Գեորգ Բազելից
Գեորգ Բազելից (ի ծնե անունը՝ Հանս-Գեորգ Կյորն, գերմ.՝ Georg Baselitz, հունվարի 23, 1938[1][2][3][…], Կամենց, Բաուտցեն Շրջան, Սաքսոնիա, Նացիստական Գերմանիա), գերմանացի նկարիչ, քանդակագործ և համալսարանի պրոֆեսոր, համարվում է ներկայումս կենդանի ամենաշատ վարձատրվող նկարիչներից մեկը։
Գեորգ Բազելից գերմ.՝ Georg Baselitz | |
---|---|
Ի ծնե | գերմ.՝ Hans-Georg Kern |
Կեղծանուն | Hans-Georg Kern և Baselitz, Hans-Georg |
Ծնվել է | հունվարի 23, 1938[1][2][3][…] (86 տարեկան) |
Ծննդավայր | Կամենց, Բաուտցեն Շրջան, Սաքսոնիա, Նացիստական Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա և Ավստրիա |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, նկարիչ-փորագրող, համալսարանի դասախոս, նկարազարդող և բեմանկարիչ |
Ժանր | Նեոէքսպրեսիոնիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Մեծ գիշեր դույլի մեջ |
Աշակերտներ | Քրիստոնեական ակնածանք |
Պարգևներ | |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Բեռլինի գեղարվեստի ակադեմիա |
Georg Baselitz Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀանս-Գեորգ Կյորնը ծնվել է 1938 թվականի հունվարի 23-ին տարրական դպրոցի ուսուցչի ընտանիքում։ Նկարչությամբ սկսել է զբաղվել 1955 թվականից հաճախելով անհատական պարապմունքների[6]։
1956 թվականին տեղափոխվել է արևելյան Բեռլին, որտեղ ընդունվել է նկարչության բարձրագույն դպրոց, սակայն որոշ ժամանակ անց հեռացվել դպրոցից[7]։ Հետագայում տեղափոխվում է արևմտյան Բեռլին, որտեղ շարունակում է ուսումը մեկ այլ նկարչական դպրոցում։
1958 թվականին ուսանողական տարիքում հանդիպում է իր ապագա կնոջը՝ Էլկե Կրետչմարին։ 1962 թվականին նրանք ամուսնանում են և այդ տարի ծնվում է նրանց առաջնեկը՝ Դանիելը։ 1966 թվականին ծնվում է նրանց երկրորդ արու զավակը՝ Անտոնը։
1961 թվականին փոխում է անունը դառնալով Գեորգ Բազելից ի հիշատակ հայրենի քաղաքի[8];
1963 թվականին «Բեռլինի Werner & Katz» պատկերասրահում նրա անձնական ցուցահանդեսի ժամանակ տեղի ունեցավ սկանդալ, որի ժամանակ արգելվեց նրա երկու նկարների ցուցադրումը՝ «Կիսամերկ մարդը» («Naked Man», 1962) և «Մեծ գիշեր » («The Big Night Down The Drain», 1962/1963):
Ստեղծագործական կյանք
խմբագրելԲազելիցի ստեղծագործական կյանքի հասունության գլխավոր եզրագիծը կարելի է համարել 1960֊ական թվականների կեսերը։ Այդ ժամանակ հայտնվում են այսպես կոչված «Ֆրակտուրային նկարները» (գեր․ Frakturbildern), որտեղ մարդկանց մարմինները հայտնվում են մասնատված և անջատ վիճակում։ Իր նպատակը նկարիչը մեկնաբանում է հետևյալ կերպ․
«Իրականությունը՝ ինքը նկարն է, բայց ոչ այն, ինչը պատկերված է նկարում»[9] - Գեորգ Բազելից
|
1960 թվականի վերջից սկսած Բազելիցին բնորոշ հատուկ հնարքը դարձավ «Շրջված կերպարը» (մարմինների պատկերումը գլխիվայր)։
1970֊ական թվականների վերջից սկսել է զբաղվել քանդակագործությամբ։ Առաջին փորձը ստացավ «Մոդել քանդակագործության համար» անվանումը, որը իրենից ներկայացնում էր ներկած փայտե քանդակ։
1980֊ական թվականներից սկսած Բազելիցը սկսում է դառնալ ավելի ու ավելի հայտնի, նրա ոճը դառնում է ավելի ագրեսիվ։
Ցուցահանդեսներ
խմբագրել1961 թվականին Սակսոնիայի այլ երիտասարդ նկարիչների հետ միասին Վիլմենսդորֆ թաղամասում կազմակերպում է «Պանդեմոնիում ֊ 1» ցուցահանդեսը։
1970֊ական թվականներին ունեցել է ցուցահանդեսներ Համբուրգում, Կասսելում, Մանգեյմում և Ամստերդամում։
1990 թվականին տեղի ունեցավ առաջին մեծ ցուցահանդեսը արևելյան Գերմանիայում, Բեռլինի հին թանգարանի ազգային պատկերասրահում։ 1995 թվականին տեղի ունեցան մեծ ցուցահանդեսներ Նյու Յորքում, Վաշինգտոնում և Լոս Անջելեսում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Georg Baselitz (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Georg Baselitz // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00013121
- ↑ https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
- ↑ https://www.villaromana.org/front_content.php?idcat=24&lang=1
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
- ↑ http://contemporary-artists.ru/Georg_Baselitz.html
- ↑ https://www.guggenheim.org/artwork/artist/georg-baselitz
- ↑ A. Boelke-Heinrichs, A. Czock, J. Dilling, B. Esser, A. Feise. 100 художников ХХ века.
1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ Բազելից» հոդվածին։ |