Կապրայա (իտալ.՝ Capraia, լատ.՝ Capraria), կղզի Տոսկանյան կղզեխմբում, Իտալիա։ Կղզու վրա տեղակայված է Կապրայա Իզոլա կոմունան, որը վարչականորեն պատկանում է Լիվորնո գավառին։ Բնակչությունը կազմում է 398 մարդ (ըստ 2019 թվականի տվյալների)[1]։

Picto infobox map.png
Կապրայա Իզոլա
Capraia Isola

Երկիր Իտալիա
Ամենաբարձր կետը 447 մետր մ
Բնակչություն 386 մարդ (2004) մարդ
Բնակչության խտությունը 20 մարդ / կմ² մարդ/կմ2

Սուրբ Նիկողայոս Զմյուռնացին համարվում է քաղաքի հովանավորը։ Քաղաքի տոնը նշվում է դեկտեմբերի 6-ին։

ԱշխարհագրությունԽմբագրել

 
Կղզու քարտեզը

Կղզու անունը առաջացել է լատիներեն capra՝ այծ բառից։ Կապրայայի տարածքը 19 կմ քառ․ է, գտնվում է Կորսիկա կղզու հյուսիսային ծայրամասից 30 կմ արևելք, Կապո Բյանկո հրվանդանից բաժանված է Կորսիկական նեղուցով՝ Էլբա կղզուց 32 կմ հյուսիս-արևմուտք։ Ծագումով հրաբխային կղզի է, ամենաբարձր կետը 447 մետր է։ Կապրայան Տոսկանյան կղզեխմբի երրորդ խոշոր կղզին է և բոլոր կղզիներից ամենաարևմտյանը։

ՊատմությունԽմբագրել

1527 թվականին կղզին անցնում է Ջենովայի տիրապետությանը և լավ ամրապնդվում։ 1796 թվականին կարճ ժամանակահատվածում շրջափակված է եղել անգլիական ռազմածովային հրամանատար Հորացիո Նելսոն կողմից։

Ավելի ուշ կղզու վրա տեղակայված է եղել գյուղատնտեսական քրեակատարողական գաղութը, որը 1986 թվականին փակվել է։ Կղզու տարածքի մեծ մասը ներառված է Տոսկանյան արշիպելագի ազգային պարկի մեջ։

ՏնտեսությունԽմբագրել

Կղզու վրա զարգացած է գինու արտադրությունը և անձրուկների որսը։

Տեսարժան վայրերԽմբագրել

  • Սան Ջորջո ամրոց (San Giorgio, XV դար)
  • Սան Նիկոլա եկեղեցի (San Nicola)

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Statistiche demografiche ISTAT Archived 2019-07-24 at the Wayback Machine. - Popolazione residente al 30 giugno 2019.

Արտաքին հղումներԽմբագրել