Բացել գլխավոր ցանկը

Քեթրին Էնն «Քեյթ» Բոսուորթ (անգլ.՝ Catherine Ann "Kate" Bosworth, հունվարի 2, 1983(1983-01-02)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել։

Քեյթ Բոսուորթ
Kate Bosworth 5, 2012.jpg
Ծնվել էհունվարի 2, 1983(1983-01-02)[1][2] (36 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
ԿրթությունՓրինսթոնի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնբուդդայականություն
Այլ անուն(ներ)Քեթրին Էնն «Քեյթ» Բոսուորթ
Catherine Ann "Kate" Bosworth
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և մոդել
Ակտիվ շրջան1997 - այժմ
Ընտրանի«Սեքսի կանոններ», «Ռազմիկի ուղին»
Ամուսին(ներ)Michael Polish? և Matt Czuchry?

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Քեյթ Բոսուորթը ծնվել է 1983 թվականի հունվարի 2-ին Լոս Անջելեսում։ Քեյթը միակ երեխան է տնային տնտեսուհի Պատրիսիա Պոտերի և «Talbots» խանութների ցանցի ղեկավարներից մեկի՝ Հել Բոսուորթի ընտանիքում։ Քեյթն ունի բնածին սեկտորային հետերոքրոմիա՝ ձախ աչքը երկնագույն է. իսկ աջը՝ կիսով չափ շագանակագույն։

Մանկության տարիներին Քեյթը երազում էր դառնալ պրոֆեսիոնալ ձիավարուհի։ 14 տարեկան հասակում նա արժանանում է ձիավարության չեմպիոնական տիտղոսի։ Բոսուորթը ուսումնասիրել է ֆրանսերեն լեզու «Cohasset High School» դպրոցում, որտեղ նաև մասնակցել է դպրոցի ֆուտբոլային թիմում և լաքրոսի թիմում։

Բոսուորթի դերասանական կարիերան սկսվել է 1998 թվականին, Ռոբերտ Ռեդֆորդի «Ձիեր հմայողը» ֆիլմում։ Ֆիլմի պրոդյուսերները փնտրում էին դերասանուհի, ով կարողանում էր ձիավարել և նա ստանում է այդ դերը։

2008 թվականի հունվարին Քեյթ Բոսուորթը դառնում է «Calvin Klein Inc»-ի նոր դեմքը։

2010 թվականին Բոսուորթը, ոճաբանուհի Շեր Քոուլթերի հետ համագործակցությամբ, թողարկում է «JewelMint» ոսկերչական զարդերի նոր գիծ, հանդես գալով որպես նրա դիզայներ[3]։

Անձնականի կյանքԽմբագրել

2000 թվականի վերջին Սոսուորթը ընդունվում է Պրիստոնի համալսարան, սակայն հետագայում, ուսուցման մեջ զգալի ընդմիջումների պատճառով, հեռացվում է համալսարանից[4]։ Նա հանդիսանում է «Appalachia Service Project» կամավորական կազմակերպության անդամ[5]։

2002 թվականի վերջից Բոսուորթը հանդիպում էր դերասան Օռլանդո Բլումի հետ։ 2006 թվականին նրանք բաժանվում են[6][7]։ Այնուհետև, սկսած 2006 թվականի սեպտեմբերից, դերասանուհին հանդիպում էր բրիտանացի մոդել և երաժիշտ Ջեյմս Ռուսսոյի հետ, նրանից հետո, երբ նրանք հանդիպում են Մարկ Ջեյկոբսի մոտ երեկույթից հետո[8]։ Նրա համար Ռուսսոն գրում է «To Make You Mine» երգը[9]։

Նաև Բոսուորթը հանդիպել է դերասան Ալեքսանդր Սկարսգորդի հետ (2009-2011 թվականներ)[10]։

2011 թվականի հուլիսից հանդիպում է ռեժիսոր Մայքլ Պոլիշի հետ[11]։ 2012 թվականի օգոստոսին զույգը հայտարարում է իրենց նշանադրության մասին[12]։ 2013 թվականի օգոստոսի 31-ին զույգը ամուսնանում է Ռոկ Կրիկ ռանչոյում, Ֆիլիպսբուրգ, Մոնտանա նահանգ[13]։

Քեյթն ասում է, որ չնայած ձիասպորտը իր հոբբին է, սակայն նա չի կարող նրանով զբաղվել, քանի որ գոյություն ունի վնասվածք ստանալու ռիսկ, որը կխանգարի նրա դերասանական կարիերային։

ՖիլմագրությունԽմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998 Ձիեր հմայողը The Horse Whisperer Ջուդիթ
2000 Երիտասարդ ամերիկացիներ Young Americans Բելա Բենքս
2000 Տիտանների հիշողությունները Remember the Titans Էմմա Հոյտ
2000 Նոր ժամանածները The Newcomers Քորթնի Դոչերտի
2002 Երկնագույն ալիք Blue Crush Էմմ Մարի Չեդվիկ
2002 Սեքսի կանոնները The Rules of Attraction Կելլի
2003 Վոնդերլենդ Wonderland Դաուն Շիլլեր
2003 Առավելագույն սիրտ Advantage Hart Տրինիթի Մոնտաժ
2004 Ժամադրություն աստղի հետ Win a Date with Tad Hamilton! Ռոզալի Ֆաթչ
2004 Ծովի մոտ Beyond the Sea Սանդրա Դի
2005 Բառախաղ Bee Season Չալի
2006 Սուպերմենի վերադարձը Superman Returns Լոիս Լեյն
2006 Սուպերմենի վերադարձը (համակարգչային խաղ) Superman Returns Լոիս Լեյն
2007 Աղջիկն այգում The Girl In The Park Լուիզա
2008 Քսանմեկ 21 Ջիլ
2010 Մահացու անկողին Death Bed Subtext դուստր
2010 CR: Superman Returns (համակարգչային խաղ) CR: Superman Returns Լոիս Լեյն
2010 Հիմարները Idiots Մեգի
2010 Ռազմիկի ուղին The Warrior's Way Լինն
2011 Բարի գիշեր, Լունա Little Birds Բոնի Միլլեր
2011 Ազգականներ Another Happy Day Էլիս
2011 Լավագույն ընկերներ և երեխա L!fe Happens Դինա
2011 Ծղոտե շներ Straw Dogs Էմի Սամներ
2012 Մահվան կղզի Black Rock Սառա
2012 Երբ մենք այստեղ էինք And While We Were Here Ջեյն
2013 Բիգ Սյուր Big Sur Բիլլի
2013 Վերջին արգելք Homefront Կեսի Բոդին Կլում
2013 Ֆիլմ 43 Movie 43 Առլին
2014 Դեռևս Էլիս Still Alice Աննա Հաուլենդ Ջոնս
2014 Ամնեզիայով տառապողը Amnesiac կին
2015-2016 Առավել քան արվեստ The Art of More Ռոքսանա Ուիթմեն
2015 Մինչ արթնանալը Before I Wake Ջեսսի
2015 90 րոպե երկնքում 90 Minutes in Heaven Եվա պայպեր
2015 Կյանքի շեմին Life on the Line Բեյլի
2015 Արագություն։ Ավտոբուս 657 Heist Սիդնի

Ճանաչում և մրցանակներԽմբագրել

  • 2005 թվականին 38-րդ տեղն է զբաղեցնում «Maxim» ամսագրի «2005 թվականի թեժ 100-յակ» (անգլ.՝ «Hot 100 of 2005») ցուցակում և 60-րդ տեղը «FHM» ամսագրի «2005 թվականի Աշխարհի 100 սեքսույալ կանայք» («100 Sexiest Women in the World 2005») ցուցակում։
  • 2006 թվականին 8-րդ տեղն է զբաղեցնում «Maxim» ամսագրի «2006 թվականի թեժ 100-յակ» (անգլ.՝ «Hot 100 of 2006») ցուցակում և 69-րդ տեղը «FHM» ամսագրի «2006 թվականի Աշխարհի 100 սեքսուալ կանայք» («100 Sexiest Women in the World 2006») ցուցակում։
  • 2008 թվականին 76-րդ տեղն է զբաղեցնում «Maxim» ամսագրի «2008 թվականի թեժ 100-յակ» (անգլ.՝ «Hot 100 of 2008») ցուցակում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #137014007 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. Линия украшений Кейт Босуорт
  4. Coogan Anna (2008-07-24)։ «On the cover: Kate Bosworth»։ Herald։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-05-ին։ Վերցված է 2008-07-29 
  5. «Kate Bosworth Biography»։ Celebrity Elle։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-15-ին։ Վերցված է 2008-07-29 
  6. «Love At First Sight For Bloom»։ ContactMusic։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-05-ին։ Վերցված է July 6, 2006 
  7. «Orlando Bloom, Kate Bosworth Split Up»։ People։ 2005-01-31։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-05-ին։ Վերցված է 2008-07-29 
  8. «Kate Bosworh Profile»։ E! Online։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-09-ին։ Վերցված է 2008-07-29 
  9. «Musicians: James Rousseau»։ BBC։ 2008-01-17։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-05-ին։ Վերցված է 2008-07-29 
  10. Alexander Skarsgard and Kate Bosworth Split : People.com
  11. Кейт Босуорт и Майкл Полиш: простые семейные радости
  12. «Kate Bosworth, Michael Polish Engaged!» (անգլերեն)։ UsWeekly Online։ 2012-08-08։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-21-ին։ Վերցված է 2012-10-09 
  13. «Kate Bosworth: Married to Michael Polish!» 

Արտաքին հղումներԽմբագրել