< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։
Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։

Ինգմար Բերգման (շվեդ.՝ Ernst Ingmar Bergman, հուլիսի 14, 1918, Ուփսալա, Շվեդիա - հուլիսի 30, 2007, Ֆյորյո, Գոտլանդ, Գոտլանդ, Շվեդիա), կինոյի և թատրոնի շվեդ նշանավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, գրող, դերասան։ Ճանաչված է որպես հեղինակային կինոյի մեծագույն ռեժիսորներից մեկը։

«Օսկարի» և բազում այլ կինոմրցանակների դափնեկիր է, նրա ֆիլմերից երեքը ստացել են Օսկար մրցանակ։ Գեղարվեստական ու վավերագրական ավելի քան վաթսուն ֆիլմերի ռեժիսոր է, ընդ որում դրանցից շատերի սցենարի հեղինակն է նաև։ Նրա հանրահայտ ֆիլմերից են` «Ամառային գիշերվա ժպիտները», «Յոթերորդ կնիքը», «Մորու բացատը», «Աղջկական աղբյուր», «Մութ ապակու միջով», «Ձմեռային լույս», «Գայլի ժամը», «Շշուկներ և ճիչեր», «Աշնանային սոնատ», «Ֆաննին և Ալեքսանդրը» և այլն: Բերգմանը համարվում է փիլիսոփայական, հոգեբանական դրամաների վարպետ, ում սիրած թեման էր կյանքի ճգնաժամը։ Բերգմանը հեղինակել է նաև ավելի քան 170 թատերական ներկայացում: 1953 թվականին ձևավորվել է Բերգմանի և կինոօպերատոր Սվեն Նյուկվիստի երկարամյա բեղմնավոր գործունեությունը: Նրա ֆիլմերում հաճախ նկարահանվել են Հարիեթ Անդերսոնը, Լիվ Ուլմանը, Գուննար Բյորնստրանդը, Բիբի Անդերսոնը, Էրլանդ Յուզեֆսոնը, Ինգրիդ Տուլինը և Մաքս ֆոն Սյուդովը... Ավելին