Կանա Նիշինո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կանա Նիշինո (մարտի 18, 1989, Մացուսակա, Միե, Ճապոնիա), J-Pop երգչուհի, բառերի հեղինակ՝ ստորագրվելով SME Records' Newcome Inc-ի հետ։ Նրա առաջին ելույթն եղել է 2008 թվականի փետրվարի 20-ին, "I" երգով։ CNN-ը ասում էր, որ նա ամենահայտնի երգչուհին է Շիբույայում և Տոկիոյում։
Կանա Նիշինո ճապ.՝ 西野カナ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 18, 1989 (34 տարեկան) |
Ծննդավայր | Մացուսակա, Միե, Ճապոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ճապոներեն |
Երկեր | Love One.?, To Love?, Love Place? և Just Love? |
Մասնագիտություն | երգչուհի, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող և ստուդիական երաժիշտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | nishinokana.com |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Վաղ կյանք(1989-2007) և վաղ կարիերա (2008-2010) խմբագրել
Նիշինոն սովորել է անգլերեն դեռ վաղ ժամանակներից և մեկնել է Ամերիկա երկու անգամ։ Նա հետաքրքրված էր տարբեր ժանրերի երաժշտությամբ` այդ թվում հիփ-հոփով, R&B-ով, բայց նաև նա սիրում էր Ճապոնական գրականություն և սկսեց երգել Ճապոնական ժողովրդական երգեր։ Նրա երազանքը՝ դառնալ երգչուհի սկսվել էր արդեն դպրոցական տարիներից։ Երբ նա 16 տարեկան էր, նրա մայրը իր դեմո երգերից մեկը գաղտնիորեն ուղարկել է Miss Phoenix Audition, և Կանան գնահատվել է որպես լավագույն երգչուհի 40,000 դիմողներից։ Մեկ տարի անց՝ 2006 թվականին, նա երգեց SME Records-ում։ 2007 թվականին պատրաստվելով դառնալ երգչուհի, սկսում է սովորել Անգլիական գրականություն քոլեջում։ Այդ տարիներին նա հանդիպում է Ավստրալիական Nervo դուետին, ովքեր առաջաչկեցին Նիշինոյին "I Don't Wanna Know" եգը, որպեսզի նա այն օգտագործի իր երաժշտական ծրագրում։ Նիշինոն վերագրեց երգի բառերը՝ դարձնելով ճապոներեն և անվանեց "I"։ 2007 թվականի դեկտեմբերին բացվեց նրա պաշտոնական կայքը և այդ ժամանակներից առաջադեմ "*I*~Merry Christmas ver.~ " հասանելի է արպես թվային ներբռման մի քանի կայքեր, ընդգրկված Մորան։ Հետաքրքիր է, "I Don't Wanna Know" եգի իսկական օրինակը հասանելի է եղել արպես թվային ներբռնում Ամերիկայի iTunes կայքում Նոր Տարուց հետո։ Ֆիզիկական տարբերակը (սկավառակը) արձակվել է երկու ամիս անց՝ 2008 թվականի փետրվարի 20-ին։ Նիշինոյի երկրորդ սինգլը կոչվեց "Glowly Days"։ նրա երրորդ սինգլը՝ "Style", օգտագործվեց Soul Eater անիմե սերիալի ավարտում և իր չորրորդ սինգլը՝ "Make up", օգտագործվեց ONA-ում (օրիգինալ ինտերնետային անիմացիա) և Bootleg փոքրիկ սերիալում՝ "Kirari"։ Իր առաջին չորս սինգլներից հետո նրա երաժշտությունև ավելի շատ ընկավ R&B ոճի մեջ։ Նրա հինգերորդ սինգլը՝ "Tōkutemo feat. Wise", արձակվել է 2009 թվականի մարտի 11-ին։ Ֆիզիկական CD-ն արձակվել է 2009 թվականի մարտի 18-ին։ Դա իր առաջին սինգլ է մտել Ճապոնիայի լավագույն 50-ը՝ Oricon սինգլների աղյուսակ։ "Aenakutemo feat. Kana Nishino" սինգլը զբաղեցրել է իններորդ տեղը RIAJ Digital Track Chart-ում։ Նիշինոն իր վեցերորդ սինգլը՝ "Kini ni Aitaku Naru Kara"-ն արձակել է 2009 թվականի հունիսի 3-ին։ Սինգլը համար 14-ն էր Oricon շաբաթական սինգլերի աղյուսակում, լինլով երգչուհու լավագույն երգը։ Թվային տարբերակը (mp3) առաջին անգամ զբաղեցրել է RIAJ Digital Track Chart-ի 5-րդ տեղը։ Նրա Love One. ալբոմը լույս տեսավ 2009 թվականի հունիսի 24-ին, որի վեց սինգլները առանձնահատկություններ էին, դրանք են. "doll" (թրեք 3), "Girlfriend" (թրեք 4), "Kimi no Koe o feat. Verbal (M-Flo)" (թրեք 5), "Life goes on..." (թրեք 7), and "candy" (թրեք 9). "Kimi no Koe o"-ն արժանացավ RIAJ Digital Track Chart-ի 5-րդ տեղին։ Նիշինոն արձակեց իր յոթերորդ սինգլը՝ "Motto..."-ն։ Նրա ֆիզիկական րինգտոնը սկեց ներբռնվել հոկտեմբերի 14-ից, իսկ CD-ն արձակվեց 2009 թվականի հոկտեմբերի 21-ին։ Երգը արժանացավ RIAJ Digital Track Chart-ի առաջին տեղին։ Նա արձակեց "Dear.../Maybe" սինգլը՝ 2009 թվականի դեկտեմբերի 2-ին։ Եվս երկու սինգլ արձակելուց հետո՝ "Best Friend" և "Aitakute Aitakute", նա արձակում է իր յոթերորդ ալբոմը՝ To Love, 2010 թվականի հունիսի 23-ին։ 2010 թվականի օգոստոսի 4-ին, Կանա Նիշինոն արձակեց իր տասնմեկերորդ սինգլը՝ "If"։ Այս երգը օգտագործվեց "Naruto Shippuden 4: The Lost Tower" անիմե ֆիլմի որպես ավարտական երգ։ Սինգլը արժանացավ Oricon սինգլների աղյուսակի հինգերորդ տեղին և վաճառվեց 85,000-ից ավել կրկնօրինակ։ Նրա տասներկուերորդ սինգլը՝ "Kimi tte"-ն արձակվեց 2010 թվականի նոյեմբերի 3-ին։
Մրցանակներ խմբագրել
MTV Վիդեո Երաժշտական Մրցանակներ Ճապոնիա խմբագրել
Տարեթիվ | Պարգևատրվող Գործը | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|
2010 | Motto... | Ամենահայտնի Կարաոկե Երգ | Հաղթանակ |
2011 | Kimi tte to Love |
Լավագույն Փոփ Վիդեո ; Ամենահայտնի Կարաոկե Երգ Լավագույն Ալբոմ |
Առաջադրվել Հաղթանակ |
2012 | Tatoe Donna Ni... | Լավագույն Կին Արտիստ Վիդեո | Առաջադրվել |
2013 | Always | Լավագույն Կին Արտիստ Վիդեո | Հաղթանակ |
Ճապոնական Ձայնագրությունների Մրցանակներ խմբագրել
Տարեթիվ | Պարգևատրվող Գործը | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|
2010 | to Love | Գերազանց Ալբոմ | Հաղթանակ |
2011 | Esperanza | Գերազանց Գործ | Հաղթանակ |
2012 | GO FOR IT!! Love Place |
Գերազանց Գործ Գերազանց Ալբոմ |
Հաղթանակ Հաղթանակ |
2013 | Sayonara | Գերազանց Գործ | Հաղթանակ |
Ճապոնական Կապելային Մրցանակներ խմբագրել
Տարեթիվ | Պարգևատրվող Գործը | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|
2010 | Kimi tte | Լավագույն Կատարում | Հաղթանակ |
2011 | Watashitachi | Լավագույն Կատարում | Հաղթանակ |
2012 | Tatoe Donna ni... | Լավագույն Կատարում | Հաղթանակ |
2013 | Sayonara | Լավագույն Կատարում | Հաղթանակ |
Ճապոնական Ոսկե Սկավառակ Մրցանակ խմբագրել
Տարեթիվ | Պարգևատրվող Գործը | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|
2010 | to Love Aitakute Aitakute if ; Best Friend |
Լավագույն 5 Ալբոմները Ամենաշատ Բեռնված Երգ Թոփ-5 Բեռնված Երգեր |
Հաղթանակ |
2012 | Tatoe Donna ni... | Թոփ-5 Բեռնված Երգեր | Հաղթանակ |