«Կապույտ ալիք» (անգլ.՝ Blue Crush), 2002 թվականի ամերիկյան սպորտային ֆիլմ, որի ռեժիսորը Ջոն Ստոկվելն է։ Ֆիլմը նկարահանվել է Հավայան կղզիներում և նվիրված է սերֆինգին, հիմնված է Սյուզեն Օռլեանի՝ Outside ամսագրի համար գրված հոդվածի վրա[7]։

Կապույտ ալիք
անգլ.՝ Blue Crush
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ անչափահասների համար, պատմություն հասունացման մասին, սպորտային ֆիլմ, դրամա, ռոմանտիկ կատակերգություն և ռոմանտիկ ֆիլմ
Թվականօգոստոսի 8, 2002[1] և օգոստոսի 7, 2003[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Սթոքվել[3][4][5][…]
ՊրոդյուսերԲրայան Գրեյզեր
Սցենարի հեղինակԼիզի Ուայս, Ջոն Սթոքվել և Սյուզան Օրլեան[1]
ԴերակատարներՔեյթ Բոսուորթ[4][6][5][…], Միշել Ռոդրիգես[4][6][5][…], Մեթյու Դևիս[4][6][5][…], Սանո Լեյք[6], Միկա Բուրեմ[4][6][5], Բրյուս Այրոնս[6], Կոկո Հո[6], Ֆեյզոն Լավ[6], Ֆրեդերիկ Պատաչիա, Քիլա Քեննելլի[6], Լեյն Բիչլի[6], Մեգան Աբուդո[6], Ռոշել Բալլարդ[6], Թոմ Քերոլ[6], Ֆիջի, Սեյջ Էրիքսոն և Ջեյմի Օ'Բրայան
ՕպերատորԴևիդ Հինինգս
ԵրաժշտությունՓոլ Հասլինգեր
ՄոնտաժԷմմա Է․ Հիքոքս
Պատմվածքի վայրՀավայի
ԿինոընկերությունImagine Entertainment
Տևողություն104 րոպե
Պաշտոնական կայքէջ

2011 թվականին դուրս է եկել շարունակությունը՝ «Կապույտ ալիք 2»ը։

Սյուժե

խմբագրել

Էնն Մարիան ապրում է Հավայան կղզիներում, նա հայր չունի, իսկ մայրը իր երկրպագուի հետ փախել է Լաս Վեգաս։ Մարին տուն է վարձում, որտեղ ապրում է իր երկու ընկերուհիների՝ Իդենի ու Լինոյի, ինչպես նաև փոքրիկ քրոջ՝ Պենիի հետ։ Ընկերուհիները հավաքարար են աշխատում մեծ հյուրանոցում, իսկ Պեննին սովորում է դպրոցում։ Մարիան հաճախ է հակասություններ ունենում քրոջ հետ։ Պենին չի ենթարկվում նրան և կարծում է, որ մայրը իրենց լքել է Մարիի պատճառով։ Աղջիկները սիրում են սերֆինգ։ Էնն Մարիան նույնիսկ փորձել է զբաղվել պրոֆեսիոնալ սերֆինգով, սակայն մի քանի տարի առաջ մրցույթների ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով նա վնասվածք էր ստացել՝ գլխով հարվածվելով ստորջրյա քարերին և դադարեցրել էր նոր սկսած կարիերան։ Իդենը փորձում է աջակցել ընկերուհուն և ստիպում է նրան շարունակել մարզումները, որպեսզի վերադառնա պրոֆեսիոնալ սերֆինգ։ Մարին իրեն անվստահ է զգում, նրան հետևում են նախկինում ունեցած ձախողման մտքերը։ Այնուամենայնիվ նա կանանց սերֆինգի առաջիկա մրցույթին մասնակցելու հրավեր է ստանում։ Նրա համար դա իր մասին հայտարարելու և իր վրա հովանավորների ուշադրությունը գրավելու հնարավորություն է։

Մի անգամ աղջիկների աշխատած հյուրանոցում բնակություն են հաստատում ֆուտբոլիստներ, որոնք արձակուրդներն անցկացնում են կղզիներում։ Էնն Մարիայի ուշադրությունը գրավում է մի համակրելի ֆուտբոլիստ։ Ավելի ուշ Մեթը նրան գտնում է լողափին և խնդրում իրեն սերֆինգ սովորեցնել։ Մարին համաձայնվում է, քանի որ ֆինանսական դժվարություններ ուներ՝ կապաված հյուրանոցից հեռացման հետ։ Մեթը լավ էր վճարում, նաև իր ընկերներին էր բերում սերֆինգ սովորելու։ Մերին մտերմանում է նրա հետ։ Հասնում է այնտեղ, որ աղջիկը ողջ ազատ ժամանակը անցկացնում է նրա սենյակում։ Գործերի նման ընթացքը բարկացնում է Իդենին, քանի որ նա կարծում էր, որ մինչև մրցույթները մնացած ժամանակը պետք է ծախսել նրան պատրասվելու և ոչ թե հարուստ եկվոր տղաների վրա։ Ավանդական հավայական խնջույքի ժամանակ, որն անցկացվում էր հյուրանոցում, Մարին լսում է, թե ինչպես են իր մասին բամբասում ընկերուհիները և մյուս ֆուտբոլիստների կանայք։ Նա ընկնում է հուսահատության մեջ, քանի որ չգիտեր ինչ անել։ Նա կտոր-կտոր էր լինում հարաբերությունների միջև, որոնք ոչնչի չեն հանգեցնի և կավարտվեն սպորտսմենների արձակուրդի հետ և սերֆինգի մրցույթների, որոնց նա չի ուզում մասնակցել և վախենում է։

Հասնում է մրցույթի օրը, որոնք անցկացվում են Օահուի հյուսիսային ափին, որտեղ սերֆերներին սպասվում է դիմակայել հսկայական 6 մետրանոց ալիքներին։ Էննի Մարիան ամեն դեպքում մասնակցում է մրցույթին, բայց իրեն շատ անվստահ է պահում ջրի վրա և բաց է թողնում շատ լավ ալիքներ։ Մի ալիք ամեն դեպքում նա որոշում է նվաճել, բայց չի կարողանում ամեն ինչ լավ անել և ընկնում է տախտակից։ Հետո երկար ժամանակ չի կարողանում դուրս գալ ջրից մեծ ալիքների պատճառով, որոնք մեկը մյուսի հետևից ծածկում են նրան։ Այնուամենայնիվ հավաքած միավորները նրան բավականացնում են հաջորդ փուլ անցնելու համար։ Այդտեղ նույնպես նա շատ անվստահ է գործում։ Հասնելով այն բանին, որ նրան սկսում են խրախուսել իր մրցակիցները։ Էնն Մարիան անհաջող նվաճում է մի ալիք, սակայն նրա երկրորդ փորձը դառնում է իդեալական։ Հավաքած միավորները չեն բավականացնում, որ նա շարունակի մրցույթը, բայց, չնայած դրան, նրա վրա ուշադրություն են դարձնում հավանավորները և հրավիրում են թիմ։ Մարիայի նկարը նաև հայտնվում է սերֆինգի մասին ամսագրի շապիկին։

Դերերում

խմբագրել
  • Քեյթ Բոսուորթ- Էնն Մարի Չեդվիկ
  • Մեթյու Դևիս - Մեթ Տոլման
  • Միշել Ռոդրիգես - Իդեն
  • Սանո Լեյկ - Լինա
  • Միկա Բուրեմ - Պեննի չեդվիկ
  • Ֆեյզն Լավ - Լեսլի
  • Բազմաթիվ իսկական սերֆերներ մասնակցել են ֆիլմում իրենց դերում․ Կիլա Կենելլի, Կորոլ Էնն Ֆիլիպս, Կոկո Խո, Ռոշել Բալարդ, Լեյն Բիչլի, Մեգան Աբուդո, Թոմ Կերրոլ, Բրյուս Այրոնս, Մակուա Ռոտման։

Երաժշտություն

խմբագրել

Ֆիլմի երաժշտությունը լույս է ընծայվել 2002 թվականի օգոստոսի 16-ին Virgin Records-ում[8][9].

Music from the Motion Picture Blue Crush (2002)
# ԱնվանումԿատարող Տևողություն
1. «If I Could Fall In Love»  Lenny Kravitz 4:23
2. «Rock Star» (Jason Nevins Remix Edit)N.E.R.D 3:50
3. «Party Hard»  Beenie Man 4:00
4. «Cruel Summer» (Blestenation Mix)Blestenation 5:13
5. «Big Love»  Chicken Josh Debear 3:48
6. «Daybreaker»  Beth Orton 3:54
7. «Everybody Got Their Something»  Nikka Costa 4:22
8. «Front 2 Back» (Fatboy Slim Remix)Playgroup 3:53
9. «And Be Loved»  Damian Marley 3:02
10. «Destiny»  Zero 7 5:40
11. «Firesuite»  Doves 4:37
47:09

Կարծիքներ

խմբագրել

Ֆիլմի նկարահանման վրա ծախսվել է 25մլն դոլլար, ԱՄՆ-ում վարձակալությունից աշխատել է 40 մլն դոլլար և ևս 10 մլն դոլլար ողջ աշխարհում[10]։ Դրանով հանդերձ ֆիլմը ստացել է խառը արձագանքներ քննադատներից։ Rotten Tomatoes կայքում նրա վարկանիշը 61% է՝ 140 կարծիքների հիման վրա[11]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 61 բալ 100-ից՝ 33 քննադատների կարծիքների հիման վրա[12].

Ռոջեր Էբերթը ֆիլմին տվել է երեք աստղ՝ սյուժեն հանեմատելով «Շաբաթ երեկոյան տենդ»[13] ֆիլմի հետ։ Rolling Stone ամսագիրը ֆիլմին դրել է 4 աստղ։ Ինչպես նաև ամսագրում առանձնացրել էին սերֆինգի գրավիչ կադրեր[14]։ The A.V. Club ամսագրում նաև ուշադրություն էին դարձրել սերֆինգի տեսարանների վրա[15]։ The New York Times հայտնել է չեզոք կարծիք և այն դասել «Հասիր հաջողության» և «Չառլիի հրեշտակները» ֆիլմերի շարքին[16]։ Ավստրալիական Urban Cinefile կայքը նշում է, որ այս ֆիլմը նման չէ սովորական լողափային ֆիլմերին և ավելի թարմ է նայվում։ Կայքի կարծիքով սա միայն ֆիլմ չէ ամառվա և անվերջ զվարճանքների մասին, այլ կանացի ինքնորոշման վերաբերյալ դրակամ հղում է պարունակում[17]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://www.imdb.com/title/tt0300532/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.adorocinema.com/filmes/filme-44863/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=44863.html
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 http://www.imdb.com/title/tt0300532/fullcredits
  7. Life’s Swell | Outside Online
  8. Various — Blue Crush — The Original Motion Picture Soundtrack (CD) at Discogs
  9. Blue Crush (The Original Motion Picture Soundtrack) de Varios Artistas en Apple Music
  10. Blue Crush (2002) — Box Office Mojo
  11. Blue Crush (2002) — Rotten Tomatoes
  12. Blue Crush Reviews — Metacritic
  13. Blue Crush Movie Review & Film Summary (2002) | Roger Ebert
  14. Blue Crush — Rolling Stone(չաշխատող հղում)
  15. «Blue Crush». Արխիվացված է օրիգինալից 2019-11-03-ին. Վերցված է 2018-10-07-ին.
  16. FILM REVIEW; Riding the Perfect Wave Into a Hawaii Sunset — The New York Times
  17. «Urban Cinefile BLUE CRUSH». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել