Կառլինո (իտալ.՝ Carlino), իտալական և մալթական ոսկե և արծաթե մետաղադրամների անվանում։ Կառլինոն տարածված էր Իտալիայի հարավում և հյուսիս-արևմուտքում, Պապական մարզում։ Այն առաջին անգամ հատվել է Նեապոլի թագավորությունում՝ Կառլ I Անժուացու իշխանության օրոք (1266-1282), որի անունով էլ ստացել է իր անվանումը։ Այն գոյություն է ունեցել որպես դրամական միավոր մինչև Իտալիայի միավորումը և իտալական լիրայի ներդրումը 1861 թվականին։

Կառլինո
Տեսակտարադրամ
ԵրկիրԻտալիա, Մալթա
Թողարկման սկիզբ1266
Թողարկման ավարտ1861
Արտադրված քանականհայտ
Դիմերես
Դիմերեսի նկարագրումՄարիամ Աստվածածին, Գաբրիել հրեշտակապետ
Դարձերես
Դարձերեսի նկարագրումՆեապոլի զինանշան
Անվանված էԿառլ I Անժուացի

Ոսկե կառլինո խմբագրել

 
Կառլ I Անժուացու կառլինոն

Առաջին անգամ հատվել է Նեապոլի թագավոր Կառլ I Անժուացու (1266-1282) օրոք, որի անունով էլ կոչվել է։ Մետաղադրամի դիմերեսըին պատկերված էին Մարիամ Աստվածածինն ու Գաբրիել հրեշտակապետը, որը նրան բարի լուր է բերում Հիսուս Քրիստոսի վերահաս ծննդի մասին։ Դարձերեսին պատկերված է պետության զինանշանը[1][2]։ Կառլ I և Կառլ II Անժուացիների կառլինոները իրենց պատկերի պատճառով կոչվում էին նաև ողջույն (սալյուտ)[1], սալյուտդոր կամ սալյուդոր[1]։

Հատվում էին նաև ½ կառլինո արժողությամբ ոսկյա մետաղադրամներ[1]։ Իրենց անվանական արժեքով առաջին կառլինոները համապատասխանում էին օգոստալիսին[1]։ Նրանց քաշը մոտ 4,4 գրամ էր[3]։ Երկար դադարից հետո ոսկե կառլինոյի թողարկումը շարունակվել է Սարդինիայի թագավորությունում Կառլ Էմմանուել III-ի (1730-1773)[4] և նրա իրավահաջորդ Վիկտոր Ամադեո III-ի[1] (1773-1796)[1] օրոք։ Ի տարբերություն միջնադարյան մետաղադրամների, դրանցում մաքուր ոսկու պարունակությունը հասնում էր 30 գ-ի[1]։

Արծաթե կառլինո խմբագրել

 
Կառլ II Անժուացու արծաթե կառլինոն

Նեապոլի Կառլ II Անժուացի թագավորի օրոք 1303 թվականին Տուրյան գրոշին կրկնօրինակելով թողարկվել է կես ոսկե տարի կամ 112 դուկատ արժեքով մետաղադրամ, որը կոչվում էր արծաթե կառլինո[1][5]։ Մետաղադրամի քաշը եղել է 958-րդ հարգի արծաթի 3,34 գրամ[1]։ Կառլինոն շատ նմանակներ ուներ, որոնցից մի քանիսը ունեցել են սեփական անուններ։ Այսպես, այն կառլինոն, որի դարձերեսին պատկերված էր շուշան, սկսեց կոչվել ջիլյատո, Ալֆոնս թագավորի կառլինոն՝ ալֆոնսինո, Ֆերդինանդինը՝ կորոնատո[6][5]։

Կառլինոն մնացել է Նեապոլի թագավորության արժույթը մինչև 1813 թվականը։ 18-րդ դարում պետության մետաղադրամային համակարգը ներառում էր հետևյալ դրամական միավորները[7].

10 գրանո անվանական արժեքով մետաղադրամները հատում էին Երկու Սիցիլիաների թագավորություն>ում[8], Պապական մարզում՝ մինչև 1860 թվականը։ Նրանց հարաբերակցությունն այլ դրամական միավորների հետ հետևյալն էր. 6 գրոսսո = 4 կառլինո = 3 ջուլիո = 3 պաոլո = 1 տեստոնե, 14 կառլինո = 1 պիաստր[9]։

Իտալական տարբեր պետություններից բացի, կառլինոն հատել են նաև Մալթայում՝ Մալթայի օրդենի օրոք։ Այս պետությունում այն հավասար էր 10 գրանոյի[10]։

Ծանոթագրութուններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «КАРЛИНО. Словарь нумизмата». www.numizm.ru. Վերցված է 2021 թ․ մայիսի 22-ին.
  2. «Salut d´or» (գերմաներեն). www.reppa.de. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  3. НС, 1980
  4. Krause 1701—1800, 2010
  5. 5,0 5,1 «Carlino» (գերմաներեն). www.reppa.de. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  6. НС, 1980, «Карлино»
  7. Cuhaj G., Michael T., Miller H. (2010). Standard Catalog of World Coins 1701—1800. 1344 p. Iola, WI: Krause Publications. էջեր 947. ISBN 1-4402-1364-X.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Cuhaj G., Michael T., Miller H. Standard Catalog of World Coins 1801—1900. — 6th edition. — Iola, WI: Krause Publications, 2009. — P. 825. — 1296 p. — ISBN 0-89689-940-3
  9. Krause 1701—1800, 2010, էջ 947
  10. Krause 1701—1800, 2010, էջ 1066

Գրականություն խմբագրել