Տուրյան գրոշ
Տուրյան գրոշ (ֆր.՝ Gros tournois), ֆրանսիական միջնադարյան արծաթե մետաղադրամ։ Նաև հանդիպում են «գրո տուրնուա»[1] և «տուրնոզա»[2] անվանումները։ Ֆրանսիայում հատվել են 1266-ից մինչև 1352 թվականները։ Տուրյան գրոշները լայն տարածում էին գտել և մեծ ազդեցություն ունեցան միջնադարյան Եվրոպայի դրամական շրջանառության վրա։ Անգլիայում, որպես տուրյան գրոշի նմանօրինակում, 1279 թվականին ստեղծվեց գրոուտը, 1300 թվականին Չեխիայում՝ պրահյան գրոշները, 1302 թվականին Նիդերլանդներում՝ գրոոտը: Ներքին Վեզերի շրջանի պետություններում (մասնավորապես Բրեմենում) գրոտենը սկզբնապես հանդիսանում էր հաշվարկային միավոր, որը հավասար էր գրո տուրնուաին։ Գրոտեն անվանական արժեքի նշումով մետաղադրամը առաջին անգամ հատվել է 1423 թվականին։
Ծագումը և շրջանառության պատմությունըԽմբագրել
Առաջին անգամ հատվել է 1266 թվականի օգոստոսի 15-ին Տուր քաղաքում, Լյուդովիկոս IX թագավորի կառավարման ժամանակ[3]: Տուրյան գրոշի նախատիպ են հանդիսանում Ակրա քաղաքի մետաղադրամները, որոնց հետ ֆրանսիական թագավորը ծանոթացել էր 7-րդ խաչակրաց արշավանքի ժամանակ[3]: Մետաղադրամի դիմերեսին պատկերված էր քաղաքի սիմվոլը (զանգակատուն կամ քաղաքային դարպասներ), շրջանակաձև գրություն «TURONUS CIVIS» և 12 լիլիաներ մետաղադրամի եզրագծով։ Դարձերեսի կենտրոնում տեղակայված է խաչ ներքին շրջանակաձև գրությամբ՝ սյուզերենի անունով, և արտաքին գրությամբ՝ «Benedictum sit nomen domini nostri Jesu Christi» (Օրհնյալ լինի մեր Աստծո՝ Հիսուս Քրիստոսի անունը)[1][4]: Մեկ 23-կարատանոց արծաթե ֆրանսիական մարկից (244,752 գր.) պետք է թողարկվեր 58 տուրյան գրոշ։ Այդպիսով տվյալ մետաղադրամը պարունակում էր 4,04 գրամ մաքուր արծաթ 4,22 գրամ ընդհանուր քաշի դեպքում[5]:
Տուրյան գրոշը հավասար էր 12 տուրյան դենյեի[1][4] կամ 1/20 լիվրայի[6]: Ֆիլիպ IV-ի ժամանակ (1285—1314 թթ) հատում էին մետաղադրամներ ½ և 1/3 տուրյան գրոշ արժողությամբ։ ½ և 1/3 տուրյան գրոշ անվանական արժեքով մետաղադրամները ստացան maille demie[fr] և maille tierce անվանումները համապատասխանաբար[1]: Նկարագրված ժամանակաշրջանում տուրյան գրոշի արժեքը բարձրացվեց մինչև 15 դենյե։ Ֆիլիպ IV-ի ժառանգների ժամանակ արծաթի պարունակությունը մետաղադրամում նվազում էր։ Ֆիլիպ V-ի ժամանակ (1316—1322 թթ) տվյալ հարգի արծաթից հատում էին 59 1/6 տվյալ դրամական միավորից (քաշը 4,137 գր.), Ֆիլիպ VI-ի ժամանակ (1328—1350)՝ - 60 (քաշը 4,08 գր.), Կարլ V-ի ժամանակ (1364—1380 թթ) - 96 (քաշը 2,55 գր.)[1]: Ֆիլիպ VI-ի ժամանակ Փարիզի դրամահատարանում կարգաբերվեց տուրյան գրոշներին համարժեք փարիզյան գրոշների թողարկումը։ 1352 թվականից սկսած անգլիացիների հետ պատերազմի ծախսերը փակելու նպատակով սկսեցին թողարկվել ցածր հարգի բիլոնային մետաղադրամներ, որոնք ստացան բլան անվանումը [1][7]:
Ազդեցությունը Եվրոպայի դրամական շրջանառության վրաԽմբագրել
Սկսելով տուրյան գրոշների հատումը՝ Ֆրանսիան հիմք դրեց խոշոր արծաթե մետաղադրամների տարածմանը, որոնց անհրաժեշտությունը թելադրված էր առևտրի զարգացմամբ[1]: Տվյալ մետաղադրամները պարունակում էին ավելի մեծ քանակի ազնիվ մետաղ այդ պահի դրությամբ տարածված իտալական «գրոսսո»-ների համեմատ, որոնց քաշը կազմում էր 3 գրամ[8]:
Սկզբնապես, արծաթի անբավարարության պատճառով, Միջին դարերում նոր մետաղադրամները վերաթողարկվում էին հին, մաշվածներից։ Վերաթողարկման գործընթացը զուգորդվում էր հարգի և քաշի թեկուզ և փոքր, բայց անընդհատ նվազմամբ։ Միջնադարյան արծաթե դենարիաի քաշը, որը գերմանական պետություններում ստացել էր «պֆենիգ[9] անվանումը, անընդհատ նվազում էր, միևնույն ժամանակ տրամագիծը մնում էր անփոփոխ: Մետաղադրամի շրջանակը դարձավ այնքան բարակ, որ դիմերեսի և դարձերեսի պատկերները ներթափանցում էին հակառակ կողմերում, այդպիսով խեղաթյուրելով միմյանց: Այդպիսի մետաղադրամները անվանում են կիսաբրակտեատ կամ «թեթև պֆենիգ»: Խաչակրաց արշանանքների սկզբից սկսած Եվրոպա սկսեցին մուտք գործել ազնիվ մետաղների մեծ քանակություններ։ Արծաթե դենարիաները դադարեցին բավարարել բուռն զարգացող առևտրի պահանջներին[10]: Այս ամենը նպաստեց լիաքաշ տուրյան գրոշների լայն տարածմանը և դրա բազմաթիվ նմանօրինակների առաջացմանը[11]:
Տուրյան գրոշի առաջին նմանակումները կենտրոնական Եվրոպայի երկրներում դարձան չեխական մետաղադրամները, որոնք սկսեցին հատվել Կուտնա Գորայի դրամահատարանում 1300 թվականին թագավոր Վացլավ II-ի ժամանակ և ստացան պրահյան գրոշներ անվանումը[11][12]: 1338 թվականին նման մետաղադրամներ սկսեցին թողարկվել Մեյսենում, իսկ հետո դրանց հատումը կարգավորվեց նաև այլ գերմանական քաղաքներում[13]: Տուրյան գրոշի գերմաներեն անվանումը՝ «grosus Turonus»[14] բերեց այլ նմանատիպ անունների առաջացմանը՝ «Turnosgroschen», «Turnose» և «Groschen»: «Տուրնոզա» անվանումը հանդիպում է ընդհուպ մինչև 17-րդ դարի երկրորդ կես[15]:
Անգլիայում, որպես տուրյան գրոշի նմանակում, 1279 թվականին հայտնվեց գրոուտը[16], Նիդերլանդներում՝ 1302 թվականին գրոոտը[17][18]: Ներքին Վեզերի շրջանի պետություններում (մասնավորապես Բրեմենում) գրոտենը սկզբնապես հանդիսանում էր միայն գրո տուրնուային համարժեք հաշվարկային միավոր։ Գրոտեն անվանման նշումով մետաղադրամներ առաջին անգամ հատվեցին 1423 թվականին[19][5][20]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 СН, 1993, «Гро турнуа»
- ↑ НС, 1980, «Грош
- ↑ 3,0 3,1 Munzkunde, 1978, էջ 242
- ↑ 4,0 4,1 НС, 1980, «Грош турский
- ↑ 5,0 5,1 Jungk, 1875, էջ 55
- ↑ СН, 1993, «Су»
- ↑ СН, 1993, «Блан»
- ↑ «Gros tournois» (գերմաներեն)։ www.reppa.de։ Վերցված է 2015-05-12
- ↑ СН, 1993, «Денарий»
- ↑ Махун, 2014, էջ 57
- ↑ 11,0 11,1 «Prager Groschen» (գերմաներեն)։ www.reppa.de։ Վերցված է 2015-05-12
- ↑ Helfferich K. Die geschichtliche Entwickelung der Münzsysteme. — Jahrbücher für Nationalökonomie und Statistik / Journal of Economics and Statistics. — 1895. — Vol. 9. — S. 801—828.
- ↑ «Meißner Groschen» (գերմաներեն)։ www.reppa.de։ Վերցված է 2015-05-12
- ↑ Michaelis G. Grundzüge der Geschichte des Münzwesens. — Berlin: Ernst Siegfried Mittler und Sohn, 1874. — S. 18—19. — 45 S.
- ↑ Feineis D. M. Sozialgeschichtliche und soziologische Untersuchungen zu Klingenberg und Röllfeld (16. bis 18. Jahrhundert)(գերմ.) // Würzburg Diözesan-Geschichtsblätter. — Т. 52. — Էջ 271—304.
- ↑ НС, 1980, «Гроут
- ↑ «Groot» (գերմաներեն)։ www.reppa.de։ Վերցված է 2015-05-12
- ↑ НС, 1980, «Гроот
- ↑ «Groten» (գերմաներեն)։ www.reppa.de։ Վերցված է 2014-12-20
- ↑ СН, 1993, «Гротен»
ԳրականությունԽմբագրել
- Зварич В.В. Нумизматический словарь. — 4-е изд.. — Львов: Высшая школа, 1980.
- Махун С. Г., Пядышев Д. А. Талер: от Сигизмунда Тирольского до эпохи Наполеоновских войн // Монета талер. История, стиль, легенды, искусство гравёров, портреты великих .... — К.: Украинская академия геральдики, товарного знака и логотипов, 2014. — 407 с. — ISBN 978-966-8153-84-6
- Фенглер Х., Гироу Г., Унгер В. Словарь нумизмата / Отв. ред. В. М. Потин. — 2-е изд., перераб. и доп.. — М.: Радио и связь, 1993. — ISBN 5-256-00317-8
- Jungk Hermann Die Bremischen Münzen. Münzen und Medaillen des Erzbisthums und der Stadt Bremen mit geschichtlicher Einleitung. — Bremen: Verlag von C. Ed. Müller, 1875.
- Gros tournois // Wörterbuch der Münzkunde / Wörterbuch der Münzkunde. — Berlin: J. Guttenberg Verlagsbuchhandlung, 1970. — P. 242. — 757 p.