Կամենց (գերմ.՝ Kamenz, German: [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈkaːmɛnt͡s]]] ( )) կամ Kamjenc (Sorbian, Upper Sorbian: Kamjenc), քաղաք Գերմանիայում՝ Սաքսոնիա երկրամասի Բաուտցենի շրջանում։ Ընկած է երկրամասի մայրաքաղաքից՝ Դրեզդենից դեպի հյուսիս-արևելք, Շվարցե Էլստեր գետի ափերին։ Ենթակա է Դրեզդենի վարչական շրջանին։ Արևմտյան Լուժիցայի խոշոր և կարևոր բնակավայրերից է։ Զբաղեցնում է 98,3 կն² տարածք։ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 16.998[2]: Քաղաքում, գերմաներենի հետ մեկտեղ, պաշտոնական լեզու է համարվում լուժիկերենը։ Կամենցը մտնում է «Լուժիկյան բնակմարզ» անվանումով հայտնի մշակութա-տարածքային ինքնավարության մեջ, որտեղ գործում են լուժիկյան լեզվի ու մշակույթի պահպանմանն ու զարգացմանը նպաստող օրենսդրական ակտեր՝ ընդունված Սաքսոնիա և Բրանդենբուրգ երկրամասերի օրենսդիր մարմինների կողմից[3][4]։

Բնակավայր
Կամենց
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես53,25 կմ²
ԲԾՄ171 մետր
Բնակչություն17 015 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ03578
Փոստային դասիչ01917
Պաշտոնական կայքkamenz.de
Կամենց (Գերմանիա)##
Կամենց (Գերմանիա)

Կամենցի ինքնավար համայնքի պաշտոնական կոդը՝ 14 2 92 210:

Քաղաքը համբավվել է հատկապես նրանով, որ գերմանացի նշանավոր լուսավորիչ փիլիսոփա և գրող, գերմանական դասական գրականության հիմնադիր Գոթհոլդ Էֆրաիմ Լեսինգի և մանուկ Լինդբերգին առևանգելու համար դատապարտված Բրունո Հաուպտմանի ծննդավայրն է։

Պատմություն

խմբագրել

Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1220 թվականին, «Bernhardus de Kamenz» (Բեռնարդ Կամենցացի) անձնանվան մեջ[5]։ 1346-ից մինչև 1825 թվականը Կամենցն ընդգրկված է եղել Վեց քաղաքների միության մեջ։

Տնտեսություն

խմբագրել

Քաղաքում գործում է հանրահայտ Daimler ընկերության կուտակիչ-մարտկոցներ թողարկող երկու գործարան[6]։

Անվանի անձինք

խմբագրել
 
Գոտհոլդ Լեսսինգ. 1767/1768

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Կամենց (շրջան)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2022 (գերմ.)DESTATIS, 2023.
  2. «Bevölkerung des Freistaates Sachsen nach Gemeinden am 31. Dezember 2020». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. Gesetz zur Ausgestaltung der Rechte der Sorben (Wenden) im Land Brandenburg (Sorben (Wenden)-Gesetz — SWG) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine от 7 июля 1994 года
  4. Gesetz über die Rechte der Sorben im Freistaat Sachsen (Sächsisches Sorbengesetz — SächsSorbG) Արխիվացված 2019-03-13 Wayback Machine от 31 марта 1999 года
  5. Kamenz/ Kamjenc Արխիվացված 2021-08-27 Wayback Machine, Digitales Historisches Ortsverzeichnis von Sachsen
  6. «Чтобы увидеть будущее автопрома ФРГ, надо посмотреть на бывшую ГДР». Deutsche Welle. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամենց» հոդվածին։