Կամիլ Դեմուլեն
Դեմուլեն Կամիլ (ֆր.՝ Desmoulins) (1760— 1794 թվականներին), Ֆրանսիական բուրժուական հեղափոխության գործիչ, փաստաբան և լրագրող։ 1789 թվականի հուլիսի 14-ի ապստամբության նախօրեին հանդես է եկել միապետության դեմ զինված պայքարի կոչով։ Խմբագրել է դեմոկրատական թերթեր։ Կոնվենտում դուրս է եկել ժիրոնդիստների դեմ։ Հարել է յակոբինների աջ թևին (ժ․ Դանտոնի կողմնակիցներին)։ Իր հրատարակած «Հին կորդելիերը» (ֆր.՝ «Le vieux cordelier») տպագիր օրգանի էջերում պահանջում էր վերացնել մաքսիմումի մասին օրենքը, մեղմել Հեղափոխական ահաբեկչությունը՝ քննադատելով Ռոբեսպիերի քաղաքականությունը։ Բանտարկվել է և հեղափոխակաև տրիբունալի որոշմամբ մահապատժի ենթարկվել գիլիոտինով։
Կամիլ Դեմուլեն ֆր.՝ Camille Desmoulins | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 2, 1760[1][2][3][…] |
Ծննդավայր | Գյուիզ[4] |
Մահացել է | ապրիլի 5, 1794[1][2][3][…] (34 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[4][5] |
Գերեզման | Errancis Cemetery և Փարիզի կատակոմբներ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Լյուդովիկոս Մեծի լիցեյ |
Մասնագիտություն | լրագրող, քաղաքական գործիչ և փաստաբան |
Ամուսին | Լյուսիլ Դյուպլեսի |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր |
Քաղաքական կուսակցություն | Կորդելիերներ |
Պարգևներ և մրցանակներ | Concours général |
Ստորագրություն![]() | |
Camille Desmoulins Վիքիպահեստում |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Демулен Камиль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ https://aleph.nkp.cz/F/?func=find-c&local_base=aut&ccl_term=ica=xx0011223
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 344)։ |