Սերբական Հանրապետության սահմանադրություն

Սերբիայի Հանրապետության սահմանադրություն, գլխավոր օրենքը և իրավական ակտը Սերբական Հանրապետության իրավական ակտերի համակարգում։ Սահմանադրությունը կարգավորում է հասարակության մեջ հարաբերությունները, հանրապետական կազմակերպությունը և հանրապետական իշխանության մարմինների լիազորությունները։

Առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1992 թվականի փետրվարի 28-ին[1]։ Այն ժամանակ այն կոչվում էր Սերբական Հանրապետության Բոսնիայի և Հերցեգովինայի սահմանադրություն։ Սերբիայի Հանրապետության գլխավոր օրենքը ընդունվել է Հարավսլավիայի կազմալուծման տարիներին։ Սահմանադրությունը ընդունման պահից բազմիցս փոխվել է և լրացվել։ Հիմնականում դա կապված էր իր խմբագրության հետ Դեյթոնի խաղաղ համաձայնագրից հետո և Բոսնիայի ու Հերցեգովինայի Սահմանադրական դատարանի որոշումներով։ Նաև Սահմանադրությունը բազմիցս փոխվել է բարձրաստիճան ներկայացուցիչ Բիգ Պեդի Էշդաունի մանդատի ժամանակ։ Հնչեցվեցին և նոր սահմանադրության ընդունման պահանջները։

ԿառուցվածքԽմբագրել

Սերբիայի Հանրապետության սահմանադրության կառուցվածքը բաղկացած է 12 գլուխներից և 140 հոդվածներից։

  1. Հիմնական դրույթ
  2. Իրավունքները և ազատությունները
  3. Տնտեսական և սոցիալական համակարգը
  4. Հանրապետության իրավունքները և պարտականությունները
  5. Հանրապետության կազմակերպություն
  6. Տարածքային կազմակերպություն
  7. Հանրապետության պաշտպանության
  8. Սահմանադրականությունը և օրինականությունը
  9. Սահմանադրական դատարան
  10. Դատարաններն ու դատախազությունը
  11. Սահմանադրության փոփոխություն
  12. Եզրափակիչ դրույթներ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Конституционный суд РС» (սերբերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-09-ին։ Վերցված է 2012-11-20 

Արտաքին հղումներԽմբագրել