Կանանց միջազգային տարի (անգլ.՝ International Women's Year, IWY), ՄԱԿ-ի կողմից 1975 թվականին առաջարկված միջազգային տարի։ Այդ թվականից մարտի 8-ը նշվում է որպես Կանանց միջազգային օր, և 1976-1985 թվականներին հաստատվել է նաև ՄԱԿ-ի Կանանց տասնամյակը[1][2]։

Կանանց միջազգային տարի
ՄԱԿ-ի միջազգային տարի Խմբագրել Wikidata
Հիմնարար տեքստՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 3275 հռչակագիր, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 3010 հռչակագիր Խմբագրել Wikidata
Թվական1975 Խմբագրել Wikidata

Պատմություն

խմբագրել

ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (անգլ.՝ CSW) կողմից Կանանց նկատմամբ խտրականության վերացման մասին հռչակագիր ընդունելու երկար տարիների աշխատանքից հետո, 1965 թվականին Կանանց կարգավիճակի հանձնաժողովի սկսել է լրջորեն աշխատել կանանց մարդու իրավունքների հռչակագրի ընդունման վրա։ Համախմբելով կրթության, զբաղվածության, ժառանգության, քրեական բարեփոխումների և այլ հարցերի վերաբերյալ կառավարության դերակատարների, ՀԿ ներկայացուցիչների և ՄԱԿ-ի աշխատակիցների պատասխանները՝ Կանանց կարգավիճակի հանձնաժողով պատվիրակները մշակեցին Կանանց նկատմամբ խտրականության վերացման մասին հռչակագիրը (անգլ.՝ DEDAW), որն ընդունվել է 1967 թվականի նոյեմբերի 7-ին Գլխավոր ասամբլեայի կողմից[3]։ Հռչակագրի համար աջակցություն ստանալուց հետո հաջորդ քայլը այն նախապատրաստումն էր Կոնվենցիա դառնալու համար։ Չնայած, մինչև 1972 թվականը, ուշացումներ եղան, երբ Միացյալ Նահանգների Կոնգրեսն ընդունեց IX վերնագիրը, որը վերացնում էր կրթության մեջ ցանկացած դաշնային ֆինանսավորում ստացող հաստատությունների  խտրականությունը[4]։ Միևնույն ժամանակ, Կանանց Միջազգային Ժողովրդավարական Ֆեդերացիայի (անգլ.՝ WIDF) անդամները երկար ժամանակ ճնշում էին գործադրում կանանց միջազգային տարվա և համաժողովի անցկացման համար՝ ուղղված կանանց անհավասարությանը։ Քանի որ Կանանց Միջազգային Ժողովրդավարական Ֆեդերացիան նշանակված էր որպես դիտորդ և ոչ թե Կանանց կարգավիճակի հանձնաժողովի անդամ, նրանք չէին կարող ուղղակիորեն առաջարկել միջոցառումը, այլ առաջարկություն էին կազմում։ Համոզեցին Կանանց կարգավիճակի հանձնաժողովի ռումինացի պատվիրակին ներկայացնել իրենց առաջարկը ,որին հաջորդեց նաև Ֆինլանդիան։ Իր հերթին Կանանց կարգավիճակի հանձնաժողովը հավանություն տվեց առաջարկին և ներկայացրեց այն Գլխավոր ասամբլեային, որը 1972 թվականի դեկտեմբերի 18-ին հռչակեց 1975 թվականը որպես Կանանց միջազգային տարի[5]։ Ամսաթիվը նշանակալից էր, քանի որ այն տեղի էր ունենալու Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման երեսունամյակին[6]։ Բայց համաժողովի հետ կապված խնդիրներ կային։ Սկզբում խորհրդային կանայք մերժեցին կոնֆերանսի կոչը և չեղարկեցին բանակցությունները՝ նախընտրելով իրենց սեփական համաժողովն անցկացնել Արևելյան Բեռլինում, որը չի ենթարկվի ՄԱԿ-ի կառույցին[7][8]։ ԱՄՆ-ն Սառը պատերազմի քաղաքականության շրջանակներում առաջարկեց, որ կոնֆերանսը սեռային խտրականություններ չպարունակի իր մեջ, քանի որ եթե մասնակցեն միայն կանայք՝ լուրջ չի ընդունվի[9]։ Ի վերջո, Մեխիկոն համաձայնեց հյուրընկալել համաժողովը և Կանանց կարգավիճակի հանձնաժողովը ձեռնամուխ եղավ «մեխանիզմի» պատրաստման առաջադրանքներին՝ կոնվենցիայի ընդունումն ապահովելու համար[8]։ Հելվի Սիպիլան ընտրվել է որպես Գլխավոր քարտուղարի սոցիալական զարգացման և հումանիտար հարցերի օգնական և պատասխանատու է տարվա միջոցառումների կազմակերպման համար[4]։

Միջազգային համաժողովներ

խմբագրել

Մեխիկո

խմբագրել

ՄԱԿ-ի կանանց առաջին համաշխարհային համաժողովը տեղի է ունեցել 19-ից հուլիսի 2-ը Մեխիկո քաղաքում[2]։ 1975 թվականի համաժողովը հանգեցրեց գործողությունների համաշխարհային ծրագրի, ինչպես նաև կանանց հավասարության, զարգացման և խաղաղության մեջ նրանց ներդրման Մեքսիկական հռչակագրի ընդունմանը[10]։ Սա հանգեցրեց շրջադիտարկման (անգլ.՝ monitoring) մեխանիզմների ստեղծմանը, ինչպիսիք են կանանց բարելավման միջազգային ուսումնական և հետազոտական ինստիտուտը (անգլ.՝ INSTRAW) և ՄԱԿ-ի Կանանց զարգացման հիմնադրամը (անգլ.՝ UNIFEM), ինչպես նաև հետագա համաժողովների պլանների մշակմանը, որոնցից առաջինը պետք է տեղի ունենար 1980 թվականին Կոպենհագենում:Այդ համաժողովը 1975-1985 թվականներն հռչակեց ՄԱԿ-ի Կանանց տասնամյակ՝ առաջընթացն ու անհաջողությունները գնահատելու հնարավորություն տալու համար, և հանգեցրեց կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (անգլ.՝ CLJ) շուտափույթ վավերացման հրատապ կոչին[11][12]։ Երրրորդ համաժողովը, որը տեղի ունեցավ 1985 թվականին Քենիայի Նայրոբի քաղաքում, ոչ միայն ավարտեց կանանց տասնամյակը, այլև մի շարք անդամ պետությունների համար սահմանեց ժամանակացույց ,որ մինչև 2000 թվականը նրանք պետք է ազգային օրենքներում օրենսդրորեն ամրագրված գենդերային խտրականությունը վերացնեն[13][14][15][16][17][18][19]։ 1975 թվականին Մեխիկոյում կայացած համաժողովին ներկա էին ավելի քան հազար պատվիրակներ։ Հայտնի մասնակիցների թվում էին Էլիզաբեթ Ռիդը և Ավստրալիայից Մարգարեթ Ուիթլամը[20]։ 1975 թվականին կոնֆերանսի կոմիտեն կազմակերպել է նաև կանանց միջազգային տարվան նվիրված ամբիոն, որին մասնակցել է 4000 կին[2][21]։

Արևելյան Բեռլին

խմբագրել

Կանանց համաշխարհային կոնգրեսը անցկացվեց Արևելյան Բեռլինում, որպես IWY-ի մի մասը Մեքսիկայի քաղաքային միջոցառումից անմիջապես հետո։ Այն իդեալականացրեց կանանց հավասարությունը, որպես «մարդու իրավունքների սոցիալիստական ​​հայեցակարգի իրական մարմնավորում»[22]։ Հավասար իրավունքների աշխատանքային խումբը, որը բաղկացած է Արևելյան Գերմանիայի գիտությունների ակադեմիայից, Հումբոլդտի համալսարանից և Սոցիալիստական միացյալ կուսակցության կենտրոնական կոմիտեից, մերժեցին այն գաղափարը, որ կանանց իրավունքները պետք է դասակարգվեն որպես առանձին ոլորտ և դրա փոխարեն պետք է կարգավորվեն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների դիրքորոշմամբ[23]։ Անժելա Դևիսը համաժողովի հիմնական հյուրերից մեկն էր, ինչպես նաև Չիլիի նախկին առաջին տիկին հորտենզիա Բյուսի դե Ալյենդեն[24]։ Պետության կողմից հովանավորվող ծրագիրը պետական սոցիալիզմի միջոցով խթանում էր կանանց համերաշխությունը ազգային պայքարում ՝ կանանց դասակարգային, ռասայական և գենդերային ճնշումներից ազատելու համար[25]։

Բրյուսել

խմբագրել

Կանանց դեմ հանցագործությունների վերաբերյալ միջազգային դատարանը նախատեսված էր որպես միջոցառում կանանց միջազգային տարվա համար, սակայն այն անցկացվեց մինչև 1976 թվականի մարտի 4-ից 8-ը Բելգիայի Բրյուսել քաղաքում։ Ֆինանսական կառույցներով սահմանափակված կոնֆերանսին հյուրընկալվել են շուրջ քառասուն երկրներից 2000 կանայք։ Բանախոսները խոսեցին տնտեսական շահագործման և կանանց նկատմամբ բռնության մասին ՝ իրենց բազմաթիվ ձևերով։ Համաժողովից ամենակարևոր զարգացումը Ֆեմինիստների միջազգային ցանցն էր[26]։

Սիոնիզմի հակասություն

խմբագրել

1975 թվականի համաժողովը նաև նշանակալից էր նրանով, որ այն ընդունեց առաջին բանաձևը ՝«սիոնիզմը ռասիզմ է» , որը հիմք դրեց 1975 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3379 բանաձևի ընդունմանը[27][28]։

Սիոնիզմը ռասիզմին հավասարեցնող հայտարարությունը ներառվել է նաև զեկույցի հավելվածում, որը պետք է քննարկվեր 1985 թվականին ՄԱԿ-ի Կանանց տասնամյակի եզրափակիչ համաժողովում Քենիայի Նայրոբի քաղաքում[29]։ Այնուամենայնիվ ինչպես ասվում է Հադասայի պատմությունը գրքում ,որը գրվել է Մարլին Լևինի կողմից 1997 թվականին «Բերնիսը Ռեյգանին խնդրեց հրապարակայնորեն հրաժարվել ՄԱԿ-ի բանաձևից։ Նա համաձայնել է և խոստացել, որ ԱՄՆ պատվիրակությունը կհեռանա Նայրոբիից, եթե սիոնիզմի և ռասիզմի հավասարության մասին բանաձևը ներառվի համաժողովի ամփոփիչ հռչակագրում»[29]։ (անգլ.՝ Tannenbaum- ը) նաև համոզեց Միացյալ Նահանգների Սենատին դատապարտել գիտաժողովի լուծումը և պահանջել դրա դուրսբերումը[29]։ Նա նաև անձամբ թռավ Քենիա, Սենատի բանաձևի նախագծով, որտեղ Մաուրեն Ռեյգանը, նախագահ Ռեյգանի դուստրը և ամերիկյան պատվիրակության ղեկավարը, կրկնել են նախագահի խոստումը, գիտաժողովից դուրս գալու մասին, եթե բանաձևը ներառվի եզրափակիչ խորհրդաժողովում[29]։ Այնուհետև Քենիան հանդես է եկել որպես միջնորդ փոխզիջման հասնելու համար, որի արդյունքում սիոնիզմը հեռացվել է համաժողովի ամփոփիչ զեկույցից[29]։

Համաժողովներ առանձին երկրներում

խմբագրել

Ավստրալիա

խմբագրել

Սեպտեմբերին տեղի ունեցավ «Կանայք և քաղաքականությունը» թեմայով համաժողով[20], որին մասնակցեցին 700 կանայք[30]։

Կանադա

խմբագրել

Ընդհանուր առմամբ Կանադայում IWY-ի իրադարձությունները բարձրացրել են կանադացի կանանց և հանրության իրազեկվածությունը կանանց խնդիրների և ձեռքբերումների լայն շրջանակի վերաբերյալ։ Այն խթանեց Օնտարիոյի Կանանց և Իրավունքի Ասոցիացիայի և Կանադայի սպասարկման, գրասենյակի և մանրածախ առևտրի աշխատողների միության (անգլ.՝ SORWUC) ստեղծմանը և ֆինանսավորում առաջարկեց շատերին մասնակցելու կրթական և գեղարվեստական ​​նախաձեռնություններին, որոնք ուղղված են կանանց հեռանկարները ներկայացնելուն:Այդպիսի ջանքերից մեկը Կանադայի ազգային կինոխորհրդին ուղղված միջնորդությունն էր, որը հանգեցրեց (անգլ.՝ D Studio-ի) ստեղծմանը։ Սեպտեմբերին կոնֆերանս կազմակերպվեց Գուելֆի համալսարանում , որը նվիրված Նելլի ՄաքՔլանգին և բարեփոխումների խնդիրներին, որոնք կարևոր էին նրա համար[31]։

Նոր Զելանդիա

խմբագրել

Վելինգտոնում հունիսին տեղի ունեցավ Միացյալ կանանց համագումար[32]։

Միացյալ Նահանգներ

խմբագրել

Ի աջակցություն IWY-ի, միջոցառումներ են անցկացվել Միացյալ Նահանգներում մասնավոր կազմակերպությունների և ՀԿ-ների կողմից,օրինակ՝ Կոնեկտիկուտում 1977 թվականի հունիսի 11-12-ը և հոկտեմբերին Մեծ Քլիվլենդի Կոնգրեսում[33][34]։ Դա ԱՄՆ-ի ամենակարևոր իրադարձություններից մեկն է, քանի որ այն ֆինանսավորվել է ԱՄՆ կառավարության կողմից, անցկացվել է Տեխասի Հյուսթոն քաղաքում և չնայած պլանավորվել է որպես IWY միջոցառում,այն տեղի չի ունեցել մինչև 1977 թվականը։ 1977 թվականի Կանանց ազգային կոնֆերանսը ներառում էր կանանց Միացյալ Նահանգների յուրաքանչյուր նահանգից և մշակել է գործողությունների ազգային ծրագիր, որն արտացոլում է գործողությունների համաշխարհային ծրագրի շատ կետեր[35]։

Հնդկաստան

խմբագրել

Հնդկաստանի այն ժամանակվա վարչապետ Ինդիրա Գանդին 50 կանանց կազմակերպությունների համատեղ աջակցությամբ Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում գտնվող NDMC փակ մարզադաշտում 1975 թվականի փետրվարի 16-ին հանդիսավորությամբ բացեց կանանց ազգային օրը և կանանց միջազգային տարին[36]։

Հաստատություններ

խմբագրել

1975 թվականին միջազգային կենտրոնացման արդյունքում ստեղծվեցին մի շարք հաստատություններ.

Զինանշան

խմբագրել

IWY-ն նաև գործարկեց «աղավնի» զինանշանը, որն օգտագործվում էր (անգլ.՝ IWY-ի), (անգլ.՝ CEDAW-ի) և (անգլ.՝ UNIFIL-ի) կողմից։ Ոճավորված աղավնին, որը հատվում է կանացի խորհրդանիշով և հավասարության նշանով, խորհրդանիշը նվիրել է այն ժամանակ 27-ամյա Նյու Յորքի գովազդային ընկերության գրաֆիկական դիզայներ Վալերի Պետտիսը։ Այն շարունակում է մնալ ՄԱԿ-ի կանանց պաշտոնական խորհրդանիշը[38] եւ օգտագործվում է մինչ օրս Կանանց միջազգային տոնակատարություններում[13][39][40]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Մեջբերումներ

խմբագրել
  1. «International Women's Day». UN.org. United Nations.
  2. 2,0 2,1 2,2 «1st World Conference on Women, Mexico 1975». Choike, Third World Institute. Վերցված է 2007 թ․ հուլիսի 15-ին.
  3. Fraser, 1999, էջեր 891-892
  4. 4,0 4,1 Fraser, 1999, էջեր 893-894
  5. Armstrong, 2013, էջ 201
  6. "Background of the Conference", 1976, էջ 123
  7. Ghodsee, 2010, էջ 5
  8. 8,0 8,1 Friedan, 1998, էջ 441
  9. Teltsch, 1974, էջ 43
  10. Ghodsee, 2010, էջ 6
  11. Pietilä, 2007, էջ 43
  12. "Background of the Conference", 1976, էջ 155
  13. 13,0 13,1 Allison Dowie, Dangers on the Road to Complete Emancipation, Glasgow Herald, 22 October 1974.
  14. Arvonne S. Fraser. Becoming Human: The Origins and Development of Women's Human Rights, Human Rights Quarterly, Vol. 21, No. 4 (November 1999), pp. 853–906.
  15. WOMEN ON THE MOVE: Message from the Secretary-General, Gertrude Mongella, Secretariat of the Fourth World Conference on Women. United Nations. March 1994/No. 1.
  16. Implementation of the Nairobi Forward-looking Strategies for the Advancement of Women. United Nations General Assembly. A/RES/40/108, 13 December 1985, 116th plenary meeting.
  17. Mary K. Meyer, Elisabeth Prügl. Gender politics in global governance. Rowman & Littlefield, 1999, 978-0-8476-9161-6, pp. 178–181.
  18. Anne Winslow. Women, politics, and the United Nations Volume 151 of Contributions in women's studies. Greenwood Publishing Group, 1995 978-0-313-29522-5, pp. 29–43.
  19. Chadwick F. Alger. The future of the United Nations system: potential for the twenty-first century. United Nations University Press, 1998 978-92-808-0973-2, pp. 252–254.
  20. 20,0 20,1 «International Women's Year, 1975». National Archives of Australia. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 15-ին.
  21. Olcott, Jocelyn (2017). International Women's Year: The Greatest Consciousness-Raising Event in History (English). Cambridge, MA: Oxford University Press. էջեր 61–62. ISBN 9780197574744.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  22. Donert, 2014, էջեր 68-69
  23. Donert, 2014, էջ 79
  24. Donert, 2014, էջ 81
  25. Donert, 2014, էջեր 83-85
  26. Bunch, 2012, էջ 214
  27. Text of resolution 3379:
    TAKING NOTE of the Declaration of Mexico on the Equality of Women and Their Contribution to Development and Peace 1975, proclaimed by the World Conference of the International Women's Year, held at Mexico City from 19 June to 2 July 1975, which promulgated the principle that "international co-operation and peace require the achievement of national liberation and independence, the elimination of colonialism and neo-colonialism, foreign occupation, Zionism, apartheid and racial discrimina as the recognition of the dignity of peoples and their right to self-determination".; «A/RES/3379 (XXX) of 10 November 1975». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.
  28. International Women's Year Conference in Mexico City, 1975 Wayback Machine (արխիվացված 2012-11-02)
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 Sam Roberts, "Bernice Tannenbaum, Who Fought U.N. Resolution on Zionism, Dies at 101", 9 April 2015.
  30. Marian Sawer (2006 թ․ սեպտեմբերի 29). «Red, White and Blue, What Do They Mean to You? The Significance of Political Colours». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 15-ին.
  31. Pierson, Cohen, էջ 362
  32. «Forum 1975». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 15-ին.
  33. «International Women's Year Conference Records». Thomas J. Dodd Research Center, University of Connecticut. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 15-ին.
  34. «INTERNATIONAL WOMEN'S YEAR, GREATER CLEVELAND CONGRESS». Case Western Reserve University. Վերցված է 2007 թ․ հուլիսի 15-ին.
  35. Bunch, 2012, էջ 215
  36. «P. M. inaugurates women's rally (Front page); P. M. inaugurates women's rally (Page 23)». Socialist India (Volume 10). 1975 թ․ փետրվարի 22. Վերցված է 2022 թ․ ապրիլի 17-ին.
  37. «Women's Movement page 6». SM Memory, State Library of South Australia. 2007 թ․ մայիսի 4. Վերցված է 2007 թ․ հուլիսի 15-ին.
  38. [tools.unifem.org/unifem_logos/UNIFEM-GraphicStandards.pdf Graphic Standards]. UNIFEM Headquarters, United Nations Secretariat document, New York.
  39. Dangers on the road to complete emancipation. The Glasgow Herald. 22. October 1974.
  40. Dove Symbol for Women. Associated Press, The Calgary Herald. 10 May 1974.

Մատենագիտություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել