Եմելյան Պուգաչով
Պուգաչով Եմելյան Իվանովիչ (1742[1][2][3][…], Պուգաչյովսկայա (ստանիցա, Կոտելնիկովսկի շրջան), Bakhmut Province, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 10 (21), 1775[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[4]), ուրալյան կազակական զորագնդի ատաման, Ռուսաստանի գյուղացիական ապստամբության առաջնորդ։
Եմելյան Պուգաչով ռուս.՝ Емельян Иванович Пугачёв | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1742[1][2][3][…] |
Ծննդավայր | Պուգաչյովսկայա (ստանիցա, Կոտելնիկովսկի շրջան), Bakhmut Province, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 10 (21), 1775[1] |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | ուղղափառություն |
Մասնագիտություն | հեղափոխական, ռազմական գործիչ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Ustinya Kuznetsova? և Sofia Pugacheva? |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Դոնի կազակի ընտանիքում։ Ծառայել է ցարական բանակում։ Մասնակցել է Յոթնամյա պատերազմին (1756-1763), 1768-1770 թվականներին՝ ռուս-թուրքական պատերազմին։ Խուսափելով զինվորական ծառայությունից՝ 1771 թվականից թաքնվել է տարբեր գյուղերում (Դոն, Հյուսիսային Կովկաս, Ուկրաինա)։ 1772 թվականին տեղեկանալով յաիկյան կազակների ապստամբությունը ճնշելու մասին, սկսել է համոզել կազակներին փախչել դեպի ազատ հողեր։
Մի քանի անգամ ձերբակալվել է, բայց փախել կալանքից։ Իրեն հռչակելով Պյոտր Գ կայսր՝ 1773 թվականի սեպտեմբերին Պուգաչովյան կազակների նոր ապստամբություն է բարձրացրել՝ հույս դնելով գյուղացիների աջակցության վրա։ Պուգաչովի հայացքները ապստամբության վերջնական նպատակի վերաբերյալ «գեղջկական ցարի» գլխավորությամբ գյուղացիական-կազակային պետություն ստեղծելու հնարավորության մասին ժողովրդի միամիտ պատկերացումներից այն կողմ չէին անցնում։ Ապստամբության ընթացքում դրսևորվել են Պուգաչովի անսահման եռանդը, կազմակերպչական ընդունակությունները, բնատուր խելքը, խիզախությունը, զորավարի տաղանդը։
1774 թվականին Պուգաչովը դավադրաբար ձերբակալվել է, ուղարկվել Մոսկվա, որտեղ Սենատի վճռով (հաստատել էր Եկատերինա Բ), իր չորս ընկերների հետ, 1775 թվականի հունվարի 10-ին մահապատժի է ենթարկվել։ Պուգաչովի ընտանիքի անդամները ցմահ աքսորվել են Կեկսհոլմ (այժմ՝ Պրիոզյորսկի շրջան)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Yemelyan Ivanovich Pugachev
- ↑ 3,0 3,1 Czech National Authority Database
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118742922 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |