Կաղապար:ԸԻ/Շաբաթ 40, 2023 թ.
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023) • Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումներ (2023) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- հոկտեմբերի 5-ին հայտարարվել է, որ 2023 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է իրանցի իրավապաշտպան, գիտնական Նարգիզ Մոհամմադիին (լուսանկարում), որը գտնվում է բանտում։
- սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 170 մարդ։
- սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա է սկսել Արցախի Հանրապետության դեմ, որն ուղեկցվում է հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտումներով։
- սեպտեմբերի 17-ին կայացել են Երևանի ավագանու ընտրությունները, որոնց մասնակցել է 13 կուսակցություն և 1 դաշինք։ Ըստ նախնական արդյունքների՝ նվազագույն ընտրական շեմը հաղթահարել են հետևյալ քաղաքական ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Ազգային առաջընթաց» կուսակցություն, «Մայր Հայաստան» դաշինք, «Հանրապետություն» կուսակցություն, «Հանրային ձայն» կուսակցություն։
- սեպտեմբերի 8-ին Մարոկկոյի Մարաքեշ-Սաֆի շրջանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը խլել է ավելի քան 2000 մարդու կյանք։
- սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Արցախի նախագահ է ընտրել Սամվել Շահրամանյանին։
Վերջերս մահացածներ՝ Լասլո Շոյոմ • Մայքլ Ջոն Գեմբոն • Ջորջո Նապոլիտանո • Ֆեռնանդո Բոտերո • Միրչա Սնեգուր • Սամվել Սարգսյան