Կապույտ մարբլ (անգլ.՝ The Blue Marble), Երկիր մոլորակի հայտնի լուսանկարը, որը արվել է 1972 թվականի դեկտեմբերի 7-ին «Ապոլոն 17» տիեզերանավի անձնակազմի կողմից՝ Երկրի մակերևույթից մոտավորապես 29 հազար կիլոմետր (18 հազար մղոն) հեռավորությունից[1]: Գտնվում է բաց տիրույթում, և, ինչպես ՆԱՍԱ-ի աշխատանքը, հանդիսանում է հանրության սեփականություն: Պատկերում է ամբողջովին լուսավորված Երկիրը (արևը գտնվում է տիեզերագնացի հետևում): Լուսանկարն օգտագործվել է բազմաթիվ ստեղծագործություններում տիեզերքից Երկիրը պատկերելու համար։

Picto infobox artiste.png
Կապույտ մարբլ
The Blue Marble.jpg
տեսակԼուսանկար
նկարիչԱպոլո 17
տարիդեկտեմբերի 7, 1972
The Blue Marble Վիքիպահեստում

ԼուսանկարԽմբագրել

1972 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 5։39 EST, տիեզերագնացների կողմից արված լուսանկարը բոլոր ժամանակների ամենատարածված լուսանկարներից է։ Տիեզերագնացների համար Երկիրն ուներ երկնագույն մարբլի (ապակե գունավոր գնդակի նման խաղալիք) չափ և տեսք, որտեղից էլ առաջացել է լուսանկարի անվանումը։

ՊատմությունԽմբագրել

Լուսանկարն արվել է «Ապոլոն 17»-ի մեկնարկից շուրջ 5 ժամ, 6 րոպե անց և շուրջ 1 ժամ 54 րոպե անց այն պահից, երբ տիեզերական սարքը լքել էր Երկրի ուղեծիրը և ուղղվել դեպի Լուսին։ Տիեզերանավը գործարկվել է 12:33 EST, ինչը նշանակում է, որ թռիչքի սկզբնական շրջանում Աֆրիկան ամբողջությամբ լուսավորված էր։ Անտարկտիդան ևս լուսավորված էր, քանի որ մոտենում էր ձմեռային արևադարձը։

Լուսանկարի վերին աջ մասում՝ Հնդկական օվկիանոսի վրա, տեսանելի է ցիկլոն: Լուսանկարն անելու օրվանից երկու օր առաջ՝ դեկտեմբերի 5-ին, Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում փոթորիկը դարձել է ջրհեղեղների և ուժեղ քամու պատճառ[2]:

ՆԱՍԱ-ում լուսանկարը պաշտոնապես նշված է հետևայալ կերպ՝ «AS17-148-22727» (ՆԱՍԱ-ի «AS17-148-22726» լուսանկարն արվել է «22727»-ից անմիջապես առաջ և գրեթե նույնական է եղել, այն նաև օգտագործվել է որպես ամբողջ Երկրի լուսանկար): Ի սկզբանե լուսանկարը շրջված է եղել. Հարավային բևեռը վերևում էր, Մադագասկարը՝ կենտրոնից մի փոքր ձախ, իսկ Աֆրիկան՝ նկարի աջ մասում: Այնուամենայնիվ, լուսանկարը վերադարձվել է սովորական դիրքին[3]:

Լուսանկարիչն օգտագործել է «Hasselblad»-ի 70 միլիմետրանոց տեսախցիկը՝ «Zeiss» 80 միլիմետրանոց օբյեկտիվով[4][5]։ ՆԱՍԱ-ն լուսանկարի հեղինակային իրավունքը պաշտոնապես վերագրել է «Ապոլոն-17»-ի ողջ անձնակազմին՝ Յուջին Սերնանին, Ռոնալդու Էվանսին և Հարիսոն «Ջեք» Շմիդտին՝ բոլոր նրանց, ում լուսանկարները թռիչքի ժամանակ արվել են «Hasselblad»-ի կողային տեսախցիկով։ Այնուամենայնիվ, թռիչքից հետո նյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ լուսանկարիչը Հարիսոն Շմիդտն էր[6]։

«Ապոլոն-17»-ը դեպի Լուսին վերջին ուղղորդված թռիչքն էր։ Այդ ժամանակվանից ի վեր՝ ոչ մի տիեզերագնաց Երկրից այնքան հեռու չի եղել, որպեսզի կարողանա այն ամբողջությամբ լուսանկարել, թեև առանց անձնակազմի բազմաթիվ թռիչքների ժամանակ արվել են Երկրի ամբողջական լուսանկարներ։

«Blue Marble»-ը ամբողջությամբ լուսավորված Երկրի առաջին հստակ լուսանկարը չէ․ 1967 թվականից ի վեր՝ նման լուսանկարներ արվել էին արբանյակների օգնությամբ։

Blue Marble 2012Խմբագրել

2012 թվականի հունվարի 25-ին ՆԱՍԱ-ն ստեղծել է Երկրի արևմտյան կիսագնդի բաղկացուցիչ պատկերը՝ «Blue Marble 2012» անվանումով։ Նկարը բազմաթիվ դիտումներ է ունեցել. առաջին շաբաթվա ընթացքում գրանցվել է ավելի քան 3,1 միլիոն այցելություն Flickr պատկերների հոսթինգում[7]։ 2012 թվականի փետրվարի 2-ին ՆԱՍԱ-ն թողարկել է ուղեկցող լուսանկար՝ ցույց տալով Արևելյան կիսագնդի՝ 2012 թվականի հունվարի 23-ի տվյալներից ստացված բաղկացուցիչ պատկերը[8]:

Նկարը կազմվել է 2012 թվականի հունվարի 4-ին «Suomi NPP» արբանյակից «Visible/Infrared Imager Radiometer Suite (VIIRS)» սարքի միջոցով ստացված տվյալներից: Տվյալները ձեռք են բերվել 8 ժամվա ընթացքում արբանյակի կատարած վեց պտույտներից[9]:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Scientific Visualization Studio (2002-11-21)։ «Apollo 17 30th Anniversary: Antarctica Zoom-out»։ NASA։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին (անգլ.)
  2. «History of Past Cyclones»։ Indian Meteorological Department։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-17-ին։ Վերցված է 2011-09-16 
  3. «Worth a thousand worlds»։ Geek Trivia (TechRepublic)։ 2005-12-06։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-29-ին։ Վերցված է 2007-06-23 
  4. Hasselblad
  5. NASA Mapping Sciences Branch Apollo 17 Index: 70 mm, 35 mm, and 16 mm Photographs. — 1974. — С. 88. PDF.
  6. «Apollo 17: The Blue Marble»։ ehartwell.com։ 2007-04-25։ Արխիվացված է օրիգինալից 2008-01-09-ին։ Վերցված է 2008-01-18 
  7. Most Amazing High Definition Image of Earth — Blue Marble … | Flickr
  8. NASA — VIIRS Eastern Hemisphere Image — Behind the Scenes
  9. Blue Marble, 2012 | NASA

Արտաքին հղումներԽմբագրել