< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Բոսնիա և Հերցեգովինա (սերբախորվաթ.՝, բոս.՝, խորվ.՝ և սերբ.՝ Bosna i Hercegovina / Босна и Херцеговина, БиХ), պետություն Եվրոպայի հարավ-արևելքում, Բալկանյան թերակղզու արևմտյան մասում։

Ըստ 2016 թվականի մարդահամարի տվյալների՝ Բոսնիա և Հերցեգովինայի բնակչությունը կազմում է 3 511 372 մարդ։ Ընդհանուր հաշվով՝ պետության մակերեսը կազմում է 51,2 հազար կմ²։ Հյուսիսում, արևմուտքում և հարավում սահմանակցում է Խորվաթիայի հետ, արևելքում՝ Սերբիայի հետ, իսկ հարավ-արևելքում՝ Չեռնոգորիայի հետ։ Հարավ-արևելքում ելք ունի դեպի Ադրիատիկ ծով (ափագիծը մոտ 20 կմ)։ Պետական լեզուներն են բոսնիերենը, սերբերենը և խորվաթերենը։ Մայրաքաղաքը Սարաևո քաղաքն է։

Բոսնիա և Հերցեգովինան ըստ կառավարման ձևի Խորհրդարանական հանրապետություն է: Խորհրդարանական հանրապետությունը կազմված է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունից, Սերբիայի Հանրապետությունից և Բրչկո օկրուգից։ Պետական լեզուներն են բոսնիերենը, խորվաթերենը և սերբերենը: Բոսնիա և Հերցեգովինայի Սահմանադրությունը համարվում է Դեյոթյան համաձայնագրի № 4 հավելվածն, որը ստորագրվել է 1995 թվականի դեկտեմբերի 14-ին Փարիզում: Սերբական Հանրապետությունը գոյություն ունի իր սեփական Սահմանադրության հիման վրա, որն ընդունվել է 1992 թվականի սեպտեմբերի 14-ին: Դեյոթյան համաձայնագիրը սահմանել է Գերագույն ներկայացուցչի պաշտոնն, որն օժտված է բարձրագույն իշխանությամբ:

ՄԱԿ-ի անդամ 1992 թվականից։ 2016 թվականի փետրվարին երկիրը հայտ է ուղարկել Եվրամիություն մտնելու համար։

1984 թվականին Սարաևոյում և նրա մերձակայքում անցկացվել են Ձմեռային օլիմպիական խաղերը: 1960 թվականից Սարաևոյում անցկացվում են շախմատի «Բոսնա-մրցույթներ»: 1995 թվականից Սարաևոյում անցկացվում է Սարաևոյի միջազգային կինոփառատոնը: Բոսնիական պատերազմից հետո Սարաևոյում նկատվում է շինարարության աճ: Այստեղ վերանորոգվել են երկվորյակ աշտարակները, կառուցվել է «Ավազ Թվիսթ» աշտարակն, որը Բոսնիա և Հերցեգովինայի ամենաբարձր աշտարակն է:

Բոսնիա և Հերցեգովինայի տնտեսությունը Եվրոպայում Համախառն ներքին արդյունքի մեծությամբ զբաղեցնում է վերջին տեղերից մեկը: 2009 թվականին ՀՆԱ-ի չափը կազմել է 16,202 մլրդ ԱՄՆ դոլար: 2017 թվականին նվազագույն զուտ աշխատանքի վճարման նվազագույն չափը Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունում 406 մարկ էր, որը կազմում է... Ավելին