդ, կարծես գազով թունավորված հիշողության ամբողջ սարսափը։ Հակագազերով դրվագը համարվում է ֆիլմի ամենաուժեղ այլաբանությունը։

1975 թվականին նկարահանում է «Կերակրիր ագռավին» ֆիլմը, որը համարվում է նրբագեղ ու սուր մի այլաբանություն՝ ուղղված Իսպանիայի ամենահայտնի բռնապետի՝ Ֆրանսիսկո Ֆրանկոյի կառավարմանը։ Սաուրան կարծես կանխագուշակում է բռնապետության մոտալուտ անկումն ու Ֆրանկոյի մահվանից օրեր առաջ թողարկում այս ֆիլմը։ «Կերակրիր ագռավին» ֆիլմը շատերը համարում են հենց ֆիլմ երեխաների մասին, այն երեխաների, ովքեր անդառնալի կորցրին իրենց մանկությունն ու անմեղությունը՝ ներքաշվելով «մեծերի աշխարհի» դաժան իրականության մեջ։ Արդյունքում այդ մանուկներին անգամ չսովորեցրին տարբերել լավի ու վատի, կյանքի ու մահվան, իրականի ու երևակայականի միջև սահմանը։

 
Սաուրան 2002 թվականին

XXI դարում Սաուրան այլ մեկնաբանություն է տալիս բունյուելյան թեմաներին` կարծես պակաս լրջությամբ մոտենալով դրանց։ Նոր դարաշրջանը ռեժիսորը բացում է մի ֆիլմով, որտեղ նրա ընկերն ու ուսուցիչը դառնում է գործող կերպար։

2001 թվականին նկարահանում է «Բունյուելն ու Սողոմոն արքայի սեղանը» ֆիլմը, որտեղ ներկայացնում է բավականին տարօրինակ մի պատմություն. Բունյուելն իր երկու անբաժան ընկերների՝ Դալիի ու Լորկայի հետ ուղևորվում է Տոլեդո՝ գտնելու հնագույն գանձերն ու համոզվելու վաղեմի լեգենդի ճշմարտացիության մեջ։ Այս ֆիլմի՝ արկածային ժանրին պատկանելու ու այդ ժանրը երգիծանքի ենթարկող բնույթի միջև անորոշ սահմանը, դառնում է դրա ձախողման գլխավոր պատճառը։ Թեև գործը հաջողված համարել չի կարելի, Սաուրան բազմիցս նշել է, որ այս ֆիլմն իր «սիրելի զավակն» է։

2010 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆլամենկոն հռչակում է համաշխարհային ոչ նյութական ժառանգության արժեք։ Նույն թվականին թողարկվում է Սաուրայի «Ֆլամենկո, ֆլամենկո» ֆիլմը։

2016 թվականին. Սաուրան նկարահանում է «Խոտա» ֆիլմը՝ նվիրված իսպանական նույնանուն ազգային պարին ու երաժշտությանը։

  Կինոն ինձ համար արկած է. երբեք չես կարող իմանալ, թե ինչ է քեզ սպասվում, և հատկապես այս ժանրում։ Պարային համարները, բնականաբար, նախապես բեմադրվում են, սակայն միշտ փորձում եմ պարողներին ազատություն տալ ու թողնել, որ ինքնաբուխ շարժումները բնազդաբար ձուլվեն սցենարին։ Եթե կինոն արկած չէ, այն չի կարող կինո կոչվել։
- Կ. Սաուրա
 


ՆերկայացումներԽմբագրել

  • 2009 — Ֆլամենկոն այսօր / Flamenco hoy (երաժշտական շոու)

Գրական ստեղծագործություններըԽմբագրել

Տպագրված սցենարներԽմբագրել

  • Esa luz. — Galaxia Gutenberg, 2000. — 266 с. — ISBN 978-8481092929
  • Goya en Burdeos. — Barcelona: Galaxia Gutenberg, 2002. — 136 с. — ISBN 8481093645
  • Элиза, жизнь моя = Elisa, vida mía. — Montpellier: Centre d'études et de recherches sociocritiques, 1993. — 116 с.
  • Выкорми ворона = Cría Cuervos. — Books Group, Llc Books, 2010. — 90 с. — ISBN 1155189264

ՖիլմագրությունԽմբագրել

Որպես ռեժիսորԽմբագրել

  • 1955 - Ֆլամենկո (Flamenco) կարճամետրաժ ֆիլմ
  • 1956 - Փոքրիկ գետ Մանսանարես (El Pequeño río Manzanares) կարճամետրաժ ֆիլմ
  • 1957 - Կիրակի երեկոյան (La Tarde del domingo) կարճամետրաժ ֆիլմ
  • 1958 - Կուենկա (Cuenca)
  • 1959 - Թափառականներ (Los golfos)
  • 1963 - Հանցագործի լաց (Llanto por un bandido)
  • 1965 - Որս (La caza)
  • 1967 - Անանուխի կոկտեյլ սառույցով (Peppermint Frappé)
  • 1968 - Սթրես՝ երեք, երեք (Stress-es tres-tres)
  • 1969 - Նորա (La madriguera)
  • 1970 - Հրճվանքի այգի (El jardín de las delicias)
  • 1972 - Անան և գայլերը (Ana y los lobos)
  • 1973 - Զարմուհի Անխելիկան (La prima Angélica)
  • 1975 - Կերակրիր ագռավին (Cría cuervos)
  • 1977 - Էլիզա, իմ կյանք (Elisa, vida mía)
  • 1978 - Կապված աչքերով (Los ojos vendados)
  • 1979 - Լրանում է մայրիկիս 100 ամյակը (Mamá cumple cien años)
  • 1980 - Արագ, արագ (Deprisa, Deprisa)
  • 1981 - Արյունոտ հարսանիք (Bodas de Sangre)
  • 1982 - Քաղցր ժամեր (Dulces horas)
  • 1982 - Անտոնիետա (Antonieta)
  • 1983 - Կարմեն (Carmen)
  • 1984 - Ոտնափայտեր (Los Zancos)
  • 1986 - Կախարֆական սեր (El amor brujo)
  • 1988 - Էլդորադո (El Dorado)
  • 1989 - Մութ գիշեր (La Noche oscura)
  • 1990 - Այ, Կարմելա (¡Ay, Carmela!)
  • 1992 - Հարավ (El Sur)
  • 1992 - Մարաթոն (Maratón)
  • 1992 - Sevillanas
  • 1993 - Կրակիր (¡Dispara!)
  • 1995 - Ֆլամենկո[8] (Flamenco)
  • 1997 - Տաքսի (Taxi)
  • 1997 - Թռչնակ (Pajarico)
  • 1998 - Տանգո (Tango )
  • 1999 - Գոյա և Բորդո (Goya en Burdeos)
  • 2001 - Բունյուելն ու Սողոմոն արքայի սեղանը (Buñuel y la mesa del rey Salomón)
  • 2002 - Սալոմե (Salomé )
  • 2004 - Յոթերորդ օրը (El séptimo día)
  • 2005 - Իբերիա (Iberia)
  • 2007 - Ֆադո (Fados)
  • 2008 - Արագոնի սիմֆոնիան (Sinfonía de Aragón) կարճամետրաժ ֆիլմ
  • 2009 - Ես Դոն Ժուանն եմ (I, Don Giovanni)
  • 2010 - Ֆլամինկո, ֆլամիկո (Flamenco, Flamenco)
  • 2015 - Արգենտինա (Zonda, folclore argentino)
  • 2016 - Խոտա (J: Beyond Flamenco)

Պարգևներ և նոմինացիաներԽմբագրել

  • Լավագույն ռեժիսոր, Բեռլին — «Որս» (1965).
  • Արծաթե արջ, Բեռլին-1968 — «Անանուխի կոկտեյլ սառույցով» (1967).
  • Prix L’Age d’Or «Աննան և գայլերը» ֆիլմի համար, որպես լավագույն ֆիլմ Արգենտինայի Կինեմատոգրաֆիայի ասոցիացիայի կողմից (la Asociación de Cronistas Cinematográficos), «Анна и волки» (1972)
  • Ժյուրիի հատուկ մրցանակ, Կանն-1974 թվական, «Զարմուհի Անխելիկան» ֆիլմի համար(1973 թվական). Առաջադրվել է Օսկարի լավագույն օտարալեզու ֆիլմի համար.
  • Ժյուրիի հատուկ մրցանակ, Կանն-1976 թվական, «Կերակրիր ագռավին» ֆիլմի համար (1975 թվական). Առաջադրվել է Օսկարի լավագույն օտարալեզու ֆիլմի համար — 1976: Ֆրանսիացի քննադատների մրցանակ (1976 թվական)։ Քննադատների մրցանակ Բրյուսելում (1977 թվական)։ Լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի (Ջերալդին Չապլին) Նյու Յորքի ժամանակագիրների ասոցիացիայի կողմից (la Asociación de Cronistas de Espectáculos) — 1978 թվական։
  • «Էլիզա, իմ կյանք» (1977 թվական)։ Մրցանակ դերասան Ֆերնանդո Ռեյին Կաննում-1977 թվական։ CEC մրցանակաբաշխության լավագույն ֆիլմ — 1978 թվական։
  • «Լրանում է մայրիկիս 100 ամյակը» (1979 թվական)։ Ժյուրիի հատուկ մրցանակ Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնում (1979 թվական)։ Առաջադրվել է Օսկարի լավագույն օտարալեզու ֆիլմի համար — 1979 թվական։ Լավագույն սցենար մրցանակ Չիկագոյի փառատոնում — 1979 թվական։ Քննադատների հատուկ մրցանակ Բրյուսելի փառատոնում — 1980 թվական.
  • «Արագ, արագ» (1980 թվական)։ «Ոսկե արջ» մրցանակ Բեռլինի 31-րդ միջազգային կինոփառատոնում, 1981 թվական:Հատուկ մրցանակ Սիդնեյի կինոփառատոնում, 1981 թվական։
  • Մրցանակ Премии «Գոյա» — 1990 թվական «Այ, Կարմելա» ֆիլմի համար։ Լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի գլխավոր դերի համար (Կարմեն Մաուրա), լավագույն դերասան գլխավոր դերի համար (Անդրես Պահարես), երկրորդ պլանի լավագույն դերասան (Գաբինո Դիեգո), Լավագույն ադապտացված սցենար (Կառլոս Սաուրա և Ռաֆայել Ասկոնա), Լավագույն պրոդյուսեր, լավագույն մոնտաժ, Mejor dirección artística, Բեմական հագուստների լավագույն ընտրություն, լավագույն գրիմ, լավագույն ձայն, լավագույն հատուկ էֆեկտներ։
  • Իսպանիայի կինոմատոգրաֆիայի «Ոսկե մեդալ» (la Academia de las Ciencias y las Artes Cinematográficas) — 1992 թվական.
  • Մեդալ la Orden de Artes y Letras Ֆրանսիա — 1993 թվական։
  • Título de Gran Oficial de la Orden del Mérito Իտալիա։
  • Doctor honoris causa por la Universidad de Zaragoza (1994 թվական)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. Карлос Саура, фотограф
  6. «Berlinale: 1966 Prize Winners»։ berlinale.de։ Վերցված է 2010-02-23 
  7. «Berlinale: 1968 Prize Winners»։ berlinale.de։ Վերցված է 2010-03-05 
  8. Silvia Calado: Carlos Saura, director of ‘Flamenco’ Interview: “I struggle to open up new and daring pathways for flamenco”. Archived December 28, 2014, at the Wayback Machine. Flamenco-World.com, May 2005. Retrieved 26 January 2014.

Արտաքին հղումներԽմբագրել